«Սպիտակի երկրաշարժ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 111. Տող 111.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://spitakseism.info/?p=8 Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները]
* [http://spitakseism.info/?p=8 Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները]
* [http://www.spitakseism.info spitakseism.info - Սպիտակի երկրաշարժի 20 ամյակին նվիրված գիտական, հրապարակախոսական, վիճակագրական և այլ նյութերի հավաքածո]
* [http://www.spitakseism.info spitakseism.info - Սպիտակի երկրաշարժի 20 ամյակին նվիրված գիտական, հրապարակախոսական, վիճակագրական և այլ նյութերի հավաքածու]
* [http://ema.am/index.php?option=com_content&view=article&id=1814%3A21-&catid=13%3A2009-04-17-09-44-05&Itemid=1&lang=hy Հայաստանի փրկարար ծառայության ցանցակայք]
* [http://ema.am/index.php?option=com_content&view=article&id=1814%3A21-&catid=13%3A2009-04-17-09-44-05&Itemid=1&lang=hy Հայաստանի փրկարար ծառայության ցանցակայք]
* [http://www.noev-kovcheg.ru/mag/2007-12/986.html Սուրեն Հարությունյանի հոդվածը Սպիտակի երկրաշարժի մասին]
* [http://www.noev-kovcheg.ru/mag/2007-12/986.html Սուրեն Հարությունյանի հոդվածը Սպիտակի երկրաշարժի մասին]

22:14, 15 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Սպիտակի երկրաշարժ
Սպիտակի երկրաշարժ (Հայաստան)##
Սպիտակի երկրաշարժ (Հայաստան)
Երկրաշարժի էպիկենտրոնը ցույց տվող քարտեզ
Տեսակերկրաշարժ
Երկիր ԽՍՀՄ
Տարեթիվդեկտեմբերի 7, 1988
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,0
Հիպոկենտրոնի
խորություն
10 կմ
Էպիկենտրոնի
տեղագրություն
40°59′13″ հս․. լ. 44°11′06″ ավ. ե.HGЯO
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ցունամիոչ
Տուժածներ25,000 զոհված, 514,000-ը մնացին անտուն (ըստ մարտի 15-ի 20:00 տեղական ժամանակով)[1]
Զոհվածներ38 000 մարդ
Տնտեսական վնաս10 միլիարդ USD
 Spitak earthquake Վիքիպահեստում

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսային մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41֊ին։ Երկրաշարժն ունեցել է 6.8 մագնիտուդ իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակի՝ մակրոսեյսմ[2]իկ ինտենսիվությունը X (Արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Սպիտակ, Լենինական (Գյումրի) և Կիրովական (Վանաձոր) քաղաքները մեծ մարդկային կորուստներ են կրել, ավերվել են բազմաթիվ շենքեր և այլ կառույցներ։ Որոշ մոտակա գյուղեր նույնպես վնասվել են։


Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային 9 անձնակազմի անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում։

Սեյսմոլոգիական բնութագիրը

  • Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե ;
  • Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ(φ=40,9N;λ=440, 2E) ;
  • Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК – 64 սանդղակի ;
  • Մագնիտուդը - 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի ;
  • Հիպոկենտրոնի խորությունը - մոտ 10 կմ ;
  • Գլխավոր ցնցման տևողությունը - մոտ 35-45 վրկ. ;
  • Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը - մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը - մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը - 0,7-1‚0 մ։

Ավերման գոտու բնութագիրը

  • Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ ;
  • Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի ;
  • Ավերված քաղաքների թիվը - 11
  • Ավերված գյուղերի թիվը - 58
  • Տուժած քաղաքների թիվը - 21
  • Տուժած գյուղերի թիվը - 342
  • Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Երկու երկրաշարժի համեմատում[3]
Սպիտակի երկրաշարժ Լոմա-Փրիետա երկրաշարժ
Թվական դեկտեմբերի 7, 1988 հոկտեմբերի 17, 1989
Ուժգնություն 6.9 7.1
Վայր Հայաստան Հյուսիսային Կալիֆորնիա
Մահացածներ >25,000 67
Վիրավորներ 31,000 2,435
Անօթևան մնացածներ 514,000 7,362
Գույքային վնաս Անհայտ ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար

Մարդկային կորուստները

Զոհերի թիվը - 25000‚ այդ թվում՝

Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։

Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Հետևանքները քաղաքաշինության ոլորտում

Երկրաշարժի հետևանքով վերանայվեց Հայաստանի սեյսմիկ շրջանացման քարտեզը, նախկին երկու՝ 7 և 8 բալային գոտիների փոխարեն ընդունվեց 1, 2 և 3 գոտիներով քարտեզ, որտեղ սեյսմիկ վտանգը արտահայտված էր ոչ թե բալերով, այլ սպասվելիք երկրաշարժերի մաքսիմում արագացումներով։

  • 1 գոտու համար այն 200 սմ/վ2 (մոտավորապես 8 բալ)
  • 2 գոտու համար այն 300 սմ/վ2 (մոտավորապես 8,5 բալ)
  • 3 գոտու համար այն 400 սմ/վ2 (մոտավորապես 9 բալ)

Օրինակ, Երևանը գտնվում է 3 գոտում, այսինքն կարող է տեղի ունենալ 9 բալ ուժգնության երկրաշարժ։

Ծանոթագրություններ

  1. Service, Robert (2003). A History of Modern Russia: From Nicholas II to Vladimir Putin. Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 468–469. ISBN 0-674-01801-X.
  2. «Տասներեքերորդի ճակատագիրը». Վահան Ամատունի (ամերիկյան անգլերեն). 2011-06-03. Վերցված է 2018-09-14-ին.
  3. Դիրկ Փրոսկե (Dirk Proske), Ռիսկեր և Աղետներ (անգլերեն՝ Risks and Disasters), Ռիսկերի Կատալոգ, Սպրինգեր Բերլին Հայդելբերգ, 2008, էջ 97, ԳՄՍՀ՝ 978-3-540-79554-4։

Արտաքին հղումներ