«Սպիտակի երկրաշարժ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 24. | Տող 24. | ||
}} |
}} |
||
'''Սպիտակի երկրաշարժ''', տեղի է ունեցել [[Հայաստան]]ի հյուսիսային մասում (այն ժամանակ [[Խորհրդային միություն|Խորհրդային Միության]] կազմում) [[1988 թվական]]<nowiki/>ի [[դեկտեմբերի 7]]-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ [[Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակ]]ի՝ մակրոսեյսմ<ref>{{Cite news|url=https://amatunivahan.wordpress.com/2011/06/03/%D5%BF%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%A5%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4%D5%AB-%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80%D5%A8/|title=Տասներեքերորդի ճակատագիրը|date=2011-06-03|newspaper=Վահան Ամատունի|language=en-US|access-date=2018-09-14}}</ref>իկ ինտենսիվությունը X (Արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ [[Սպիտակ (քաղաք)|Սպիտակ]], Լենինական ([[Գյումրի]]) և Կիրովական ([[Վանաձոր]]) քաղաքները մեծ մարդկային կորուստներ են կրել, ավերվել են բազմաթիվ շենքեր և այլ կառույցներ։ Որոշ մոտակա գյուղեր նույնպես վնասվել են։ |

Չնայած [[Սառը պատերազմ]]ի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ [[Միխայիլ Գորբաչով]]ը պաշտոնապես [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]֊ից հումանիտար օգնություն է խնդրել ([[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]<nowiki/>ից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միություն՝]] փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և [[հասարակական կազմակերպություն]]ների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և [[Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն|Հարավսլավիայից]] եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում։ |

== Սեյսմոլոգիական բնութագիրը == |
== Սեյսմոլոգիական բնութագիրը == |
07:49, 7 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ
Սպիտակի երկրաշարժ | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | ԽՍՀՄ |
Տարեթիվ | դեկտեմբերի 7, 1988 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7,0 |
Հիպոկենտրոնի խորություն | 10 կմ |
Էպիկենտրոնի տեղագրություն | 40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯO |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | Հայկական ԽՍՀ |
Ցունամի | ոչ |
Տուժածներ | 25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1] |
Զոհվածներ | 38 000 մարդ |
Տնտեսական վնաս | 10 միլիարդ USD |
Spitak earthquake Վիքիպահեստում |
Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմ[2]իկ ինտենսիվությունը X (Արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Սպիտակ, Լենինական (Գյումրի) և Կիրովական (Վանաձոր) քաղաքները մեծ մարդկային կորուստներ են կրել, ավերվել են բազմաթիվ շենքեր և այլ կառույցներ։ Որոշ մոտակա գյուղեր նույնպես վնասվել են։
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում։
Սեյսմոլոգիական բնութագիրը
- Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե ;
- Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ(φ=40,9N;λ=440, 2E) ;
- Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի ;
- Գյումրիում - 9 բալ
- Վանաձորում - 8-9 բալ
- Ստեփանավանում - 9 բալ
- Երևանում - 6 բալ
- Մագնիտուդը - 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի ;
- Հիպոկենտրոնի խորությունը - մոտ 10 կմ ;
- Գլխավոր ցնցման տևողությունը - մոտ 35-45 վրկ. ;
- Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը - մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը - մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը - 0,7-1‚0 մ։
Ավերման գոտու բնութագիրը
- Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ ;
- Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի ;
- Ավերված քաղաքների թիվը - 11
- Ավերված գյուղերի թիվը - 58
- Տուժած քաղաքների թիվը - 21
- Տուժած գյուղերի թիվը - 342
- Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Սպիտակի երկրաշարժ | Լոմա-Փրիետա երկրաշարժ | |
Թվական | դեկտեմբերի 7, 1988 | հոկտեմբերի 17, 1989 |
Ուժգնություն | 6.9 | 7.1 |
Վայր | Հայաստան | Հյուսիսային Կալիֆորնիա |
Մահացածներ | >25,000 | 67 |
Վիրավորներ | 31,000 | 2,435 |
Անօթևան մնացածներ | 514,000 | 7,362 |
Գույքային վնաս | Անհայտ | ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար |
Մարդկային կորուստները
Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում՝
- Գյումրի - 17000
- Սպիտակ - 4000
- Վանաձոր - 1200
- Ախուրյան - 500
- Ստեփանավան - 125
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Պատկերներ
Հետևանքները քաղաքաշինության ոլորտում
Երկրաշարժի հետևանքով վերանայվեց Հայաստանի սեյսմիկ շրջանացման քարտեզը, նախկին երկու՝ 7 և 8 բալային գոտիների փոխարեն ընդունվեց 1, 2 և 3 գոտիներով քարտեզ, որտեղ սեյսմիկ վտանգը արտահայտված էր ոչ թե բալերով, այլ սպասվելիք երկրաշարժերի մաքսիմում արագացումներով։
- 1 գոտու համար այն 200 սմ/վ2 (մոտավորապես 8 բալ)
- 2 գոտու համար այն 300 սմ/վ2 (մոտավորապես 8,5 բալ)
- 3 գոտու համար այն 400 սմ/վ2 (մոտավորապես 9 բալ)
Օրինակ, Երևանը գտնվում է 3 գոտում, այսինքն կարող է տեղի ունենալ 9 բալ ուժգնության երկրաշարժ։
Ծանոթագրություններ
- ↑ Service, Robert (2003). A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 468–469. ISBN 0-674-01801-X.
- ↑ «Տասներեքերորդի ճակատագիրը». Վահան Ամատունի (ամերիկյան անգլերեն). 2011-06-03. Վերցված է 2018-09-14-ին.
- ↑ Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։
Արտաքին հղումներ
- Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները
- spitakseism.info - Սպիտակի երկրաշարժի 20 ամյակին նվիրված գիտական, հրապարակախոսական, վիճակագրական և այլ նյութերի հավաքածու
- Հայաստանի փրկարար ծառայության ցանցակայք
- Սուրեն Հարությունյանի հոդվածը Սպիտակի երկրաշարժի մասին
- Վահան Ամատունու ',,ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,, հոդվածը' 9-13 դեկտեմբերի 1988 թ.