«Մելանիններ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
No edit summary
Մելանիններն անլուծելի պոլիմերներ են, առաջանում են թիրոզինազ ամինաթթվի օքսիդացման արդյունքում։ Սկզբում թիրոզինից առաջանում է դիօքսիֆենիլալանին, այնուհետև դիօքսիֆենիլալանին-քրոմ, ռեակցիան կատալիզում է թիրոզինազ ֆերմենտը։ Դիօքսիֆենիլալանին-քրոմը ենթարկվում է պոլիմերիզացիայի և հանգեցնում է մելանինների առաջացման։ Ողնաշարավորների մոտ մելանիններն առաջնում են մելանոցիտներում՝ սպիտակուցների հետ միացած գրանուլների ձևով (մելանոպրոտեիններ)։
=== Մելանինների տեսակներ ===
Մարդու մոտ գոյություն ունեն մելանինի երեք ձեևեր․ձևեր․ էումելանիններ, ֆեոմելանիններ և նեյրոմելանիններ։ Էումելանինները ավելի հաճախ են հանդիպում, կարող են ունենալ շագանակագույն կամ սև գունավորում։ Ֆեոմելանինները ունեն կարմիր գունավորում, դրանք շուրթերին տալիս են բնորոշ վարդագույն կամ կարմիր գույն, ֆեոմելանինները մազերին տալիս են շիկակարմիր գույն։ Նեյրոմելանինը հայտնաբերված է ուղեղում, նրա ֆունկցիան մինչև այժմ պարզված չէ։
[[Ֆիտոմելանին]]ը հանդիպում է բույսերի որոշ խմբերի մոտ, չնայած որ այն քիմիական կառուցվածքի տեսանկյունից նման չէ կենդանինների մոտ հանդիպող մելանիններին և հանդիսանում է պոլիվինիլային արոմատիկ սպիրտ:
 
Մելանինները լայնորեն տարածված են բուսական և կենդանական հյուսվածքներում, ինչպես նաև [[նախակենդանիներ]]ի մոտ: Մելանինները որոշում են մազերի և մաշկի գույնը, օրինակ ձիերի մազի գույնը, թռչունների փետուրների, ձկների թեփուկների, միջատների կուտիկուլայի գույնը: Մելանինները կլանում են [[ուլտրամանուշակագույն ճառագայթներ]]ը` պաշտպանելով մաշկի խորը շերտերի վնասումից:
[[Ալբինոս|Ալբինոսների]] մոտ մելանինների կոնցենտրացիան փոքր է, կարող է նաև բացակայել:
Փորձերի արդյունքում պարզվել է, որ կենդանիների օրգանիզմ ջրալույծ մելանինի երկարատև ներմուծման հետևանքով արգելակվում է էմոցիոնալ-ռեակտիվ դրսևորումների ի հայտ գալը և փորձարկվող առնետների մոտ իջնում է [[աֆեկտ]]ային ռեակցիաները: Բացի այդ, բացահայտված է, որ այդ պրեպարատը խոչընդոտում է խոցի առաջացումը, ստամոքսի լորձաթաղանթի արյունազեղումների թիվը պակասում է և արգելակում է կենդանու մարմնի զանգվածի իջեցմանը սթրեսային պայմաններում: Մելանինները իջեցնում են նաև [[ռադիոնուկլիդ]]ների կուտակմանը օրգանիզմում:
Մելանինը հանդիսանում է ամենաուժեղ [[հակաօքսիդանտ]]ներից:
 
241 208

edits

Նավարկման ցանկ