«Քրդերեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 10. Տող 10.


Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է մոտ 24 միլիոն քուրդ, հանդիսանում է հյուսիսարևմտյանը ([[Կուրմանջի]])։ Կուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ [[քուրդի]] բարբառն է, որով խոսում են Իրանի՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։
Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է մոտ 24 միլիոն քուրդ, հանդիսանում է հյուսիսարևմտյանը ([[Կուրմանջի]])։ Կուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ [[քուրդի]] բարբառն է, որով խոսում են Իրանի՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։

Մոկրիանիի բարբառը խոսվում է Պիրանշահր եւ Բիջար քաղաքներում:



== Գրադարձություն ==
== Գրադարձություն ==

07:04, 24 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Քրդերեն
Տեսակլեզու, մակրոլեզու և կենդանի լեզու
Ենթադասհյուսիսարևմտյան իրանական լեզուներ
Երկրներ Թուրքիա[1],  Իրաք[2],  Իրան[3],  Հայաստան[4],  Վրաստան[5],  Ադրբեջան[6],  Սիրիա[7] և  Թուրքմենստան[8]
Խոսողների քանակ21 000 000 մարդ (2007)[9]
Գրերի համակարգլատինական այբուբեն, արաբերենի այբուբեն և կյուրեղագիր
IETFku
ISO 639-1ku
ISO 639-2kur
ISO 639-3kur
 Kurdish language Վիքիպահեստում

Քրդերեն (زمانێ كوردی, Zimanê Kurdî), հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբին պատկանող լեզու։ Քրդերեն խոսում են աշխարհում 21 միլիոն մարդ[10]։ Քրդերեն խոսում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում, Հայաստանում, Լիբանանում և այլ երկրներում, որտեղ կա քուրդ բնակչություն։

Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է քրդերի մեծամասնությունը, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (կուրմանջի)։ Կուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառը, որով խոսում են Իրանի ՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։

Բնութագիր

Ինչպես բոլոր ժողովուրդներինը, այնպես էլ քուրդ ժողովրդի լեզվի ծագումը սերտ կերպով զուգակցվում է նրա պատմական զարգացման հետ։ Քրդերենը պատկանում է հնդեվրոպական լեզվախմբի իրանական ճյուղին։ Նա իր մեջ ունի նաև հնագույն միդիական լեզվի տարրեր[փա՞ստ]։ Գտնվելով մոտ հարաբերությունների մեջ հարևան այնպիսի ժողովուրդների հետ, ինչպիսին են հայերը, պարսիկները, թուրքերը և արաբները, քրդական լեզուն որոշ ազդեցություն է կրել նրանցից և ինքն էլ իր հերթին ազդել է նրանց վրա։

Քրդերենը, սկսած Քրդստանի հյուսիսից մինչև հարավ ինքնուրույն և միասնական լեզու է եղել[փա՞ստ]։ Սակայն միասնությունը խախտվեց արաբական Խալիֆաթի տիրապետության ժամանակաշրջանում, այսինքն մեր թվարկության 7 դարից, իսլամի հանդես գալուց հետո։ Արաբները և ընդհանրապես մուսուլմանական աշխարհը քրդերենը խիստ ենթարկեցին ղուրանի լեզվին մի կողմից, մյուս կողմից Քրդստանի միասնության խախտումը պատճառ դարձավ քրդական միասնության խախտմանը։ Չնայած դրան բազմաթիվ քուրդ գրողներ և բանաստեղծներ իրենց աշխատությունները գրում էին արաբական այբուբենով, բայց լեզուն քրդերենն էր[փա՞ստ]։

Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է մոտ 24 միլիոն քուրդ, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (Կուրմանջի)։ Կուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառն է, որով խոսում են Իրանի՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։

Մոկրիանիի բարբառը խոսվում է Պիրանշահր եւ Բիջար քաղաքներում:


Գրադարձություն

Քրդական լատինատառ Մաշտոցատառ Քրդական լատինատառ Մաշտոցատառ
а ա n ն
b բ o о
с ջ p պ
ç չ q ք
d դ r ր
е ա s ս
ê է ş շ
f ֆ t տ
g գ u ու
h հ û ը
i ը v վ
î ի w վ
j ժ x խ
k կ y հյ
l լ z զ
m մ - -

Ծանոթագրություններ

  1. ScriptSource - Turkey
  2. ScriptSource - Iraq
  3. ScriptSource - Iran
  4. ScriptSource - Armenia
  5. ScriptSource - Georgia
  6. ScriptSource - Azerbaijan
  7. ScriptSource - Syria
  8. ScriptSource - Turkmenistan
  9. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  10. Nationalencyklopedin "Världens 100 största språk 2007" Աշխարհի 100 ամենաշատը խոսվող լեզուները 2007 թ-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրդերեն» հոդվածին։