«Ալենուշ Տերյան»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
Տերյանը փորձում է համոզել իր դասախոս Մահմուդ Հեսաբիին, որ օգնի իրեն կրթաթոշակ ստանալ՝ [[Ֆրանսիա]]յում ուսումը շարունակելու համար։ Սակայն կին լինելու պատճառով մերժվում է։ Չնայած դրան, հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է [[Փարիզ]] և [[Սորբոնի համալսարան]]ի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում շարունակում ուսումը։ 1956 թվականին ստանում է ասպիրանտուրայի աստիճան և Սորբոնում նրան դասախոսի պաշտոն է առաջարկվում։ Սակայն Իրանին ծառայելու համար որոշում է վերադառնալ և որպես դասախոս սկսում է [[թերմոդինամիկա]] դասավանդել Թեհրանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։
 
1959 թ.-ին, [[Արևմտյան Գերմանիա]]ն թոշակ է տրամադրում Թեհրանի համալսարանին, [[արևային ֆիզիկա]]յի աստղադիտարանում 4 ամիս սովորելու համար և Տերյանն է ընտրվում որպես թոշակի շահառու։ 1961 թ.-ի մարտին չորս ամսով մեկնում է Գերմանիա, ապա վերադառնում Իրան, և 1964 թվականի մայիսի 30-ին արժանանում [[պրոֆեսոր]]ի կոչման, և այդպիսով դառնում Իրանի առաջին կին պրոֆեսորը։
 
1966 թվականի նոյեմբերի 20-ին ընտրվում է Թեհրանի համալսարանի [[Երկրաֆիզիկա]]յի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ ինքը մեծ դեր էր կատարել<ref>{{cite web|title=Հարցազրույց Ալենուշ Տերյանի հետ (անգլերեն)|url=http://www.payvand.com/news/07/dec/1183.html|date= 2007-12-19|accessdate= 2012-06-02}}</ref>։
227 794

edits

Նավարկման ցանկ