«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 127. Տող 127.
[[Պատկեր:Lithuania territory 1939-1940.svg|thumb|right|Լիտվան 1939-ից 1941 թվականներին: Նացիստական Գերմանիային զիջվեց [[Շեշուպե]] գետից արևմուտք ըսնկած տարածքը համաձայն խորհրդա-գերմանական բարեկամության պայմանագրի, փոխարենը Գերմանիան վճարեց $7.5 միլիոն:]]
[[Պատկեր:Lithuania territory 1939-1940.svg|thumb|right|Լիտվան 1939-ից 1941 թվականներին: Նացիստական Գերմանիային զիջվեց [[Շեշուպե]] գետից արևմուտք ըսնկած տարածքը համաձայն խորհրդա-գերմանական բարեկամության պայմանագրի, փոխարենը Գերմանիան վճարեց $7.5 միլիոն:]]


[[Մերձբալթյան երկրներ]]իկողմից պայմանագիրը համաձայնեցնելուց հետո{{Sfn|Engle|Paananen|1985|p=6}} Ստալինը իր ուշադրությունը ուղղեց դեպի Ֆինլանդիա` հասկանալով որ Ֆինլանդիայի կապիտուլացիան կարող է մեծ աղմուկ բարձրացնել{{Sfn|Turtola|1999|pp =35–37}}: ԽՍՀՄ-ը Ֆինլանդիայից պահանձեց [[Կարելյան թերակղզի]]ն, [[Ֆիննական ծոց]]ի կղզիները և ռազմական բազա Ֆինլանդիայի մայրաքաղաք [[Հելսինկի]]ի մոտ{{Sfn|Turtola|1999|pp=32–33}}{{Sfn|Trotter|2002|pp=12–13}}, ինչը Ֆինլանդիան մերժեց{{Sfn|Edwards|2006|p=55}}: ԽՍՀՄ-ը օգտագործեց [[Մայնիլայի պատահար]]ը որպես առիթ դուրս գալու չհարձակման պայմանագրից{{Sfn|Turtola|1999|pp=44–45}}: [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|Կարմիր բանակը հարձակվեց]] Ֆինլանդիայի վրա 1939 թվականի նոյեմբերին<ref name="ckpipe">{{cite book|last=Kennedy-Pipe|first=Caroline|title=Stalin's Cold War|place=New York|publisher=Manchester University Press|year=1995|isbn=0-7190-4201-1}}.</ref>: Միաժամանակ ստեղծեց իրեն ենթակա [[Ֆիննական Ժողովրդական հանրապետություն|Ֆիննական Ժողովրդական հանրապետության]] կառավարություն{{Sfn|Chubaryan|Shukman|2002|p=xxi}}: Լենինգրադի ռազմական շրջանի հրամանատար: Ֆինները անակնկալ ուժեղ դիմադրություն ցույց տվեցին` մեծ կորուստներ պատճառելով խորհրդային զորքին, որից հետո ԽՍՀՄ-ը ստիպված էր կնքել [[Մոսկվայի հաշտության պայմանահիր|հաշտության պայմանագիր]]: Ֆինլանդիան կորցրեց [[Կարելիա]]յի հարավարևելյան մասը (Ֆինլանդիայի տարածքի 10%-ը)<ref name="ckpipe"/>, ինչի պատճառով 422.000 կարելիացի (Ֆինլանդիայի բնակչության 12%-ը) կորցրեց իրենց տները{{Sfn|Engle|Paananen|1985|pp=142–3}}Խ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով իրենց կորուստները կազմել էին 200.000 սպանված{{Sfn|Roberts|2006|p=52}}, մինչդեռ ԽՍՀՄ-ի վարչապետ [[Նիկիտա Խրուշչով]]ը ավելի ուշ հայտարարել էր, որ կուրուստները կարող են կազմել մեկ միլիոն<ref>{{cite book|last=Mosier|first=John|title=The Blitzkrieg Myth: How Hitler and the Allies Misread the Strategic Realities of World War II|publisher=HarperCollins|year=2004|isbn=0-06-000977-2|page=88}}.</ref>:
[[Մերձբալթյան երկրներ]]ի կողմից պայմանագիրը համաձայնեցնելուց հետո{{Sfn|Engle|Paananen|1985|p=6}} Ստալինը իր ուշադրությունը ուղղեց դեպի Ֆինլանդիա` հասկանալով որ Ֆինլանդիայի կապիտուլացիան կարող է մեծ աղմուկ բարձրացնել{{Sfn|Turtola|1999|pp =35–37}}: ԽՍՀՄ-ը Ֆինլանդիայից պահանձեց [[Կարելյան թերակղզի]]ն, [[Ֆիննական ծոց]]ի կղզիները և ռազմական բազա Ֆինլանդիայի մայրաքաղաք [[Հելսինկի]]ի մոտ{{Sfn|Turtola|1999|pp=32–33}}{{Sfn|Trotter|2002|pp=12–13}}, ինչը Ֆինլանդիան մերժեց{{Sfn|Edwards|2006|p=55}}: ԽՍՀՄ-ը օգտագործեց [[Մայնիլայի պատահար]]ը որպես առիթ դուրս գալու չհարձակման պայմանագրից{{Sfn|Turtola|1999|pp=44–45}}: [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|Կարմիր բանակը հարձակվեց]] Ֆինլանդիայի վրա 1939 թվականի նոյեմբերին<ref name="ckpipe">{{cite book|last=Kennedy-Pipe|first=Caroline|title=Stalin's Cold War|place=New York|publisher=Manchester University Press|year=1995|isbn=0-7190-4201-1}}.</ref>: Միաժամանակ ստեղծեց իրեն ենթակա [[Ֆիննական Ժողովրդական հանրապետություն|Ֆիննական Ժողովրդական հանրապետության]] կառավարություն{{Sfn|Chubaryan|Shukman|2002|p=xxi}}: Լենինգրադի ռազմական շրջանի հրամանատար: Ֆինները անակնկալ ուժեղ դիմադրություն ցույց տվեցին` մեծ կորուստներ պատճառելով խորհրդային զորքին, որից հետո ԽՍՀՄ-ը ստիպված էր կնքել [[Մոսկվայի հաշտության պայմանահիր|հաշտության պայմանագիր]]: Ֆինլանդիան կորցրեց [[Կարելիա]]յի հարավարևելյան մասը (Ֆինլանդիայի տարածքի 10%-ը)<ref name="ckpipe"/>, ինչի պատճառով 422.000 կարելիացի (Ֆինլանդիայի բնակչության 12%-ը) կորցրեց իրենց տները{{Sfn|Engle|Paananen|1985|pp=142–3}}Խ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով իրենց կորուստները կազմել էին 200.000 սպանված{{Sfn|Roberts|2006|p=52}}, մինչդեռ ԽՍՀՄ-ի վարչապետ [[Նիկիտա Խրուշչով]]ը ավելի ուշ հայտարարել էր, որ կուրուստները կարող են կազմել մեկ միլիոն<ref>{{cite book|last=Mosier|first=John|title=The Blitzkrieg Myth: How Hitler and the Allies Misread the Strategic Realities of World War II|publisher=HarperCollins|year=2004|isbn=0-06-000977-2|page=88}}.</ref>:


Այս ժամանակահատվածում մի շարք Գեստապո-ՆԳԺԿ կոնֆերանսներիից հետո [[ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ|ՆԳԺԿ]]-ի սպաները զեկուցել են, որ մոտ 300.000 լեհ ռազմագերիներ պահվում են ճամբարներում<ref name="PWN">{{cite web|url=http://encyklopedia.pwn.pl/haslo.php?id=3949396|language=Polish|title=Obozy jenieckie żołnierzy polskich|trans-title=Prison camps for Polish soldiers|place=[[Լեհաստան|ԼՀ]]|publisher=[[Internetowa encyklopedia PWN]]|accessdate=28 November 2006}}.</ref><ref name="Wojsko">{{Cite book|url=http://www.dzp.wojsko.pl/dzial/wydawnictwa/zwarte/pdf/EHW_1_2005.pdf|contribution=Edukacja Humanistyczna w wojsku|year=2005|title=Dom wydawniczy Wojska Polskiego|issn=1734-6584|language=Polish|trans-title=Official publication of the Polish Army|place=PL|issue=1|ref=harv|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20080307151053/http://www.dzp.wojsko.pl/dzial/wydawnictwa/zwarte/pdf/EHW_1_2005.pdf|archivedate=2008-03-07|df=}}.</ref><ref name="Молотов">{{Cite journal|title=Молотов на V сессии Верховного Совета 31 октября цифра "примерно 250 тыс."|language=Russian|ref=harv}}</ref><ref name="Отчёт">{{Cite book|place=[[Russia|RU]]|title=USA truth|publisher=By|contribution=Отчёт Украинского и Белорусского фронтов Красной Армии Мельтюхов, с. 367.|url=http://www.usatruth.by.ru/c2.files/t05.html|language=Russian|ref=harv}}{{dead link|date=December 2017 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes }}</ref>, և որ իրականացվում է սպանվածների հաշվառում<ref name="Fischer">{{cite journal |publisher=CIA |author-link=Benjamin B. Fischer |last=Fischer |first=Benjamin B |url=https://www.cia.gov/csi/studies/winter99-00/art6.html |title=The Katyn Controversy: Stalin's Killing Field |place=US |journal=[[Studies in Intelligence]] |date=Winter 1999–2000 |ref=harv}}.</ref> 1940 թվականի մարտի 5-ին, տեղի ունեցավ հետագայում հայտնի դարձած [[Կատինի գնդակահարություն]]ը<ref name="Fischer" /><ref name="Sanford">{{cite book|author-link=George Sanford (scholar)|last=Sanford|first=George|title=Katyn and the Soviet Massacre of 1940: Truth, Justice and Memory|isbn=978-0-415-33873-8|volume=20|series=BASEES – Russian and East European studies: British Association for Soviet, Slavonic and East European Studies|url=https://books.google.com/?id=PZXvUuvfv-oC&pg=PA20&lpg=PA20&dq=Soviet+invasion+of+Poland+1939|publisher=Routledge|year=2005|format=Google Books|pages=20–24}}.</ref><ref>{{cite web|publisher=CIA|url=https://www.cia.gov/library/center-for-the-study-of-intelligence/kent-csi/pdf/v43i3a06p.pdf|title=Stalin's Killing Field|accessdate=2008-07-19|format=PDF}}</ref>, որի ժամանակ հրամանագիր էր ստորագրվել գնդակահարել 25,700 լեհ ռազմագերիների, որոնց բնորոշում էին որպես ազգայնականներ և հակահեղափոխականներ, նրանք պահվում էին արևմտյան [[Ուկրաինա]]յի և [[Բելառուս]]ի ճամբարներում ու բանտերում<ref name="kmw_resolution">{{cite journal|title=Excerpt from the minutes No. 13 of the Politburo of the Central Committee meeting, shooting order|date=March 5, 1940|place=[[Canada|CA]]|publisher=Electronic museum|url=http://www.electronicmuseum.ca/Poland-WW2/katyn_memorial_wall/kmw_resolution.html|accessdate=19 December 2005|language=Russian, English|ref=harv|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20080505093030/http://www.electronicmuseum.ca/Poland-WW2/katyn_memorial_wall/kmw_resolution.html|archivedate=5 May 2008|df=}}.</ref>:
Այս ժամանակահատվածում մի շարք Գեստապո-ՆԳԺԿ կոնֆերանսներիից հետո [[ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ|ՆԳԺԿ]]-ի սպաները զեկուցել են, որ մոտ 300.000 լեհ ռազմագերիներ պահվում են ճամբարներում<ref name="PWN">{{cite web|url=http://encyklopedia.pwn.pl/haslo.php?id=3949396|language=Polish|title=Obozy jenieckie żołnierzy polskich|trans-title=Prison camps for Polish soldiers|place=[[Լեհաստան|ԼՀ]]|publisher=[[Internetowa encyklopedia PWN]]|accessdate=28 November 2006}}.</ref><ref name="Wojsko">{{Cite book|url=http://www.dzp.wojsko.pl/dzial/wydawnictwa/zwarte/pdf/EHW_1_2005.pdf|contribution=Edukacja Humanistyczna w wojsku|year=2005|title=Dom wydawniczy Wojska Polskiego|issn=1734-6584|language=Polish|trans-title=Official publication of the Polish Army|place=PL|issue=1|ref=harv|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20080307151053/http://www.dzp.wojsko.pl/dzial/wydawnictwa/zwarte/pdf/EHW_1_2005.pdf|archivedate=2008-03-07|df=}}.</ref><ref name="Молотов">{{Cite journal|title=Молотов на V сессии Верховного Совета 31 октября цифра "примерно 250 тыс."|language=Russian|ref=harv}}</ref><ref name="Отчёт">{{Cite book|place=[[Russia|RU]]|title=USA truth|publisher=By|contribution=Отчёт Украинского и Белорусского фронтов Красной Армии Мельтюхов, с. 367.|url=http://www.usatruth.by.ru/c2.files/t05.html|language=Russian|ref=harv}}{{dead link|date=December 2017 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes }}</ref>, և որ իրականացվում է սպանվածների հաշվառում<ref name="Fischer">{{cite journal |publisher=CIA |author-link=Benjamin B. Fischer |last=Fischer |first=Benjamin B |url=https://www.cia.gov/csi/studies/winter99-00/art6.html |title=The Katyn Controversy: Stalin's Killing Field |place=US |journal=[[Studies in Intelligence]] |date=Winter 1999–2000 |ref=harv}}.</ref> 1940 թվականի մարտի 5-ին, տեղի ունեցավ հետագայում հայտնի դարձած [[Կատինի գնդակահարություն]]ը<ref name="Fischer" /><ref name="Sanford">{{cite book|author-link=George Sanford (scholar)|last=Sanford|first=George|title=Katyn and the Soviet Massacre of 1940: Truth, Justice and Memory|isbn=978-0-415-33873-8|volume=20|series=BASEES – Russian and East European studies: British Association for Soviet, Slavonic and East European Studies|url=https://books.google.com/?id=PZXvUuvfv-oC&pg=PA20&lpg=PA20&dq=Soviet+invasion+of+Poland+1939|publisher=Routledge|year=2005|format=Google Books|pages=20–24}}.</ref><ref>{{cite web|publisher=CIA|url=https://www.cia.gov/library/center-for-the-study-of-intelligence/kent-csi/pdf/v43i3a06p.pdf|title=Stalin's Killing Field|accessdate=2008-07-19|format=PDF}}</ref>, որի ժամանակ հրամանագիր էր ստորագրվել գնդակահարել 25,700 լեհ ռազմագերիների, որոնց բնորոշում էին որպես ազգայնականներ և հակահեղափոխականներ, նրանք պահվում էին արևմտյան [[Ուկրաինա]]յի և [[Բելառուս]]ի ճամբարներում ու բանտերում<ref name="kmw_resolution">{{cite journal|title=Excerpt from the minutes No. 13 of the Politburo of the Central Committee meeting, shooting order|date=March 5, 1940|place=[[Canada|CA]]|publisher=Electronic museum|url=http://www.electronicmuseum.ca/Poland-WW2/katyn_memorial_wall/kmw_resolution.html|accessdate=19 December 2005|language=Russian, English|ref=harv|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20080505093030/http://www.electronicmuseum.ca/Poland-WW2/katyn_memorial_wall/kmw_resolution.html|archivedate=5 May 2008|df=}}.</ref>:

12:50, 23 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Խորհրդա-գերմանական պայմանագիր
Գերմանիայի և Խորհրդային Միության միջև ոչ ագրեսիան պակտ

Մոլոտով ստորագում է պայմանագիրը, որին հաջորդում է Ռիբենտրոպ, աջից Ստալինն է
Պայմանագրի տիպ ոչ ագրեսիան պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1939 թ. օգոստոսի 23
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Ուժը կորցրել է Վ. Մոլոտով, Ի. ֆոն Ռիբենտրոպ
Կողմեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ

Լեզուներ ռուսերեն, գերմաներեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Договор о ненападении между Германией и СССР
Պլանավորված և իրականում տեղի ունեցած տարածքային փոփոխությունները Կենտրոնական Եվրոպայում 1939–1940թթ., այդ թվում՝ Լեհաստանի հինգերորդ բաժանումը:

Խորհրդա-Գերմանական պայմանագիր կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ (պաշտոնական անվանում՝ Չհարձակման պայմանագիր Գերմանիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև), չհարձակման պայմանագիր Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև, ստորագրված 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի և Վյաչեսլավ Մոլոտովի կողմից[1]: Պակտին հետևեց Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիրը 1940 թվականի փետրվարին: Պայմանագրի գաղտնի դրույթներով սահմանվում էր երկու տերությունների հետաքրքրությունների շրջանակը, որն իր մեջ ներառում էր միասնական ներխուժումը Լեհաստան: Այն գործեց երկու տարին, մինչև Ադոլֆ Հիտլերի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան Բարբարոսա ռամագործողության ընթացում 1941 թվականի հունիսի 22-ին[2]:

Պայմանագրի կետերով գրավոր երաշխավորված էր չհարձակվել միմյանց վրա և որևէ երկրի կառավարություն դաշնակից չի դառնա կամ որևէ կերպ չի օգնի մյուս կողմի թշնամուն: Բացի չհարձակումից պայմանագիրը ներառում էր գաղտի մաս, որով բաժանվում էին Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Ռումինիայի տարածքները Գերմանիայի և ԽՍՀՄ «ազդեցությունների գոտիներ»` սխասելով այս երկրների տարածքային վերակազմավորումներին: Դրանից հետո Գերմանիան ներխուժեց լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը հրամայեց Կարմիր բանակին ներխուժել Լեհաստան սեպտեմբերի 17-ին[3]: 1940 թվականի մարտին Ֆինլանդիայի Կարելիա և Սալլա տարածաշրջանները կցվեցին ԽՍՀՄ-ին Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո: Դրան հաջորդեց Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի մի մասի (Բեսարաբիա, Հյուսիսային Բուկովինա և Հերցի մարզ) անեքսիան ԽՍՀՄ կողմից: Էթնիկ ուկրաինացիների և բերալռուների առկայությունը Լեհաստանում դարձավ Լեհաստան ներխուժման արդարացում: Ստալինի ներխուժումը Բուկովինա 1940 թվականին խախտեց պայմանագիրը, քանի որ այն չէր գտնվում ԽՍՀՄ հետաքրքրությունների գոտում[4]:

Պատերազմից հետո Ռիբբենտրոպը մեղադրվեց պատերազմական հանցագործությունների մեջ և մահապատժի ենթարկվեց: Մոլոտովը մահացավ 96 տարեկանում 1986 թվականին:

Պայմանագրի գաղտնի դրույթի գոյության մասին ԽՍՀՄ կառավարությունը ժխտում էր մինչև 1989 թվականը, երբ վերջապես բացահայտվեց այն[5]:

Նախապատմություն

Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի արդյունք ունեցավ Գերմանական Ռայխի և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության համար: Պատերազմի ժամանակ Բոլշևիկները դուրս եկան պատերազմից և Վլադիմիր Լենինը ճանաչեց Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի անկախությունները: Բացի այդ Գերմանիայի առաջխաղացումը կանխելու համար Լենինը ստիպված էր ստորագրել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը[6], որով Գերմանական կայսրությանը զիջեց ահռելի տարածքներ: Գերմանական կայսրության փլուզումից հետո Դաշնակիցները միջամտեցին Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1917–22)[7]:

1922 թվականի ապրիլի 16-ին Գերմանիան և ԽՍՀՄԸ կնքեցին Ռապալլոյի պայմանագիր, որով հրաժարվեցին միմյանց հանդեպ ֆինանսական և տարածքային պահանջներից[8]: Յուրաքանչյուր կողմը նաև երաշխավորեց իր չեզոքությունը մյուսի վրա հարձակվելու դեպքում 1926 թվականի Բեռլինի պայմանագրով[9]: Մինչդեռ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները վատացել էին Առաջին աշխարհամարտից հետո, 1920-ական թվականներին կնքվեցին մի շարք առևտրային համաձայնագրեր, որոնց արդյունքում առևտուրը դարձավ 433 միլիոն ռայխսմարկ տարեկան 1927 թվականի դրությամբ:[10]

1930-ական թվականներին Նացիստական կուսակցությունը Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ եկավ իշանության, ինչը աճեցրեց լավածությունը ԽՍՀՄ-ի և այլ սլավոնական երկրների միջև[11]: Բացի այդ հակասեմետական նացիստները ասոցացնում էին հրեաներին կոմունիզմի և ֆինանսական կապիտալիզմի հետ[12][13]: Ըստ նացիստների տեսության ԽՍՀՄ-ը ղեկավարում էին «Հրեա Բոլշևիկները»[14]: 1934 թվականին Հիտլերը իր խասքում նշել է, որ անխուսափելի է ճակատամարտը Պանսլավիզմի և Նեոսլավիզմի դեմ և հաղթանակը կբերի համաշխարհային վերելք, չնայած նա նշել էր, որ ռուսների հետ ճանապարհ կգնա, եթե նրանք օգնեն իրեն[15]: Գերմանիայի հակաբոլշևիկյան տրամադրվածությունները և ԽՍՀՄ արտաքին պարտքը բերեցին առևտրային հարաբերությունների անկմանը[16] 1934 թվականի ԽՍՀՄ ապրանքների ներմուծումը Գերմանիա իջավ 223 միլիոն Ռայսմարկի[10][17]:

1936 թվականին Գերմանիան և Ֆաշիստական Իտալիան սատարեցին իսպանացի ազգայնականներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, մինչդեռ ԽՍՀՄ-ը սատարում էր մասնակից սոցիալիստ Հանրապետականներին[18]: Այսպիսով Իսպանիայի քաղաքացիական պատերազմը դարձավ միջանկյալ պատերազմ Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև[19]: 1936 թվականին Գերմանիան և Ճապոնիան կնքեցին Հակակոմինտեռն պակտը[20], որին մեկ տարի անց միացավ Իտալիան[18][21]:

Մյունխենի համաձայնագիր

Հիտլերի հիստ հակախորհրդային հռետորաբանությունը պատճառներից մեկն էր, ինչու Բրիտանիան և Ֆրանսիան որոշեցին, որ ԽՍՀՄ-ի մասնակցությունը 1938 թվականի Մյունխենի վեհաժողովում կապված Չեխոսլովակիայի հետ կլինի վտանգավոր և անօգտակար[22] Կնքված Մյունխենի համաձայնագրով[23] որոշվեց Չեխոսլովկիայի մի մասը Կցել Գերմանիային 1938 թվականի վերջին և երկիրը վերջնական կազմալուծվեց 1939 թվականի մարտին[24], որի մի մասը Գերմանիային խաղաղեցնելու նպատակով զիջվեցին Չեմբեռլենի և Դալադիեի նախաձեռնությամբ[25]: Այս քաղաքականությունը տարակուսանք բերեց, որ Հիտլերի ցուցակում մյուսը կարող է լինել ԽՍՀՄ-ը[26]: ԽՍՀՄ ղեկավարությունը հավատում էր, որ Արևմուտքը ցանկանում է ուղղել Հիտլերի ագրեցին դեպի արևելք[27] և Ֆրանսիան ու Բրիտանիան կմնան չեզոք Գերմանիայի հրահրած պատերազմում` հույս ունենալով, որ երկու ոչ բարեկամ երկները կոչնչացնեն միմյանց[28]:

Գերմանիայի համար ավտարկիկ տնտեսական իրավիճակը կամ դաշնակցությունը Բրիտանիայի հետ անհնար էր, լավ հարաբերությունները ԽՍՀՄ հետ, որպեսզի ստանա հումք, անհրաժեշտ էր[29]: Հետագայում սպասված բրիտանական շրջափակումը բերեց դեպի Գերմանիա անհրաժեշտ հումքի մատակարարման նվազման[30]: Մյունխենի համաձայնագրից հետո, Գերմանիան ռազմական կարիքները բավարարելու համար և ԽՍՀՄ-ը ռազմական տեխնիկայի պահանջարկի համար սկսեցին քննարկում 1938 թվականի վերջից մինչև 1939 թվականի մարտը[31]: ԽՍՀՄ-ի երրորդ հնգամյա պլանով նախատեսված էր տեխնիկական վերազինում իրականացնել արդյունաբերության ոլորտում[29][32]: Գրեմանիայի պատերազմի նախագծողները հաշվեցին հումքի լուրջ դեֆիցիտ, եթե Գերմանիան սկսի պատերազմ առանց ԽՍՀՄ-ի մատակարարումների[33]:

1939 թվականի մարտի 31-ին Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելուց հետո[34], Մեծ Բրիտանիան խոստացավ սատարել և Ֆրանսիան երաշխավորեց Լեհաստանի, Բելգիայի, Ռումինիայի, Հունաստանի և Թուրքիայի անկախությունները[35]: Ապրիլի 6-ին Լեհաստանը և Բրիտանիան կնքեցին ռազմական դաշնություն[36]: Ապրիլի 28-ին Հիտլերը քննադատեց 1934 թվականի Գերմանա-լեհական չհարձակման պայմանագիրը և 1935 թվականի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը[37]:

ԽՍՀՄ-ը, որը տարակուսում էր Արևմտյան տերություններից և հնարավոր «կապիտալիստական շրջափակումից», մի փոքր ավելի տարակուսած էր լքված կլինի կամ կբախվի Լեհական բանակի հետ և ոչինչ չէր ուզում բացի երկաթե ռազմական դաշինքից Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ[38], որոնք կերաշխավորեն երկու ճակատով Գերմանիայի դեմ հարձակումը[39]: Այսպիսով Ստալինի համար կոլեկտիվ անվտանգությունը հիմնական խնդիր էր դարձել[40]: Բրիտանիան և Ֆրանսիան դեռ հավատում էին, որ պատերազմից կարելի է խուսափել պատերազմից և ԽՍՀՄ-ը թուլացել է 1930-ականների բռնաճնշումներից հետո[41] և չի կարող լինել պատերազմի հիմնական մասնակից[39], նաև որ մեծ ռազմական աղբյուրներ են ծախսվել ԽՍՀՄ հաղթանակի համար ճապոնական Կվանտունյան բանակի նկատմամբ Մանջուրիայի սահմանին[42]: Ֆրանսիան ավելի նպատակադրված էր համաձայնագիր կնքել ԽՍՀՄ-ի հետ քան Բրիտանիան և որպես մայրցամաքային տերություն ավելի շատ էր ցանկանում հասնել համաձայնությամբ և վախենում էր ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև համաձայնագրի կնքումից[43]: Այս իրադարձությունները մասնակի բացատրում էին, թե ինչու էր Մոսկվան երկակի խաղ խաղում 1939 թվականին` դաշնակցության շուրջ բաց քննարկումներ իրականացնելով Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ, իսկ նրանց թիկունքում գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ[43]:

Մայիսի վերջին պայմանագրերի նախագծերը պաշտոնապես ներկայացվեցին[44]: Հունիսի կեսերին եռակողմ բանակցությունները սկսվեցին[45]: Քննարկումները կենտրոնացան արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա, որոնց անվանտգությունը հարկավոր էր երաշխավորել Գերմանիայի աճող ագրեսիայից[46]: ԽՍՀՄ-ը կարծում էր, որ եթե Գերմանիան նպատակաուղղվի Մերձբալթյան երկրների վրա, դա կնշանակի անուղղակի ագրեսիա ԽՍՀՄ-ի հանդեպ[47]: Բրիտանիան տարակուսում էր, որ ԽՍՀՄ-ը լեզու կգտնի իրենց հետ և կարդարացնի իր ներխուժումը Ֆինլանդիա և Մերձբալթյան երկրներ, կամ կստիպի այս երկներին լավ հարաբերություններ փնտրել Գերմանիայի հետ[48][49]: Անուղղակի ագրեսիայի սահմանման վերաբերյալ քննարկումները դարձան կողմերի անհամաձայնության պետճառ և հուլիսի կեսերին եռակողմ քաղաքական բանակցությունները սառեցվեցին, բայց համաձայնվեցին սկսել քննարկումներ ռազմական համաձայնագրի շուրջ, որին ընդդիմացավ ԽՍՀՄ-ը` պատճառաբանելով , որ ոչ մի ռազմական համագործակցություն հնարավոր չէ առանց քաղաքական համաձայնագրի[50]: Ռազմական բանակցություններից մեկ օր առաջ պոլիտբյուրոն որոշեց, որ բանակցությունները արդյունք չեն ունենա և որոշեց սկսել լրջորեն մտածել Գերմանիայի հետ բանակցությունների շուրջ[51]: Ռազմական բանակցությունները սկսվեցին օգոստոսի 12-ին Մոսկվայում, Բրիտանիայի պատվիրակությունը ղեկավարում էր նախկին ադմիրալ Ռեգինալդ Դրաքսը, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն էր Այմե Դյումեն և ԽՍՀՄ-ինը` Կլիմենտ Վորոշիլովը: Առանց գրավոր համաձայնության, Դրաքսը իրավասու չէր երաշխավորել որևէ բան ԽՍՀՄ-ին և հնարավորինս ձգձգում էր քննարկումները և խուսափում էր պատասխանից, որդյոք Լեհաստանը կտրամադրի իր տարածքերը ԽՍՀՄ բանակին, եթե Գերմանիան հարձակվի նրա վրա[52]: Քանի որ բանակցությունները տապալվեցին, Գերմանիայի ագրեսիան զսպող հնարավոր միջոցը կորցվեց[53]:

Բանակցություններ

Մոլոտովը (ձախից) և Ռիբենտրոպը (աջից) պայմանագիրը ստորագրելիս:

Գաղտնի քննարկումների սկիզբ

Ապրիլից հուլիս խորհրդային և գերմանացի պաշտոնյաները հայտարարություններով հանդես եկավ, որով պատրաստակամություն հայտարարեցին սկսելու քաղաքական բանակցությունները, սակայն իրական բանակցություններ այդ ընթացքում տեղի չունեցան[54]: Քննարկումների հիմնական թեման պետ է լիներ տնտեսական բանակցությունների վերականգնումը, քանի որ քաղաքական և դիվանագիտական հիմնված էին դրանց վրա[55]: Մայիսին Ստալինը պաշտոնանկ արեց արտգործնախարար Մաքսիմ Լիտվինովին, ում համարում էին արևմտամետ և ով նաև հրեա էր: Նրան փոխարինեց Վյաչեսլավ Մոլոտովը, ում թույլատրվեց բացի Ֆրանսիայից և Բրիտանիայից բանակցություններ վարել նաև այլ կողմի հետ[56]:

1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ[57] և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար[58][59][60], որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո[61]:

Օգոստոսի բանակցություններ

Օգոստոսի սկբին Գերմանիան և ԽՍՀՄ-ը աշխատում էին տնտեսական գործարքի վերջին տարրերի վրա[62] և սկսեցին քննարկել քաղաքական դաշինքը: Նրանցից յուրաքանչյուրը բացատրեց արտաքին քաղաքականության վատթարացման պատճառները 1930-ականն թվականներին, և ընդհանուր գաղափար մշակեցին, որը հակակապիտալիզմն էր[63][64][65]:

Նույն ընթացքում բրիտանացի, ֆրանսիացի և խորհրդային պաշտոնյաները քննարկում էին եռակողմ ռազմական դաշինքի հնարավորություները Մոսկվայում` հիմքը դնելով երեք կողմի միավորման և Գերմանիայի հարձակման հնարավոր ազդեցության վրա[48]: Քննարկումները սկսեցին օգոստոսի կեսերին, և առանցքային հարց էր Գերմանիայի հարձակման դեպքում խորհրդային բանակին թույլատրել օգտագործել Լեհաստանի տարածքը: Կողմերը սպասում էին, քանի որ բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաները փորձում էին համոզել լեհերին ընդունել այդ դրույթները[66][67]: Լեհ պաշտոնյաները հրաժարվեցին թույլատրել Կարմիր բանակին մուտք գործել Լեհաստան, եթե Գերմանիան հարձակվի: Լեհաստանի արտգործնախարար Յոզեֆ Բեքը ընդգծեց, որ Լեհաստանի կառավարությունը վախենում է, որ Կարմիր բանակը կմտնի իրենց տարածք և այլևս չի լքի այն[68][69]:

Օգոստոսի 19-ին Գերմանա-խորհրդային առևտրային համաձայնագիրը վերջապես ստորագրվեց[70]: Օգոստոսի 21-ին ԽՍՀՄ-ը դուրս եկավ եռակողմ բանակցություններից` բերելով այլ պատճառներ[71][72]: Նույն օրը Ստալինը ընդունեց Գերմանիայի ներկայացուցչին, ով հայտնեց, որ Գերմանիան ցանկանում է քննարկել գաղտնի չհարձակման համաձայնագիր և որով ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակի մեջ կմտնի Լեհաստանի կեսը, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան և Բեսարաբիան[73] Նույն օվա գիշերը Ստալինը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է ստորագրել նման պայմանագիր և Ռիբենտրոպին կընդունի օգոստոսի 23-ին[74]:

Գաղտնի դրույթ

Օգոստոսի 22-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ քննարկումները կասեցնելուց մեկ օր անց Մոսկվան հայտարարեց, որ Ռիբենտրոպը պետք է ժամանի Մոսկվա հաջորդ օրը: Սա տեղի ունեցավ երբ Բրիտանիայի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեռ Մոսկվայում էին: Քանի որ Արևմտյան տերությունները չէին ցանկանում բավարարել Մոսվայի պահանջները, Ստալինը միանգամից որոշեց կենտրոնանալ գերմանա-խորհրդային գաղտնի պայմանագրի վրա[75]: Օգոստոսի 24-ին ստորագրվեց չհարձակման պայմանագիր, որը ներառում էր, որ յուրաքանչյուր կողմ կարող է պատասխանատվության ենթարկվել այն խտելու համար, չեզոքություն պահպաներ, եթե մյուս կողմը պատերազմի մեջ մտնի երրորդ կողմի հետ, չանդամագրվեր որևէ խմբին, որը ուղղակի կամ անուղղակի վտանգ էր ներկայացնում մյուս կողմի համար: 1939 թվականի օգոստոսի 21-ի Իզվեստիա թերթի «Խորհրդա-գերմանական հարաբերություններ» հոդվածում գրված էր.

Խորհրդա-գերմանական առևտրային և վարկային պայմանագրի կնքումից հետո ամեն ինչ գնում է Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունների լավացմանը[76]:
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ
Պայմանագրի Լրացուցիչ գաղտնի դրույթների էջերը

Պայմանագրում կային նաև գաղտնի դրույթներ, որը բացահայտվեց միայն 1945 թվականին Գերմանիայի պարտությունից հետո[77], չնայած դրա հետ կապված խոսակցությունները տարածվել էին շատ ավելի վաղ[78]: Համաձայն այս դրույթների Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ֆինլանդիան բաժանվում էին Գերմանիայի և ԽՍՀՄ-ի «ազդեցության շրջանակների» միջև[77]: Հյուսիսում Ֆինլանդիան, Էստոնիան և Լատվիան մտնում էին ԽՍՀՄ ազդեցության շրջանակի մեջ[77]: Լեհաստանը բաժանվելու էր երկու քաղաքական տարածքների` Պիսա, Նարև, Վիսլա և Սան գետերից արևելք անցնում էր ԽՍՀՄ-ին, իսկ արևմտյան մասը` Գերմանիային[77]: Լիտվան պետք է անցներ Գերմանիայի ազդեցության մեջ, սակայն 1939 թվականին համաձայնեցվեց ևս մեկ գաղտնի դրույթ, որով Լիտվայի մեծ մասը անցավ ԽՍՀՄ-ին[79]: Համաձայն պայամանագրի, Լիտվային էր փոխանցվելու նրա պատմական մայրաքաղաք Վիլնիուսը, որը գտնվում էր Լեհաստանի վեահսկողության ներքո միջպատերազմական շրջանում: Մեկ այլ դրույթով նշված էր, որ Գերմանիան չի միջամտելու ԽՍՀՄ-ի գործողություններին Բեսարաբիայում, որն այդ ժամանակ Ռումիայի կազմում էր[77], և որպես արդյունք ոչ միայն Բեսարաբիան, այլ նաև Հյուսիսային Բուկովինան և Հերցը օկուպացվեցին ԽՍՀՄ-ի կողմից:

Ստորագրման ժամանակ Ստալինը և Ռիբենտրոպը ջերմ զրույցի բռնվեցին, փոխանակեցին կենացներ` մոռանալով միմյանց վիրավորանքները 1930-ական թվականներին[80]: Նրանք բնութագրեցին Բրիտանիային որպես խորհրդա-գերմանական հարաբերությունների փչացման վրա միշտ աշխատող երկիր[81]:

Օգոստոսի 24-ին Պրավդան և Իզվեստիան հրապարակեցին պայմանագրի ոչ գաղտնի մասը` առաջին էջում զետեղելով Մոլոտովի նկարը պայմանագիրը ստորագրելիս, իսկ հետևում ժպտացող Ստալինին[71]: Նորությունը անակնկալի բերեց աշխարհի երկրների ղեկավարներին և լրատվամիջոցներին, որոնցից շատերը տեղյակ էին բրիտանա-ֆրանսա-խորհրդային բանակցությունների մասին միայն[71]: Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը շոկային էր նաև Գերմանիայի դաշնակիցների համար, հատկապես Ճապոնիայի համար, ինչպես նաև կոմունիստական մյուս երկների, օտարերկրյա կոմունիստական կուսակցությունների և հրեական համայնքների համար ամբողջ աշխարհում[82]: Նույն օրը գերմանացի դիվանագետ Հանս ֆոն Հերվարթը (ում տատը հրեա էր) տեղեկացրեց իտալացի իր գործընկեր Գուիդո Ռելլիին[83] և ամերիկացի կցորդ Չառլս Բոհլենի, որ գաղտնի դրույթի մասին[84][85]:

Խորհրդային քարոզչամեքենան մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի նվազագունի հասցնի փաստի կարևորությունը, որ նրանք մոտ մեկ տասնամյակ պայքարել են Նացիզմի դեմ տարբեր եղանակներով: Բացի պայմանագիրը ստորագրումից, Մոլոտովը փորձում էր համուզել գերմանացիներին իրենց բարի կամքի մասին և լրագրողներին բացատրեց, որ «ֆաշիզմը բնական երևույթ է»[86]:

Հնարավոր գաղտնի դրույթների գոյության մասին առաջին անգամ ահազանգեց Մերձբալթյան երկրների մտավորականություն պայմանագրի ստորագրումից օրեր անց: Այս թեմայով անհանգստությունը մեծացավ, երբ ԽՍՀՄ-ը սկսեց բանակցություններ վարել այս երկներում ռազմաբազաներ կառուցելու վերաբերյալ:

Պայմանագրի ստորագրումից մեկ օր անց ԽՍՀՄ ռազմական դիվանագետ Կլիմենտ Վորոշիլովը իր մոտ հրավիրեց բրիտանական և ֆրանսիական պատվիրակություններին[87]: Օգոստոսի 25-ին Վորոշիլով ասաց նրանց, որ քաղաքական իրավիճակը փոխվել է և իմաստ չունի շարունակել երկխոսությունը[87]: Նույն օրը Հիտլերը Բրիտանիայի դեսպանին Բեռլինում ասաց, որ պայմանագիրը ԽՍՀՄ-ի հետ պահանջված էր, որպեսզի խուսափեն երկճակատյա պատերազմից, ինչպես Առաջին աշխարհամարտում և Բրիտանիան պետք է համաձայնվի իրենց պահանջների հետ Լեհաստանի հարցում[88]:

Օգոստոսի 25-ին Հիտլերին անակնկալի եկավ Անգլո-լեհական ռազմական դաշինքի կնքումից[88]: Նա արագորեն հետաձգեց օգոստոսի 26-ին պլանավորված Լեհաստանի վրա հարձակումը մինչև սեպտեմբերի 1-ը[88][89]: Համաձայն պաշտպանության պայմանագրի Լեհաստանի հետ, Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային[90]:

Պլանավորված և իրական տարածքային փոփոխությունները Կենտրոնական Եվրոպայում 1939–1940 թվականներին
Պլանավորված և իրական տարածքային փոփոխությունները Կենտրոնական Եվրոպայում 1939–1940 թվականներին

Ֆինլանդիայի, Լեհաստանի, Մերձբալթյան երկրների և Ռումիայի նվաճումներ

Վերմախտի և Կարմիր բանակի միասնական ռազմական շքերթը Բրեստում Լեհաստան ներխուժման ավարտին: Կենտրոնում գեներալ մայոր Հայնց Գուդերյանն ու Բրիգադի հրամանատար Սեմյոն Կրովեշեյնն են:

Սկզբնական ներխուժումներ

Սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան արևմուտքից[91]: Առաջին մի քանի օրվա ընթացքում Գերմանիան սկսեց լեհ ու հրեա խաղաղ բնակիչների և ռազմագերիների զանգվածային սպանությունները[92][93]: Գերմանիայի օկուպացիայի առաջին ամսում սպանություններ տեղի ունեցան ավելի քան 30 քաղաքներում և գյուղերում[94][95][96]: Լյուֆտվաֆեն նույնպես մասնակցեց խաղաղ բնակիչների կոտորածներին` ռմբակոծելով քաղաքացիական օբյեկտները և ճանապարհները[97][98][99][100]: ԽՍՀՄ-ը սատարեց Գերմանիայի ռազմաօդային ուժերին` թույլ տալով օգտագործել Մինսկի ռադիոկայանի ազդանշանները` բացատրելով որպես օդային փորձարկումներ[101]: Հիտլերը Դանցիգում հայտարարեց. Կաղապար:Bquote


Պատմաբան Ռոբերտ Սերվիսի կարծիքով Ստալինը չէր շարժվեց սկզբում: Նա սպասում էր գերմանացիները կպահպանեն արդյոք համաձայնեցված տարածքները, բացի այդ ԽՍՀՄ-ը ցանկանում էր պահովեր սահմանը Մանջուրիայում[102]: Սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Կարմիր բանակը ներխուժեց Լեհաստան` խախտելով 1932 թվականի Խորհրդա-լեհական չհարձակման պայմանագիրը և օկուպացրեց Լեհաստանի մի մասը համաձայն Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի: Նրանք համագործակցում էին գերմանական ուժերի հետ Լեհաստանում[103]:

Լեհաստանի բանակն արդեն մարտնչում էր գերմանացիների հետ արևմուտքում և փորձում էին պաշտպանել Վարշավան: Այսպիսով լեհական զորքերը չէին կարող լուրջ դիմադրություն ցույց տալ ԽՍՀՄ-ին[104]:

Սեպտեմբերի 21-ին ԽՍՀՄ-ը և Գերմանիան կնքեցին համաձայնագիր, որով կարգավորեցին զինվորական տեղաշարժերը Լեհաստանում[105]: Միասնական գերմանա-խորհրդային ռազմական շքերթներ տեղի ունեցան Լվով ու Բրեստ-Լիտովսկում, իսկ երկների ռազմական ղեկավարները հանդիպեցին այլ վայրում[106]: Ստալինը օգոստոսին որոշել էր կազմալուծել Լեհաստան պետությունը և խորհրդա-գերմանական հանդիպման ժամանակ քննարկվեց Լեհական տարածքի հետագա ճակատագիրը[106]: Խորհրդային պաշտոնյաները անմիջապես սկսեցին տարածքի խորհրդայնացումը[107][108]: ԽՍՀՄ-ը կազմակերպեց փուլային ընտրություններ[109], որի արդյունքը եղավ արևելյան Լեհաստանի ԽՍՀՄ-ին կցման լեգալացումը[110]:

Գաղտնի դրույթների թարմացում

Խորհրդային և գերմանացի զինվորները Լյուբլինում:
Սեպտեմբերի 28-ին կնքված «Երկրորդ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը»: Լեհաստանի քարտեզը հաստատված Ստալինի և Ռիբենտրոպի կողմից (ուշադրությունը կենտրոնացել է Կրեսիի վրա), Խորհրդա-գերմանական սահմանագծի հատատումը Լեհաստան ներխուժման արդյունքում:

Լեհական Կրեսի խորհրդային բանակի ներխուժումից տասնմեկ օր հետո Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը թարմացվեց Խորհրդա-գերմանական բարեկամության, համագործակցության և ժողովրդավարական պայմանագրով[111], որով Գերմանիային տրվեց Լեհաստանում ավելի շատ տարածքներ, փոխարենը Լիտվայի տարածքը (բացառությամբ Շեշուպե գետի ձախ ափի) Գերմանիայի ազդեցության շրջանակից անցավ ԽՍՀՄ-ին[112]: 1939 թվականի սեպտեմբերի 28-ին ՊՍՀՄ-ը և Գերմանիան միասին հայտարարեցին.

Գերմանական Ռայխի և ԽՍՀՄ կառավարությունները այսօր ստորագրված պայմանագրով վերջնականորեն լուծեցին այն խնդիրները, որոնք ծագել էին Լեհաստանի կազմալուծմամբ և մեծ նեդրում ունեցան տարածաշրջանում հետագա խաղաղության պահպանման համար: Նրանք արեցին ամեն հնարավորը, որ բավարարեն բոլոր ժողովուրդների խնդիրները և կանեն հնարավորը, որպեսզի ավարտեն ընթացիկ պատերազմը մի կողմից Գերմանիայի և մյուս կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի միջև: Երկու կառավարությունները ուղղակի միասնական գործելով` կանեն հնարավոր և անհնարինը, որպեսզի հասնեն այս նպատակին որքան հնարավոր է շուտ:

Այնուամենայնիվ երկու կառավարությունների ջանքերը կմնան անպտուղ, եթե Անգլիան և Ֆրանսիան նպատակաուղղված լինեն պատերազմը շարունակելու, բայցևայնպես Գերմանիայի և ԽՍՀՄ կառավարությունները կշարունակեն իրենց ջանքերը[113]:

Հոկտեմբերի 3-ին Մոսկվայում Գերմանիայի դեսպան Վերներ ֆոն Շուլենբուրգը տեղեկացրեց Իոահիմ ֆոն Ռիբենտրոպին, որ ԽՍՀՄ կառավարությունը ցանկանում է իրեն կցել Վիլնյուս քաղաքը և նրա շրջակայքը: 1939 թվականի հոկտեմբերի 8-ին նոր խորհրդա-գերմանական համաձայնություն ձեռք բերվեց Վյաչեսլավ Մոլոտովի և Գերմանիայի դեսպանի միջև[114]:

Մերձբալթյան երկրներ Էստոնիային, Լատվիային և Լիտվային ոչինչ չէր մնում քան ստորագրել այսպես կոչված Ընդհանուր պաշտպանության և աջակցության պակտ-ը, որով թույլատրեցին խորհրդային զորքերին մուտք գործել իրենց տարածք[112]:

Խորհրդա-ֆիննական պատերազմ և Կատինի գնդակահարություններ

Լիտվան 1939-ից 1941 թվականներին: Նացիստական Գերմանիային զիջվեց Շեշուպե գետից արևմուտք ըսնկած տարածքը համաձայն խորհրդա-գերմանական բարեկամության պայմանագրի, փոխարենը Գերմանիան վճարեց $7.5 միլիոն:

Մերձբալթյան երկրների կողմից պայմանագիրը համաձայնեցնելուց հետո[115] Ստալինը իր ուշադրությունը ուղղեց դեպի Ֆինլանդիա` հասկանալով որ Ֆինլանդիայի կապիտուլացիան կարող է մեծ աղմուկ բարձրացնել[116]: ԽՍՀՄ-ը Ֆինլանդիայից պահանձեց Կարելյան թերակղզին, Ֆիննական ծոցի կղզիները և ռազմական բազա Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի մոտ[117][118], ինչը Ֆինլանդիան մերժեց[119]: ԽՍՀՄ-ը օգտագործեց Մայնիլայի պատահարը որպես առիթ դուրս գալու չհարձակման պայմանագրից[120]: Կարմիր բանակը հարձակվեց Ֆինլանդիայի վրա 1939 թվականի նոյեմբերին[121]: Միաժամանակ ստեղծեց իրեն ենթակա Ֆիննական Ժողովրդական հանրապետության կառավարություն[122]: Լենինգրադի ռազմական շրջանի հրամանատար: Ֆինները անակնկալ ուժեղ դիմադրություն ցույց տվեցին` մեծ կորուստներ պատճառելով խորհրդային զորքին, որից հետո ԽՍՀՄ-ը ստիպված էր կնքել հաշտության պայմանագիր: Ֆինլանդիան կորցրեց Կարելիայի հարավարևելյան մասը (Ֆինլանդիայի տարածքի 10%-ը)[121], ինչի պատճառով 422.000 կարելիացի (Ֆինլանդիայի բնակչության 12%-ը) կորցրեց իրենց տները[123]Խ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով իրենց կորուստները կազմել էին 200.000 սպանված[124], մինչդեռ ԽՍՀՄ-ի վարչապետ Նիկիտա Խրուշչովը ավելի ուշ հայտարարել էր, որ կուրուստները կարող են կազմել մեկ միլիոն[125]:

Այս ժամանակահատվածում մի շարք Գեստապո-ՆԳԺԿ կոնֆերանսներիից հետո ՆԳԺԿ-ի սպաները զեկուցել են, որ մոտ 300.000 լեհ ռազմագերիներ պահվում են ճամբարներում[126][127][128][129], և որ իրականացվում է սպանվածների հաշվառում[130] 1940 թվականի մարտի 5-ին, տեղի ունեցավ հետագայում հայտնի դարձած Կատինի գնդակահարությունը[130][131][132], որի ժամանակ հրամանագիր էր ստորագրվել գնդակահարել 25,700 լեհ ռազմագերիների, որոնց բնորոշում էին որպես ազգայնականներ և հակահեղափոխականներ, նրանք պահվում էին արևմտյան Ուկրաինայի և Բելառուսի ճամբարներում ու բանտերում[133]:

Ծանոթագրություններ

  1. Zabecki, David (2014). Germany at war : 400 years of military history. Santa Barbara, California: ABC-CLIO, LLC. էջ 536. ISBN 1-59884-981-6.
  2. Britannica (2015). «A secret supplementary protocol of September 28, 1939». German-Soviet Nonaggression Pact. Encyclopædia Britannica. Վերցված է 14 November 2015-ին.
  3. Goldman, 2012, էջեր 163–64
  4. Brackman, Roman The Secret File of Joseph Stalin: A Hidden Life (2001) p. 341
  5. «Russian historians defend the Molotov-Ribbentrop Pact».
  6. «Peace Treaty of Brest-Litovsk». BYU. 3 March 1918. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  7. Montefiore, 2005, էջ 32
  8. «German–Russian agreement». Rapallo: Mt Holyoke. 16 April 1922. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  9. «Treaty of Berlin Between the Soviet Union and Germany». Yale. 24 April 1926. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  10. 10,0 10,1 Ericson, 1999, էջեր 14–5
  11. Bendersky, 2000, էջ 177
  12. Lee, Stephen J; Paul, Shuter (1996). Weimar and Nazi Germany. Heinemann. էջ 33. ISBN 0-435-30920-X..
  13. Bendersky, 2000, էջ 159
  14. Müller, Rolf-Dieter; Ueberschär, Gerd R (2002). Hitler's War in the East, 1941–1945: A Critical Assessment. Berghahn. էջ 244. ISBN 978-1-57181-293-3..
  15. Rauschning, Hermann (2006). Hitler Speaks: A Series of Political Conversations With Adolf Hitler on His Real Aims. Kessinger. էջեր 136–7. ISBN 978-1-4286-0034-8..
  16. Ericson, Edward E III (May 1998). «Karl Schnurre and the Evolution of Nazi–Soviet Relations, 1936–1941». German Studies Review. 21 (2): 263–83. doi:10.2307/1432205. JSTOR 1432205. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն).
  17. Hehn, 2005, էջ 212
  18. 18,0 18,1 Jurado, Carlos Caballero; Bujeiro, Ramiro (2006). The Condor Legion: German Troops in the Spanish Civil War. Osprey. էջեր 5–6. ISBN 1-84176-899-5..
  19. Lind, Michael (2002). Vietnam, the Necessary War: A Reinterpretation of America's Most Disastrous Military Conflict. Simon & Schuster. էջ 59. ISBN 978-0-684-87027-4..
  20. Gerhard, Weinberg (1970). The Foreign Policy of Hitler's Germany Diplomatic Revolution in Europe 1933–36. Chicago: University of Chicago Press. էջ 346..
  21. Spector, Robert Melvin. World Without Civilization: Mass Murder and the Holocaust, History, and Analysis. էջ 257..
  22. «Hitler and Russia». The Times. London. June 24, 1941..
  23. «Agreement concluded at between Germany, Great Britain, France and Italy». Munich: Yale. 29 September 1938. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում).
  24. Kershaw, 2001, էջեր 157–8
  25. Kershaw, 2001, էջ 124
  26. Beloff, Max (Oct 1950). «Soviet Foreign Policy, 1929–41: Some Notes». Soviet Studies. 2 (2): 123–37. doi:10.1080/09668135008409773. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն).
  27. Kershaw, 2001, էջ 194
  28. Carr, 1949
  29. 29,0 29,1 Ericson, 1999, էջեր 1–2
  30. Ericson, 1999, էջեր 3–4
  31. Ericson, 1999, էջեր 29–35
  32. Hehn, 2005, էջեր 42–43
  33. Ericson, 1999, էջ 44
  34. Collier, Martin; Pedley, Philip. Germany, 1919–45..
  35. Kinder, Hermann; Hilgemann, Werner (1978). The Anchor Atlas of World History. Vol. II. New York: Anchor Press, Doubleday. էջ 165. ISBN 0-385-13355-3..
  36. Crozier, Andrew J. The Causes of the Second World War. էջ 151..
  37. Brown, Robert J (2004-01-01). Manipulating the Ether: The Power of Broadcast Radio in Thirties America. ISBN 0-7864-2066-9..
  38. Carley, 1993, էջ 324
  39. 39,0 39,1 Watson, 2000, էջ 695
  40. Roberts, G (December 1997). «The Journal of Modern History» (review of Raack, R, Stalin's Drive to the West, 1938–1945: The Origins of the Cold War). 69 (4): 787. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  41. Watt, 1989, էջ 118
  42. Carley, 1993, էջեր 303–41
  43. 43,0 43,1 Watson, 2000, էջ 696
  44. Watson, 2000, էջեր 696–8
  45. Watson, 2000, էջ 704
  46. Carley, 1993, էջեր 322–3
  47. Watson, 2000, էջ 708
  48. 48,0 48,1 Shirer, 1990, էջ 502
  49. Hiden, John (2003). The Baltic and the Outbreak of the Second World War. Cambridge University Press. էջ 46. ISBN 0-521-53120-9..
  50. Watson, 2000, էջեր 710–1
  51. Gromyko, Andrei; Ponomarev, B. N. Ponomarev (1981). Soviet foreign policy : 1917-1980 Collectible Soviet foreign policy : 1917-1980. Progressive Publishers. էջ 89..
  52. Butler, Susan (2016). Roosevelt and Stalin: Portrait of a Partnership. Vintage Books. էջ 173..
  53. Stalin 'planned to send a million troops to stop Hitler if Britain and France agreed pact'
  54. Nekrich, Ulam, էջեր 107–11
  55. Ericson, 1999, էջ 46
  56. Nekrich, Ulam, էջեր 109–10
  57. Fest, 2002, էջ 588
  58. Ulam, 1989, էջեր 509–10
  59. Shirer, 1990, էջ 503
  60. Roberts, 1992a, էջ 64
  61. Ericson, 1999, էջեր 54–5
  62. Ericson, 1999, էջ 56
  63. Nekrich, Ulam, էջ 115
  64. Fest, 2002, էջեր 589–90
  65. Bertriko, Jean-Jacques; Subrenat, A; Cousins, David (2004). Estonia: Identity and Independence. Rodopi. էջ 131. ISBN 90-420-0890-3..
  66. Watson, 2000, էջ 713
  67. Shirer, 1990, էջ 536
  68. Shirer, 1990, էջ 537
  69. Cienciala, Anna M (2006) [2004]. «The Coming of the War and Eastern Europe in World War II» (lecture notes). University of Kansas. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  70. Shirer, 1990, էջ 525
  71. 71,0 71,1 71,2 Roberts, 2006, էջ 30
  72. Watson, 2000, էջ 715
  73. Murphy, David E (2006). What Stalin Knew: The Enigma of Barbarossa. Yale University Press. էջ 23. ISBN 0-300-11981-X..
  74. Shirer, 1990, էջ 528
  75. Watt, 1989, էջ 367
  76. Media build up to World War II, BBC News, August 24, 2009
  77. 77,0 77,1 77,2 77,3 77,4 «Text of the Nazi–Soviet Non-Aggression Pact». Fordham. 23 August 1939. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  78. Ceslovas Laurinavicius, "The Lithianian Reaction to the Loss of Klaipeda and the Combined Gift of Soviet "Security Assistance and Vilnius", in: Northern European Overture to War, 1939–1941: From Memel to Barbarossa, 2013, 90-04-24909-5
  79. Christie, Kenneth (2002). Historical Injustice and Democratic Transition in Eastern Asia and Northern Europe: Ghosts at the Table of Democracy. RoutledgeCurzon. ISBN 0-7007-1599-1..
  80. Shirer, 1990, էջ 539
  81. Shirer, 1990, էջ 540
  82. van Dijk, Ruud, ed. (2008). Encyclopedia of the Cold War. London. էջ 597. ISBN 978-0-415-97515-5.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link).
  83. Wegner, Bernd, ed. (1997). From Peace to War: Germany, Soviet Russia and the World, 1939–1941. Providence and Oxford: Berghahn. էջ 507. ISBN 978-1-57181-882-9..
  84. Dębski, Sławomir (2007). Między Berlinem a Moskwą. Stosunki niemiecko-sowieckie 1939–1941. Warszawa: Polski Instytut Spraw Międzynarodowych. ISBN 978-83-89607-08-9..
  85. Dunn, Dennis J (1998). Caught Between Roosevelt & Stalin: America's Ambassadors to Moscow. University Press of Kentucky. էջեր 124–5. ISBN 0-8131-2023-3..
  86. Sheen, Fulton John (1948). Communism and the Conscience of the West. Bobbs–Merrill. էջ 115..
  87. 87,0 87,1 Shirer, 1990, էջեր 541–2
  88. 88,0 88,1 88,2 Nekrich, Ulam, էջ 123
  89. McDonough, Frank. Neville Chamberlain, Appeasement and the British Road to War. էջ 86..
  90. Black, Jeremy (2012). Avoiding Armageddon: From the Great War to the Fall of France, 1918–40. A&C Black. էջ 251. ISBN 978-1-4411-5713-3.
  91. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «stalinswars82» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  92. Datner, 1962, էջ 11
  93. Garvin, JL. «German Atrocities in Poland». Free Europe: 15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  94. Datner, Gumkowski, էջեր 127–34
  95. «Um Swiecie». ԼՀ. Արխիվացված է օրիգինալից 2009-03-31-ին. {{cite web}}: Invalid |ref=harv (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն).
  96. Gilbert, Martin (1990). The Holocaust. Fontana. էջեր 85–88. ISBN 0-00-637194-9..
  97. Davies, 1986, էջ 437
  98. Cyprian, Sawicki, էջ 65
  99. The German New Order in Poland: Part One. Tripod. {{cite book}}: |website= ignored (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  100. Datner, Gumkowski, էջ 18
  101. АВП СССР, ф. 06, оп. 1, п. 8, д. 74, л. 20. л. 26. Item 4: "Hilger asked to pass the request of the German Air forces' Chief of Staff (the Germans wanted the radio station in Minsk, when it is idle, to start a continuous broadcast needed for urgent aeronautical experiments. This translation should contain the embedded call signs "Richard Wilhelm 1.0", and, in addition to that, to broadcast the word "Minsk" as frequent as possible. The Molotov's resolution on that document authorised broadcasting of the word "Minsk" only)."
  102. Service, 2003, էջ 256
  103. Roberts, 2006, էջ 43
  104. Zaloga, Steven J (2002). Poland 1939. Botley, UK: Osprey. էջ 80..
  105. Nekrich, Ulam, էջ 130
  106. 106,0 106,1 Nekrich, Ulam, էջ 131
  107. Sudoł, Adam, ed. (1998). Sowietyzacja Kresów Wschodnich II Rzeczypospolitej po 17 września 1939 (Polish). Bydgoszcz: Wyższa Szkoła Pedagogiczna. էջ 441. ISBN 83-7096-281-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  108. Weiner, Myron; Russell, Sharon Stanton, eds. (2001). «Stalinist Forced Relocation Policies». Demography and National Security. Berghahn Books. էջեր 308–15. ISBN 1-57181-339-X. {{cite book}}: External link in |chapterurl= (օգնություն); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (օգնություն)
  109. Kozłowski, Bartłomiej (2005). «"Wybory" do Zgromadzeń Ludowych Zachodniej Ukrainy i Zachodniej Białorusi». Polska (Polish). PL: NASK. Արխիվացված է օրիգինալից 28 June 2006-ին. Վերցված է 13 March 2006-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  110. Gross, Jan Tomasz (2003). Revolution from Abroad. Princeton: Princeton University Press. էջ 396. ISBN 0-691-09603-1..
  111. «German–Soviet Boundary and Friendship Treaty». Yale. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  112. 112,0 112,1 Wettig, Gerhard (2008). Stalin and the Cold War in Europe. Landham, ՄԴ, US: Rowman & Littlefield. էջեր 20–21. ISBN 0-7425-5542-9.
  113. «Declaration of the Government of the German Reich and the Government of the USSR of September 28, 1939». Yale. Արխիվացված է օրիգինալից November 26, 2005-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն).
  114. Domas, Krivickas (Summer 1989). «The Molotov–Ribbentrop Pact of 1939: Legal and Political Consequences». Lituanus. 34 (2). ISSN 0024-5089. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն).
  115. Engle, Paananen, էջ 6
  116. Turtola, 1999, էջեր 35–37
  117. Turtola, 1999, էջեր 32–33
  118. Trotter, 2002, էջեր 12–13
  119. Edwards, 2006, էջ 55
  120. Turtola, 1999, էջեր 44–45
  121. 121,0 121,1 Kennedy-Pipe, Caroline (1995). Stalin's Cold War. New York: Manchester University Press. ISBN 0-7190-4201-1..
  122. Chubaryan, Shukman, էջ xxi
  123. Engle, Paananen, էջեր 142–3
  124. Roberts, 2006, էջ 52
  125. Mosier, John (2004). The Blitzkrieg Myth: How Hitler and the Allies Misread the Strategic Realities of World War II. HarperCollins. էջ 88. ISBN 0-06-000977-2..
  126. «Obozy jenieckie żołnierzy polskich» [Prison camps for Polish soldiers] (Polish). ԼՀ: Internetowa encyklopedia PWN. Վերցված է 28 November 2006-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  127. «Edukacja Humanistyczna w wojsku». Dom wydawniczy Wojska Polskiego [Official publication of the Polish Army] (PDF) (Polish). PL. 2005. ISSN 1734-6584. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-03-07-ին. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  128. «Молотов на V сессии Верховного Совета 31 октября цифра "примерно 250 тыс."» (Russian). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  129. «Отчёт Украинского и Белорусского фронтов Красной Армии Мельтюхов, с. 367.». USA truth (Russian). RU: By. {{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  130. 130,0 130,1 Fischer, Benjamin B (Winter 1999–2000). «The Katyn Controversy: Stalin's Killing Field». Studies in Intelligence. US: CIA. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն).
  131. Sanford, George (2005). Katyn and the Soviet Massacre of 1940: Truth, Justice and Memory (Google Books). BASEES – Russian and East European studies: British Association for Soviet, Slavonic and East European Studies. Vol. 20. Routledge. էջեր 20–24. ISBN 978-0-415-33873-8..
  132. «Stalin's Killing Field» (PDF). CIA. Վերցված է 2008-07-19-ին.
  133. «Excerpt from the minutes No. 13 of the Politburo of the Central Committee meeting, shooting order» (Russian and English). CA: Electronic museum. March 5, 1940. Արխիվացված է օրիգինալից 5 May 2008-ին. Վերցված է 19 December 2005-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).