«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 62. Տող 62.


1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ{{Sfn|Fest|2002|p=588}} և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար{{Sfn|Ulam|1989|pp=509–10}}{{Sfn|Shirer|1990|p=503}}{{Sfn|Roberts|1992a|p=64}}, որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո{{Sfn|Ericson|1999|pp=54–5}}:
1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ{{Sfn|Fest|2002|p=588}} և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար{{Sfn|Ulam|1989|pp=509–10}}{{Sfn|Shirer|1990|p=503}}{{Sfn|Roberts|1992a|p=64}}, որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո{{Sfn|Ericson|1999|pp=54–5}}:

===Օգոստոսի բանակցություններ===
Օգոստոսի սկբին Գերմանիան և ԽՍՀՄ-ը աշխատում էին տնտեսական գործարքի վերջին տարրերի վրա{{Sfn|Ericson|1999|p=56}} և սկսեցին քննարկել քաղաքական դաշինքը: Նրանցից յուրաքանչյուրը բացատրեց արտաքին քաղաքականության վատթարացման պատճառները 1930-ականն թվականներին, և ընդհանուր գաղափար մշակեցին, որը հակակապիտալիզմն էր{{Sfn|Nekrich|Ulam|Freeze|1997|p=115}}{{Sfn|Fest|2002|pp=589–90}}<ref>{{cite book|last1=Bertriko|first1=Jean-Jacques|last2=Subrenat|first2=A|first3=David|last3=Cousins|title=Estonia: Identity and Independence|publisher=Rodopi|year=2004|isbn=90-420-0890-3|page=131}}.</ref>:

Նույն ընթացքում բրիտանացի, ֆրանսիացի և խորհրդային պաշտոնյաները քննարկում էին եռակողմ ռազմական դաշինքի հնարավորություները Մոսկվայում` հիմքը դնելով երեք կողմի միավորման և Գերմանիայի հարձակման հնարավոր ազդեցության վրա{{Sfn|Shirer|1990|p=502}}: Քննարկումները սկսեցին օգոստոսի կեսերին, և առանցքային հարց էր Գերմանիայի հարձակման դեպքում խորհրդային բանակին թույլատրել օգտագործել Լեհաստանի տարածքը: Կողմերը սպասում էին, քանի որ բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաները փորձում էին համոզել լեհերին ընդունել այդ դրույթները{{Sfn|Watson|2000|p=713}}{{Sfn|Shirer|1990|p=536}}: Լեհ պաշտոնյաները հրաժարվեցին թույլատրել Կարմիր բանակին մուտք գործել Լեհաստան, եթե Գերմանիան հարձակվի: Լեհաստանի արտգործնախարար [[Յոզեֆ Բեք]]ը ընդգծեց, որ Լեհաստանի կառավարությունը վախենում է, որ Կարմիր բանակը կմտնի իրենց տարածք և այլևս չի լքի այն{{Sfn|Shirer|1990|p=537}}<ref name="Cienciala">{{Cite journal|first=Anna M|last=Cienciala|author-link=Anna M. Cienciala|orig-year=2004|url=http://web.ku.edu/~eceurope/hist557/lect16.htm|title=The Coming of the War and Eastern Europe in World War II|type=lecture notes|publisher=[[University of Kansas]]|year=2006|ref=harv}}.</ref>:

Օգոստոսի 19-ին Գերմանա-խորհրդային առևտրային համաձայնագիրը վերջապես ստորագրվեց{{Sfn|Shirer|1990|p=525}}: Օգոստոսի 21-ին ԽՍՀՄ-ը դուրս եկավ եռակողմ բանակցություններից` բերելով այլ պատճառներ{{Sfn|Roberts|2006|p=30}}{{Sfn|Watson|2000|p=715}}: Նույն օրը Ստալինը ընդունեց Գերմանիայի ներկայացուցչին, ով հայտնեց, որ Գերմանիան ցանկանում է քննարկել գաղտնի չհարձակման համաձայնագիր և որով ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակի մեջ կմտնի Լեհաստանի կեսը, [[Լատվիա]]ն, [[Էստոնիա]]ն, [[Ֆինլանդիա]]ն և [[Բեսարաբիա]]ն<ref name="murphy23">{{cite book|last=Murphy|first=David E|title=What Stalin Knew: The Enigma of Barbarossa|publisher=Yale University Press|year=2006|isbn=0-300-11981-X|page=23}}.</ref> Նույն օվա գիշերը Ստալինը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է ստորագրել նման պայմանագիր և Ռիբենտրոպին կընդունի օգոստոսի 23-ին{{Sfn|Shirer|1990|p=528}}:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

05:58, 22 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Խորհրդա-գերմանական պայմանագիր
Գերմանիայի և Խորհրդային Միության միջև ոչ ագրեսիան պակտ

Մոլոտով ստորագում է պայմանագիրը, որին հաջորդում է Ռիբենտրոպ, աջից Ստալինն է
Պայմանագրի տիպ ոչ ագրեսիան պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
1939 թ. օգոստոսի 23
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
Ուժը կորցրել է Վ. Մոլոտով, Ի. ֆոն Ռիբենտրոպ
Կողմեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ

Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ

Լեզուներ ռուսերեն, գերմաներեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
ru:Договор о ненападении между Германией и СССР
Պլանավորված և իրականում տեղի ունեցած տարածքային փոփոխությունները Կենտրոնական Եվրոպայում 1939–1940թթ., այդ թվում՝ Լեհաստանի հինգերորդ բաժանումը:

Խորհրդա-Գերմանական պայմանագիր կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ (պաշտոնական անվանում՝ Չհարձակման պայմանագիր Գերմանիայի և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև), չհարձակման պայմանագիր Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև, ստորագրված 1939 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայում արտաքին գործերի նախարարներ Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի և Վյաչեսլավ Մոլոտովի կողմից[1]: Պակտին հետևեց Խորհրդա-գերմանական առևտրային համաձայնագիրը 1940 թվականի փետրվարին: Պայմանագրի գաղտնի դրույթներով սահմանվում էր երկու տերությունների հետաքրքրությունների շրջանակը, որն իր մեջ ներառում էր միասնական ներխուժումը Լեհաստան: Այն գործեց երկու տարին, մինչև Ադոլֆ Հիտլերի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան Բարբարոսա ռամագործողության ընթացում 1941 թվականի հունիսի 22-ին[2]:

Պայմանագրի կետերով գրավոր երաշխավորված էր չհարձակվել միմյանց վրա և որևէ երկրի կառավարություն դաշնակից չի դառնա կամ որևէ կերպ չի օգնի մյուս կողմի թշնամուն: Բացի չհարձակումից պայմանագիրը ներառում էր գաղտի մաս, որով բաժանվում էին Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի և Ռումինիայի տարածքները Գերմանիայի և ԽՍՀՄ «ազդեցությունների գոտիներ»` սխասելով այս երկրների տարածքային վերակազմավորումներին: Դրանից հետո Գերմանիան ներխուժեց լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը հրամայեց Կարմիր բանակին ներխուժել Լեհաստան սեպտեմբերի 17-ին[3]: 1940 թվականի մարտին Ֆինլանդիայի Կարելիա և Սալլա տարածաշրջանները կցվեցին ԽՍՀՄ-ին Խորհրդա-ֆիննական պատերազմից հետո: Դրան հաջորդեց Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի մի մասի (Բեսարաբիա, Հյուսիսային Բուկովինա և Հերցի մարզ) անեքսիան ԽՍՀՄ կողմից: Էթնիկ ուկրաինացիների և բերալռուների առկայությունը Լեհաստանում դարձավ Լեհաստան ներխուժման արդարացում: Ստալինի ներխուժումը Բուկովինա 1940 թվականին խախտեց պայմանագիրը, քանի որ այն չէր գտնվում ԽՍՀՄ հետաքրքրությունների գոտում[4]:

Պատերազմից հետո Ռիբբենտրոպը մեղադրվեց պատերազմական հանցագործությունների մեջ և մահապատժի ենթարկվեց: Մոլոտովը մահացավ 96 տարեկանում 1986 թվականին:

Պայմանագրի գաղտնի դրույթի գոյության մասին ԽՍՀՄ կառավարությունը ժխտում էր մինչև 1989 թվականը, երբ վերջապես բացահայտվեց այն[5]:

Նախապատմություն

Առաջին համաշխարհային պատերազմը աղետալի արդյունք ունեցավ Գերմանական Ռայխի և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության համար: Պատերազմի ժամանակ Բոլշևիկները դուրս եկան պատերազմից և Վլադիմիր Լենինը ճանաչեց Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի անկախությունները: Բացի այդ Գերմանիայի առաջխաղացումը կանխելու համար Լենինը ստիպված էր ստորագրել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը[6], որով Գերմանական կայսրությանը զիջեց ահռելի տարածքներ: Գերմանական կայսրության փլուզումից հետո Դաշնակիցները միջամտեցին Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին (1917–22)[7]:

1922 թվականի ապրիլի 16-ին Գերմանիան և ԽՍՀՄԸ կնքեցին Ռապալլոյի պայմանագիր, որով հրաժարվեցին միմյանց հանդեպ ֆինանսական և տարածքային պահանջներից[8]: Յուրաքանչյուր կողմը նաև երաշխավորեց իր չեզոքությունը մյուսի վրա հարձակվելու դեպքում 1926 թվականի Բեռլինի պայմանագրով[9]: Մինչդեռ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները վատացել էին Առաջին աշխարհամարտից հետո, 1920-ական թվականներին կնքվեցին մի շարք առևտրային համաձայնագրեր, որոնց արդյունքում առևտուրը դարձավ 433 միլիոն ռայխսմարկ տարեկան 1927 թվականի դրությամբ:[10]

1930-ական թվականներին Նացիստական կուսակցությունը Ադոլֆ Հիտլերի ղեկավարությամբ եկավ իշանության, ինչը աճեցրեց լավածությունը ԽՍՀՄ-ի և այլ սլավոնական երկրների միջև[11]: Բացի այդ հակասեմետական նացիստները ասոցացնում էին հրեաներին կոմունիզմի և ֆինանսական կապիտալիզմի հետ[12][13]: Ըստ նացիստների տեսության ԽՍՀՄ-ը ղեկավարում էին «Հրեա Բոլշևիկները»[14]: 1934 թվականին Հիտլերը իր խասքում նշել է, որ անխուսափելի է ճակատամարտը Պանսլավիզմի և Նեոսլավիզմի դեմ և հաղթանակը կբերի համաշխարհային վերելք, չնայած նա նշել էր, որ ռուսների հետ ճանապարհ կգնա, եթե նրանք օգնեն իրեն[15]: Գերմանիայի հակաբոլշևիկյան տրամադրվածությունները և ԽՍՀՄ արտաքին պարտքը բերեցին առևտրային հարաբերությունների անկմանը[16] 1934 թվականի ԽՍՀՄ ապրանքների ներմուծումը Գերմանիա իջավ 223 միլիոն Ռայսմարկի[10][17]:

1936 թվականին Գերմանիան և Ֆաշիստական Իտալիան սատարեցին իսպանացի ազգայնականներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, մինչդեռ ԽՍՀՄ-ը սատարում էր մասնակից սոցիալիստ Հանրապետականներին[18]: Այսպիսով Իսպանիայի քաղաքացիական պատերազմը դարձավ միջանկյալ պատերազմ Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև[19]: 1936 թվականին Գերմանիան և Ճապոնիան կնքեցին Հակակոմինտեռն պակտը[20], որին մեկ տարի անց միացավ Իտալիան[18][21]:

Մյունխենի համաձայնագիր

Հիտլերի հիստ հակախորհրդային հռետորաբանությունը պատճառներից մեկն էր, ինչու Բրիտանիան և Ֆրանսիան որոշեցին, որ ԽՍՀՄ-ի մասնակցությունը 1938 թվականի Մյունխենի վեհաժողովում կապված Չեխոսլովակիայի հետ կլինի վտանգավոր և անօգտակար[22] Կնքված Մյունխենի համաձայնագրով[23] որոշվեց Չեխոսլովկիայի մի մասը Կցել Գերմանիային 1938 թվականի վերջին և երկիրը վերջնական կազմալուծվեց 1939 թվականի մարտին[24], որի մի մասը Գերմանիային խաղաղեցնելու նպատակով զիջվեցին Չեմբեռլենի և Դալադիեի նախաձեռնությամբ[25]: Այս քաղաքականությունը տարակուսանք բերեց, որ Հիտլերի ցուցակում մյուսը կարող է լինել ԽՍՀՄ-ը[26]: ԽՍՀՄ ղեկավարությունը հավատում էր, որ Արևմուտքը ցանկանում է ուղղել Հիտլերի ագրեցին դեպի արևելք[27] և Ֆրանսիան ու Բրիտանիան կմնան չեզոք Գերմանիայի հրահրած պատերազմում` հույս ունենալով, որ երկու ոչ բարեկամ երկները կոչնչացնեն միմյանց[28]:

Գերմանիայի համար ավտարկիկ տնտեսական իրավիճակը կամ դաշնակցությունը Բրիտանիայի հետ անհնար էր, լավ հարաբերությունները ԽՍՀՄ հետ, որպեսզի ստանա հումք, անհրաժեշտ էր[29]: Հետագայում սպասված բրիտանական շրջափակումը բերեց դեպի Գերմանիա անհրաժեշտ հումքի մատակարարման նվազման[30]: Մյունխենի համաձայնագրից հետո, Գերմանիան ռազմական կարիքները բավարարելու համար և ԽՍՀՄ-ը ռազմական տեխնիկայի պահանջարկի համար սկսեցին քննարկում 1938 թվականի վերջից մինչև 1939 թվականի մարտը[31]: ԽՍՀՄ-ի երրորդ հնգամյա պլանով նախատեսված էր տեխնիկական վերազինում իրականացնել արդյունաբերության ոլորտում[29][32]: Գրեմանիայի պատերազմի նախագծողները հաշվեցին հումքի լուրջ դեֆիցիտ, եթե Գերմանիան սկսի պատերազմ առանց ԽՍՀՄ-ի մատակարարումների[33]:

1939 թվականի մարտի 31-ին Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելուց հետո[34], Մեծ Բրիտանիան խոստացավ սատարել և Ֆրանսիան երաշխավորեց Լեհաստանի, Բելգիայի, Ռումինիայի, Հունաստանի և Թուրքիայի անկախությունները[35]: Ապրիլի 6-ին Լեհաստանը և Բրիտանիան կնքեցին ռազմական դաշնություն[36]: Ապրիլի 28-ին Հիտլերը քննադատեց 1934 թվականի Գերմանա-լեհական չհարձակման պայմանագիրը և 1935 թվականի Անգլո-գերմանական նավատորմային համաձայնագիրը[37]:

ԽՍՀՄ-ը, որը տարակուսում էր Արևմտյան տերություններից և հնարավոր «կապիտալիստական շրջափակումից», մի փոքր ավելի տարակուսած էր լքված կլինի կամ կբախվի Լեհական բանակի հետ և ոչինչ չէր ուզում բացի երկաթե ռազմական դաշինքից Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ[38], որոնք կերաշխավորեն երկու ճակատով Գերմանիայի դեմ հարձակումը[39]: Այսպիսով Ստալինի համար կոլեկտիվ անվտանգությունը հիմնական խնդիր էր դարձել[40]: Բրիտանիան և Ֆրանսիան դեռ հավատում էին, որ պատերազմից կարելի է խուսափել պատերազմից և ԽՍՀՄ-ը թուլացել է 1930-ականների բռնաճնշումներից հետո[41] և չի կարող լինել պատերազմի հիմնական մասնակից[39], նաև որ մեծ ռազմական աղբյուրներ են ծախսվել ԽՍՀՄ հաղթանակի համար ճապոնական Կվանտունյան բանակի նկատմամբ Մանջուրիայի սահմանին[42]: Ֆրանսիան ավելի նպատակադրված էր համաձայնագիր կնքել ԽՍՀՄ-ի հետ քան Բրիտանիան և որպես մայրցամաքային տերություն ավելի շատ էր ցանկանում հասնել համաձայնությամբ և վախենում էր ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև համաձայնագրի կնքումից[43]: Այս իրադարձությունները մասնակի բացատրում էին, թե ինչու էր Մոսկվան երկակի խաղ խաղում 1939 թվականին` դաշնակցության շուրջ բաց քննարկումներ իրականացնելով Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ, իսկ նրանց թիկունքում գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ[43]:

Մայիսի վերջին պայմանագրերի նախագծերը պաշտոնապես ներկայացվեցին[44]: Հունիսի կեսերին եռակողմ բանակցությունները սկսվեցին[45]: Քննարկումները կենտրոնացան արևելյան և կենտրոնական Եվրոպայի երկրների վրա, որոնց անվանտգությունը հարկավոր էր երաշխավորել Գերմանիայի աճող ագրեսիայից[46]: ԽՍՀՄ-ը կարծում էր, որ եթե Գերմանիան նպատակաուղղվի Մերձբալթյան երկրների վրա, դա կնշանակի անուղղակի ագրեսիա ԽՍՀՄ-ի հանդեպ[47]: Բրիտանիան տարակուսում էր, որ ԽՍՀՄ-ը լեզու կգտնի իրենց հետ և կարդարացնի իր ներխուժումը Ֆինլանդիա և Մերձբալթյան երկրներ, կամ կստիպի այս երկներին լավ հարաբերություններ փնտրել Գերմանիայի հետ[48][49]: Անուղղակի ագրեսիայի սահմանման վերաբերյալ քննարկումները դարձան կողմերի անհամաձայնության պետճառ և հուլիսի կեսերին եռակողմ քաղաքական բանակցությունները սառեցվեցին, բայց համաձայնվեցին սկսել քննարկումներ ռազմական համաձայնագրի շուրջ, որին ընդդիմացավ ԽՍՀՄ-ը` պատճառաբանելով , որ ոչ մի ռազմական համագործակցություն հնարավոր չէ առանց քաղաքական համաձայնագրի[50]: Ռազմական բանակցություններից մեկ օր առաջ պոլիտբյուրոն որոշեց, որ բանակցությունները արդյունք չեն ունենա և որոշեց սկսել լրջորեն մտածել Գերմանիայի հետ բանակցությունների շուրջ[51]: Ռազմական բանակցությունները սկսվեցին օգոստոսի 12-ին Մոսկվայում, Բրիտանիայի պատվիրակությունը ղեկավարում էր նախկին ադմիրալ Ռեգինալդ Դրաքսը, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն էր Այմե Դյումեն և ԽՍՀՄ-ինը` Կլիմենտ Վորոշիլովը: Առանց գրավոր համաձայնության, Դրաքսը իրավասու չէր երաշխավորել որևէ բան ԽՍՀՄ-ին և հնարավորինս ձգձգում էր քննարկումները և խուսափում էր պատասխանից, որդյոք Լեհաստանը կտրամադրի իր տարածքերը ԽՍՀՄ բանակին, եթե Գերմանիան հարձակվի նրա վրա[52]: Քանի որ բանակցությունները տապալվեցին, Գերմանիայի ագրեսիան զսպող հնարավոր միջոցը կորցվեց[53]:

Բանակցություններ

Մոլոտովը (ձախից) և Ռիբենտրոպը (աջից) պայմանագիրը ստորագրելիս:

Գաղտնի քննարկումների սկիզբ

Ապրիլից հուլիս խորհրդային և գերմանացի պաշտոնյաները հայտարարություններով հանդես եկավ, որով պատրաստակամություն հայտարարեցին սկսելու քաղաքական բանակցությունները, սակայն իրական բանակցություններ այդ ընթացքում տեղի չունեցան[54]: Քննարկումների հիմնական թեման պետ է լիներ տնտեսական բանակցությունների վերականգնումը, քանի որ քաղաքական և դիվանագիտական հիմնված էին դրանց վրա[55]: Մայիսին Ստալինը պաշտոնանկ արեց արտգործնախարար Մաքսիմ Լիտվինովին, ում համարում էին արևմտամետ և ով նաև հրեա էր: Նրան փոխարինեց Վյաչեսլավ Մոլոտովը, ում թույլատրվեց բացի Ֆրանսիայից և Բրիտանիայից բանակցություններ վարել նաև այլ կողմի հետ[56]:

1939 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին խորհրդային և գերմանացի պաշտոնյաները համաձայնության հասան նախագծվող տնտեսական համաձայնագրի դրույթների մեծամասնության շուրջ[57] և հիմք դրեցին հավանական քաղաքական համաձայնագրի համար[58][59][60], որը ԽՍՀՄ-ը պետք է կնքեր միայն տնտեսական համաձայնագիրը կնքելուց հետո[61]:

Օգոստոսի բանակցություններ

Օգոստոսի սկբին Գերմանիան և ԽՍՀՄ-ը աշխատում էին տնտեսական գործարքի վերջին տարրերի վրա[62] և սկսեցին քննարկել քաղաքական դաշինքը: Նրանցից յուրաքանչյուրը բացատրեց արտաքին քաղաքականության վատթարացման պատճառները 1930-ականն թվականներին, և ընդհանուր գաղափար մշակեցին, որը հակակապիտալիզմն էր[63][64][65]:

Նույն ընթացքում բրիտանացի, ֆրանսիացի և խորհրդային պաշտոնյաները քննարկում էին եռակողմ ռազմական դաշինքի հնարավորություները Մոսկվայում` հիմքը դնելով երեք կողմի միավորման և Գերմանիայի հարձակման հնարավոր ազդեցության վրա[48]: Քննարկումները սկսեցին օգոստոսի կեսերին, և առանցքային հարց էր Գերմանիայի հարձակման դեպքում խորհրդային բանակին թույլատրել օգտագործել Լեհաստանի տարածքը: Կողմերը սպասում էին, քանի որ բրիտանացի և ֆրանսիացի պաշտոնյաները փորձում էին համոզել լեհերին ընդունել այդ դրույթները[66][67]: Լեհ պաշտոնյաները հրաժարվեցին թույլատրել Կարմիր բանակին մուտք գործել Լեհաստան, եթե Գերմանիան հարձակվի: Լեհաստանի արտգործնախարար Յոզեֆ Բեքը ընդգծեց, որ Լեհաստանի կառավարությունը վախենում է, որ Կարմիր բանակը կմտնի իրենց տարածք և այլևս չի լքի այն[68][69]:

Օգոստոսի 19-ին Գերմանա-խորհրդային առևտրային համաձայնագիրը վերջապես ստորագրվեց[70]: Օգոստոսի 21-ին ԽՍՀՄ-ը դուրս եկավ եռակողմ բանակցություններից` բերելով այլ պատճառներ[71][72]: Նույն օրը Ստալինը ընդունեց Գերմանիայի ներկայացուցչին, ով հայտնեց, որ Գերմանիան ցանկանում է քննարկել գաղտնի չհարձակման համաձայնագիր և որով ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների շրջանակի մեջ կմտնի Լեհաստանի կեսը, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան և Բեսարաբիան[73] Նույն օվա գիշերը Ստալինը պատասխանեց, որ ԽՍՀՄ-ը ցանկանում է ստորագրել նման պայմանագիր և Ռիբենտրոպին կընդունի օգոստոսի 23-ին[74]:

Ծանոթագրություններ

  1. Zabecki, David (2014). Germany at war : 400 years of military history. Santa Barbara, California: ABC-CLIO, LLC. էջ 536. ISBN 1-59884-981-6.
  2. Britannica (2015). «A secret supplementary protocol of September 28, 1939». German-Soviet Nonaggression Pact. Encyclopædia Britannica. Վերցված է 14 November 2015-ին.
  3. Goldman, 2012, էջեր 163–64
  4. Brackman, Roman The Secret File of Joseph Stalin: A Hidden Life (2001) p. 341
  5. «Russian historians defend the Molotov-Ribbentrop Pact».
  6. «Peace Treaty of Brest-Litovsk». BYU. 3 March 1918. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  7. Montefiore, 2005, էջ 32
  8. «German–Russian agreement». Rapallo: Mt Holyoke. 16 April 1922. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  9. «Treaty of Berlin Between the Soviet Union and Germany». Yale. 24 April 1926. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  10. 10,0 10,1 Ericson, 1999, էջեր 14–5
  11. Bendersky, 2000, էջ 177
  12. Lee, Stephen J; Paul, Shuter (1996). Weimar and Nazi Germany. Heinemann. էջ 33. ISBN 0-435-30920-X..
  13. Bendersky, 2000, էջ 159
  14. Müller, Rolf-Dieter; Ueberschär, Gerd R (2002). Hitler's War in the East, 1941–1945: A Critical Assessment. Berghahn. էջ 244. ISBN 978-1-57181-293-3..
  15. Rauschning, Hermann (2006). Hitler Speaks: A Series of Political Conversations With Adolf Hitler on His Real Aims. Kessinger. էջեր 136–7. ISBN 978-1-4286-0034-8..
  16. Ericson, Edward E III (May 1998). «Karl Schnurre and the Evolution of Nazi–Soviet Relations, 1936–1941». German Studies Review. 21 (2): 263–83. doi:10.2307/1432205. JSTOR 1432205. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն).
  17. Hehn, 2005, էջ 212
  18. 18,0 18,1 Jurado, Carlos Caballero; Bujeiro, Ramiro (2006). The Condor Legion: German Troops in the Spanish Civil War. Osprey. էջեր 5–6. ISBN 1-84176-899-5..
  19. Lind, Michael (2002). Vietnam, the Necessary War: A Reinterpretation of America's Most Disastrous Military Conflict. Simon & Schuster. էջ 59. ISBN 978-0-684-87027-4..
  20. Gerhard, Weinberg (1970). The Foreign Policy of Hitler's Germany Diplomatic Revolution in Europe 1933–36. Chicago: University of Chicago Press. էջ 346..
  21. Spector, Robert Melvin. World Without Civilization: Mass Murder and the Holocaust, History, and Analysis. էջ 257..
  22. «Hitler and Russia». The Times. London. June 24, 1941..
  23. «Agreement concluded at between Germany, Great Britain, France and Italy». Munich: Yale. 29 September 1938. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)(չաշխատող հղում).
  24. Kershaw, 2001, էջեր 157–8
  25. Kershaw, 2001, էջ 124
  26. Beloff, Max (Oct 1950). «Soviet Foreign Policy, 1929–41: Some Notes». Soviet Studies. 2 (2): 123–37. doi:10.1080/09668135008409773. {{cite journal}}: Invalid |ref=harv (օգնություն).
  27. Kershaw, 2001, էջ 194
  28. Carr, 1949
  29. 29,0 29,1 Ericson, 1999, էջեր 1–2
  30. Ericson, 1999, էջեր 3–4
  31. Ericson, 1999, էջեր 29–35
  32. Hehn, 2005, էջեր 42–43
  33. Ericson, 1999, էջ 44
  34. Collier, Martin; Pedley, Philip. Germany, 1919–45..
  35. Kinder, Hermann; Hilgemann, Werner (1978). The Anchor Atlas of World History. Vol. II. New York: Anchor Press, Doubleday. էջ 165. ISBN 0-385-13355-3..
  36. Crozier, Andrew J. The Causes of the Second World War. էջ 151..
  37. Brown, Robert J (2004-01-01). Manipulating the Ether: The Power of Broadcast Radio in Thirties America. ISBN 0-7864-2066-9..
  38. Carley, 1993, էջ 324
  39. 39,0 39,1 Watson, 2000, էջ 695
  40. Roberts, G (December 1997). «The Journal of Modern History» (review of Raack, R, Stalin's Drive to the West, 1938–1945: The Origins of the Cold War). 69 (4): 787. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  41. Watt, 1989, էջ 118
  42. Carley, 1993, էջեր 303–41
  43. 43,0 43,1 Watson, 2000, էջ 696
  44. Watson, 2000, էջեր 696–8
  45. Watson, 2000, էջ 704
  46. Carley, 1993, էջեր 322–3
  47. Watson, 2000, էջ 708
  48. 48,0 48,1 Shirer, 1990, էջ 502
  49. Hiden, John (2003). The Baltic and the Outbreak of the Second World War. Cambridge University Press. էջ 46. ISBN 0-521-53120-9..
  50. Watson, 2000, էջեր 710–1
  51. Gromyko, Andrei; Ponomarev, B. N. Ponomarev (1981). Soviet foreign policy : 1917-1980 Collectible Soviet foreign policy : 1917-1980. Progressive Publishers. էջ 89..
  52. Butler, Susan (2016). Roosevelt and Stalin: Portrait of a Partnership. Vintage Books. էջ 173..
  53. Stalin 'planned to send a million troops to stop Hitler if Britain and France agreed pact'
  54. Nekrich, Ulam, էջեր 107–11
  55. Ericson, 1999, էջ 46
  56. Nekrich, Ulam, էջեր 109–10
  57. Fest, 2002, էջ 588
  58. Ulam, 1989, էջեր 509–10
  59. Shirer, 1990, էջ 503
  60. Roberts, 1992a, էջ 64
  61. Ericson, 1999, էջեր 54–5
  62. Ericson, 1999, էջ 56
  63. Nekrich, Ulam, էջ 115
  64. Fest, 2002, էջեր 589–90
  65. Bertriko, Jean-Jacques; Subrenat, A; Cousins, David (2004). Estonia: Identity and Independence. Rodopi. էջ 131. ISBN 90-420-0890-3..
  66. Watson, 2000, էջ 713
  67. Shirer, 1990, էջ 536
  68. Shirer, 1990, էջ 537
  69. Cienciala, Anna M (2006) [2004]. «The Coming of the War and Eastern Europe in World War II» (lecture notes). University of Kansas. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Invalid |ref=harv (օգնություն).
  70. Shirer, 1990, էջ 525
  71. Roberts, 2006, էջ 30
  72. Watson, 2000, էջ 715
  73. Murphy, David E (2006). What Stalin Knew: The Enigma of Barbarossa. Yale University Press. էջ 23. ISBN 0-300-11981-X..
  74. Shirer, 1990, էջ 528