«Տիգրան Գրիգորյան (բանաստեղծ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ|background-color=#ededed|պատկեր=Tigran Grigoryan.jpg|ծննդյան օր={{Ծննդյան ամսաթիվ|1955|12|27}}|ծննդավայր=[[Երևան]], [[Հայաստան]], [[Հայկական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]|քաղաքացիություն=[[Հայաստան]]|ազգություն=[[հայ]]|լեզու=[[հայերեն]]|կրթություն=Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ, Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոց|մասնագիտություն=[[բանաստեղծ]], թարգմանիչ|պարգևներ և մրցանակներ=Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ|ԱԱՀ=Տիգրան Արտաշեսի Գրիգորյան|բնագիր ԱԱՀ=[[Հայերեն|հայ․]]՝ Տիգրան Գրիգորյան|անդամակցություն=[[Հայաստանի գրողների միություն]]}}'''Տիգրան Արտաշեսի Գրիգորյան''' — ([[դեկտեմբերի 27]], [[1955]], [[Երևան]], [[Հայաստան]], [[Հայկական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]], [[Գորիս]] - [[1958]]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, [[Հայաստանի գրողների միության անդամների ցանկ|Հայաստանի գրողների միության անդամ]]։
|background-color=#ededed
|պատկեր=Tigran Grigoryan.jpg
|ծննդյան օր={{Ծննդյան ամսաթիվ|1955|12|27}}
|ծննդավայր=[[Երևան]], [[Հայաստան]], [[Հայկական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]]
|քաղաքացիություն=[[Հայաստան]]
|ազգություն=[[հայ]]
|լեզու=[[հայերեն]]
|կրթություն=Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ, Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոց
|մասնագիտություն=[[բանաստեղծ]], թարգմանիչ
|պարգևներ և մրցանակներ= Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ
|ԱԱՀ=Տիգրան Արտաշեսի Գրիգորյան
|բնագիր ԱԱՀ=[[Հայերեն|հայ․]]՝ Տիգրան Գրիգորյան
|անդամակցություն=[[Հայաստանի գրողների միություն]]
}}
'''Տիգրան Արտաշեսի Գրիգորյան''' — ([[դեկտեմբերի 27]], [[1955]], [[Երևան]], [[Հայաստան]], [[Հայկական ԽՍՀ]], [[ԽՍՀՄ]], [[Գորիս]] - [[1958]]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, [[Հայաստանի գրողների միության անդամների ցանկ|Հայաստանի գրողների միության անդամ]]։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

17:43, 21 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Տիգրան Արտաշեսի Գրիգորյան
հայ․՝ Տիգրան Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել է1955 դեկտեմբերի 27
ԾննդավայրԵրևան, Հայաստան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունԽ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղ, Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոց
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ
ԱշխատավայրՇինուհայր
Պարգևներ և
մրցանակներ
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ
ԱնդամությունՀԳՄ

Տիգրան Արտաշեսի Գրիգորյան — (դեկտեմբերի 27, 1955, Երևան, Հայաստան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Գորիս - 1958), հայ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն

Տիգրան Գրիգորյանը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 27-ին, Երևան քաղաքում: Հետագայում ծնողները տեղափոխվել են Գորիս, որտեղ նա 1962-1963 ուս. տարում ընդունվել և 1971-1972 ուս. տարում ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1972 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի բաժինը և այն ավարտել 1976 թվականին` ստանալով միջնակարգ դպրոցի ուսուցչի որակավորում:

1974-1976 թվականներին Տիգրան Գրիգորյանը համակուրսեցի ընկերոջ` Առնո Մկրտչյանի[1] հետ ղեկավարել է Գորիսում գործող ընդհատակյա ազգային գաղտնի կազմակերպությունը, որը խորհրդային ռեժիմի պայմաններում աննախադեպ ազգային գործունեություն էր ծավալել: 1976 թվականի հոկտեմբերին կազմակերպությունը ՊԱԿ-ի կողմից բացահայտվել է: Նա Առնո Մկրտչյանի[1] հետ ձերբակալվել է: Բարեբախտաբար որոշ ժամանակ անց երկուսն էլ ազատ են արձակվել:

Բարձրագույն կրթությամբ ձեռք բերած մասնագիտությամբ Տիգրան Գրիգորյանը աշխատել է շատ քիչ ժամանակահատված. 1976-1977 ուս. տարում մի քանի ամիս դասավանդելով ֆիզիկա և մաթեմատիկա, Վարդենիսի շրջանի Լճավան գյուղի միջնակարգ դպրոցում: Այնուհետև ստանալով օդերևութաբանական կրթություն` մինչև 1988 թվականը աշխատել է Գորիսի օդանավակայանում, որպես ավագ օդերևութաբան:

1988 թվականին Տիգրան Գրիգորյանը ղեկավարել է ղարաբաղյան շարժման փետրվարյան ցույցերն ու միտինգները Գորիսում և մեծ հիասթափությամբ հասարակական պասիվ կեցվածք ընդունել այն պահից սկսած, երբ այդ շարժման գլուխ է անցել ՀՀՇ-ն:

Խորհրդային Միության փլուզման վերջին տարիներին նա զբաղվել է գործարար գործունեությամբ:

1975 թվականից սկսած Տիգրան Գրիգորյանը բազմաթիվ անգամ նվաճել է շախմատային խաղի Գորիսի չեմպիոնի կոչումը: 1975-1978 թվականներին մասնակցել է Խորհրդային Հայաստանի հանրապետական շախմատային մրցաշարերին և այդ տարիներին լրացրել շախմատային խաղի վարպետության թեկնածուի նորմա:

Գորիսի շախմատի դպրոցի հիմնադրման օրից (2000թ.) առ այսօր նա զբաղեցնում է այդ դպրոցի տնօրենի[2] պաշտոնը:

Ինստիտուտն ավարտելուց հետո գրական ստեղծագործական գործունեությունը եղել է Տիգրան Գրիգորյանի կյանքի ամենանվիրական զբաղմունքը. գրել է բանաստեղծություններ, պոեմներ, էսսեներ, հոդվածներ, հայերեն է թարգմանել ռուս բանաստեղծներ Սերգեյ Եսենինի[3] և Նիկոլայ Ռուբցովի[3] որոշ ստեղծագործություններ, մշակել է Գրիշա Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդներ»[3] շարքը:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Տիգրան Գրիգորյանը պարգևատրվել է նորվեգացի մեծ մարդասեր, խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:

2012 թվականի փետրվարից Տիգրան Գրիգորյանը Հայաստանի գրողների միության անդամ է:

Ստեղծագործություններ

2007 թվականին լույս է տեսել «Հավիտենության ճանապարհին» վերնագրով Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների և թարգմանությունների ժողովածուն:

2010 թվականին առանձին գրքույկով հրատարակվել է նրա «Անմահության համանվագ»[3][4] պոեմն իր ավարտուն և ամբողջական տեսքով: Նույն թվականին Տիգրան Գրիգորյանի հիմնավոր մշակումներով և առաջաբանով լույս է տեսել նաև Գրիշա Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդներ»[3] գիրքը:

Մի զարհուրելի խոր ձոր կա մթին,
Գորիսից վերեւ` լեռների գրկում,
Ու թե հավատանք հին զրույցներին`
Չարքեր են այնտեղ վաղուց բնակվում:

2015 թվականին լույս է տեսել Տիգրան Գրիգորյանի  «Անմահության համանվագ»[3][4] ժողովածուն, որտեղ ներկայացված են բանաստեղծություններ, պոեմներ, մշակումներ, թարգմանություններ, արձակ պատումներ ու հոդվածներ:

Վաղնջական կյանքի առասպելը՝ նորած,
Աղջամուղջում ցայգի՛ հարություն է առել...
Խև հովիվի անկիրթ լուտանքնե՜րն են թթված՝
Օրհներգության նման գյուղի վրա փռվել...

Տիգրան Գրիգորյանի ստեղծագործությունների մասին

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,  ՈՐ  ՀԵՔԻԱԹԻ  Է  ՆՄԱՆ

Աստվածային հրաշագեղ ստեղծագործության՝ մարդու հոգեկերտվածքի, անհատական ապրումների ու նրա ներքին զգացողությունների պոռթկումներից է ծնվում հույզերով սնված և տառապանքից սերված այն ինքնատիպ աշխարհը, որը չափածո տողերի վերածվելով դառնում է քնարերգություն ու ցույց տալիս ստեղծագործողի սրտի խորքը, իրականությունը բացահայտող նրա երևակայության ճանաչողական հնարավորությունները, ներաշխարհի ընդգրկման սահմաններն ու ժամանակաշրջանի ընդհանրական, ցավալի երևույթներից վեր կանգնած նրա մարդկային գոյության արժեքային համակարգը:

Տիգրան Գրիգորյան ստեղծագործողի սրտի խորքն անհատակ է, երևակայությունը՝ անկասելի, ներաշխարհը՝ համապարփակ: Նա ծնվել է նուրբ զգայարաններով և անգամ սովորական, առօրեական իրողությունների մեջ կարողանում է նկատել ու շնչավորել գեղեցիկն ու հավերժականը:

Բավականին ստեղծագործական ճանապարհ անցնելուց հետո բանաստեղծական որոնումները Տիգրան Գրիգորյանին տարան պատանեկան օրերի ոսկեհուռ երազներով պարուրված մայրական պապի գյուղը, որտեղ նա անց էր կացնում իր դպրոցական տարիների ամառային արձակուրդները: Այդ օրերից մնացած վառ հիշողությունները բանաստեղծական հզոր տարերքով և մոգական շքեղ պատկերավորությամբ կյանք տվեցին «ցայգի աղջամուղջում հարություն առած վաղնջական կյանքի առասպելին», որն «Անմահության համանվագ»[4] դարձած՝ դրվեց հայ ընթերցողի սեղանին:

Իր մեջ ամփոփելով ամառային գյուղի ընդամենը մեկ օրվա կյանք՝ ցայգալույսից մինչև կեսգիշեր, «Անմահության համանվագ»[4] պոեմն իրենից ներկայացնում է ամեն տեսակի ժամանակակից վարակներից ու վիրուսներից զերծ ու զտված դասական մի գործ՝ գրված բոլոր ժամանակների համար և ապրող ցանկացած տարածության մեջ:

Պոեմում չկան թույլ ու վիճահարույց կետեր, անհաջող ու ձախողված տողեր և ակնհայտ է, որ բանաստեղծը նվիրվել է իր գործին ամենայն լրջությամբ, անվերապահ ու անմնացորդ սիրով...

Գեղարվեստական խոսքի մեծ վարպետությամբ ասելիքը խտացնելով ու հասցնելով զուլալված հակիրճության, իսկ պատկերներն առավելագույն բյուրեղացման՝ Տիգրան Գրիգորյանն ամենասովորական պարզ երևույթների մեջ կարողանում է որսալ նրանց առավել նշանակալի իմաստներն ու հավիտենական երանգները:

Թռուցիկ ընթերցել ու հպանցիկ անցնել այս գործի կողքով՝ չես կարող, որովհետև ակամայից հազարան հավքի թևերին թառած տեղափոխվում ես «յոթ սար ու ձոր հեռվում կապտամշուշ հագած» դրախտային մի աշխարհ, որում ընթացող կյանքն իր ամբողջության մեջ քեզ է ներկայանում մի արարչական, կախարդող գորովանքով լի մթնոլորտում:

Բանաստեղծն անմարելի, մշտնջենական սիրո անհուն խանդաղատանքով լի ներշնչանքով է վերակենդանացրել պատանեկան աշխարհընկալման անաղարտ զգացողություններում դրոշմված գյուղական կյանքի ու բնության հովվերգական ոգին՝ գեղարվեստական կատարյալ պատկերների խորախորհուրդ ծալքերում արտացոլելով այդ իրականության մեջ թևածող տարաբնույթ իրողությունները:

Ահա թե ինչպիսի խորաթափանցությամբ է նա ներկայացնում առավոտյան աշխատանքի գնացող հանդվորի նվիրական, գաղտնախորհուրդ սիրո անամոք ապրումները, հասկանում ըղձանքների մեջ մղկտացող նրա սրտի լեզուն, զգում գորովալի հույզերի քնքշանքից նվաղած նրա հոգում ծփացող երանությունը.

Մեքենայի թափքը լի՜քն է հանդվորներով,
Այրերն ակամայից մո՛տ են կանգնել կանանց...
Ինչ-որ սրտեր ծածուկ ճմլվում են սիրով՝
Թաքու՜ն կարոտների գրգանքներով անանց...

Պոեմի մի այլ հատվածում իր գրչի արարչագործ զորությամբ ներկայացնելով արտի և սյուքի գունային զարմանահրաշ խաղը՝ հեղինակը գեղագետի զմայլված ներշնչվածությամբ անխաթարորեն վերապատկերավորում է բնության հրամցրած այդ հոգեթով գեղեցկությունը՝ ընթերցողին հաղորդակից դարձնելով կատարելության անմեկնելի զգացողության հետ.

Սարալանջի արտը, սյուքից ալեկոծված,
Ցոլանքներով թավշյա սահանքնե՛ր է տալիս...
Հետո ալի՜ք-ալիք սարի փեշից պոկված՝
Կարծես ձո՛րը մտած, դեպի գյուղ է գալիս...

Թվում է՝ ոչ թե ընթերցում ես, այլ հոգիդ ջերմացնող քաղցրածոր մեղեդու հնչյունների ներքո սքանչելի մի տեսահոլովակ ես դիտում՝ չկարողանալով ազատվել նրանում պատկերված չքնաղագեղ պահի հմայքը վերստին ըմբոշխնելու գայթակղությունից...

Յոթանասունյոթ բանաստեղծական քառատողերից բաղկացած այս հրաշալի պոեմը բազմաթիվ անզուգական կտավների համակցություն է՝ պարուրված բնության դյութիչ մեղեդիներով, լցված հավքերի ու կենդանիների իմաստավորված կանչերով, օծված հայրենի եզերքի բույրերով ու գույներով, որոնք այնքան բազմազան ու բազմաբնույթ են, որ թվում է, թե իսկապես ընկել ես հեքիաթային մի աշխարհ...

ՀՌԻՓՍԻՄԵ  ԶԱՔԱՐՅԱՆ[3][5]

Պարգևներ

  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ

Երկերի մատենագիտություն

  • «Հավիտենության ճանապարհին», Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2007
  • «Անմահության համանվագ», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2010
  • Գրիշա Մանուչարյանի «Զանգեզուրյան լեգենդներ», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2010
  • Գրիշա Մանուչարյան, «Զանգեզուրյան լեգենդներ», Տիգրան Գրիգորյան,  «Անմահության համանվագ», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2010
  • «Անմահության համանվագ», Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2015

Թարգմանություններ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 LLC, Ayb Solutions. «ԶԳՈՆ ԵՂԵՔ…». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2018-11-20-ին.
  2. LLC, Spyur. «ԳՈՐԻՍԻ «Ա. ՕՐԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ» • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Վերցված է 2018-11-20-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Գրիգորյան, Տիգրան (2016-01-28). «Մեր հոբելյարը Տիգրան Գրիգորյանն է» (PDF). Սյունաց երկիր.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «ՄԻՐՀԱՎ գրական ակումբ: ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ / Անմահության համանվագ». ՄԻՐՀԱՎ գրական ակումբ. 2015-10-22. Վերցված է 2018-11-20-ին.
  5. «Լույս է տեսել Հռիփսիմե Զաքարյանի «Շարլ Ազնավուր» մենագրությունը | Syunacerkir.am». www.syuniacyerkir.am. Վերցված է 2018-11-21-ին.

Արտաքին հղումներ