«Ներքին աուդիտորների ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
= '''Ներքին աուդիտորների ինստիտուտ''' =
= '''Ներքին աուդիտորների ինստիտուտ''' =
Ներքին աուդիտորների ինստիտուտը հիմնադրվել է 1941 թվականին: Ներքին աուդիտորների ինստիտուտը միջազգային մասնագիտական միավորում է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի քաղաքում: Ինստիտուտի անդամներն աշխատում են ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ղեկավարման, ներքին վերահսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, կրթության և անվտանգության ոլորտներում:
Ներքին աուդիտորների ինստիտուտը հիմնադրվել է 1941 թվականին: Ներքին աուդիտորների ինստիտուտը միջազգային մասնագիտական միավորում է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի քաղաքում: Ինստիտուտի անդամներն աշխատում են ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ղեկավարման, ներքին վերահսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, կրթության և անվտանգության ոլորտներում:<ref>{{Cite web|url=https://na.theiia.org/about-us/Pages/About-The-Institute-of-Internal-Auditors.aspx|title=Pages- About The Institute of Internal Auditors|last=|first=|date=|website=na.theiia.org|publisher=|language=en-us|accessdate=2018-11-15}}</ref>

Ներքին աուդիտորների ինստիտուտ-գլոբալի պաշտոնական կայքն է՝ https://global.theiia.org/Pages/globaliiaHome.aspx:

=== ''Առաքելությունը'' ===
=== ''Առաքելությունը'' ===
Տող 17. Տող 15.
- About The Institute of Internal Auditors|website=global.theiia.org|language=en-us|accessdate=2018-11-11}}</ref>
- About The Institute of Internal Auditors|website=global.theiia.org|language=en-us|accessdate=2018-11-11}}</ref>

==== ''Կառուցվածքը'' ====
===''Կառուցվածքը''===
Ներքին աուդիտորների ինստիտուտը կազմված է հետևյալ կոմիտեներից (հանձնաժողովներից)՝
Ներքին աուդիտորների ինստիտուտը կազմված է հետևյալ կոմիտեներից (հանձնաժողովներից)՝

Տող 39. Տող 37.
# Հանրային ոլորտի ղեկավար կոմիտե:<ref>{{Cite web|url=https://global.theiia.org/about/about-the-iia/Pages/International-Committees.aspx|title=Committees|website=global.theiia.org|language=en-us|accessdate=2018-11-11}}</ref>

===== ''Պատմական ակնարկ'' =====
===''Պատմական ակնարկ''===
Պատմաբանների փաստմամբ ներքին աուդիտի արմատները նշմարվում են դեռևս մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակաշրջանում, երբ առևտրականները ստուգում էին շուկա բերված հացահատիկի մուտքերը: Մասնագիտության իրական զարգացումն ընթացել է 19-րդ և 20-րդ դարերում՝ կորպորատիվ բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ: Ներքին աուդիտի նկատմամբ պահանջարկը հատկապես աճեց այն ընկերությունների վերահսկողական համակարգերում, որոնք գործունեություն էին իրականացնում մի շարք վայրերում և վարձում էին հազարավոր աշխատակիցների: Շատերը ներքին աուդիտի զարգացումն ասոցացնում են հենց Ներքին աուդիտորների ինստիտուտի հիմնադրման հետ:

Տող 53. Տող 51.
- About The Institute of Internal Auditors|last=|first=|date=|website=global.theiia.org|publisher=|language=en-us|accessdate=2018-11-11}}</ref>
- About The Institute of Internal Auditors|last=|first=|date=|website=global.theiia.org|publisher=|language=en-us|accessdate=2018-11-11}}</ref>

====== ''Ներքին աուդիտորների ինստիտուտը Հայաստանում'' ======
===''Ներքին աուդիտորների ինստիտուտը Հայաստանում''===
Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012 թվականին՝ որպես Հասարակական կազմակերպություն՝ ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում: Հիմնադրման օրվանից ինստիտուտը հանդիսանում է միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Գլոբալի ներկայացուցիչը Հայաստանում:

Տող 66. Տող 64.

Ներկայումս ՆԱԻ-Հայաստանի անդամ է հանդիսանում 80 կազմակերպության մասնագետ:<ref>{{Cite web|url=https://iia.am/about/|title=ՆԱԻ-Հայաստան
Ներկայումս ՆԱԻ-Հայաստանի անդամ է հանդիսանում 80 կազմակերպության մասնագետ:<ref>{{Cite web|url=https://iia.am/about/|title=ՆԱԻ-Հայաստան
Մասնագիտության մասին - ՆԱԻ-Հայաստան|last=|first=|date=|website=iia.am|publisher=|language=en-US|accessdate=2018-11-11}}</ref>
Մասնագիտության մասին - ՆԱԻ-Հայաստան|last=|first=|date=|website=iia.am|publisher=|language=en-US|accessdate=2018-11-11}}</ref><blockquote>'''Ծանոթագրություններ'''</blockquote><references /><blockquote>'''Օգտակար հղումներ'''</blockquote>

ՆԱԻ-Հայաստանի պաշտոնական կայքն է՝ https://iia.am/:

# https://global.theiia.org/Pages/globaliiaHome.aspx
<references />
# https://na.theiia.org/Pages/IIAHome.aspx
# https://iia.am/

17:15, 15 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Ներքին աուդիտորների ինստիտուտ

Ներքին աուդիտորների ինստիտուտը հիմնադրվել է 1941 թվականին: Ներքին աուդիտորների ինստիտուտը միջազգային մասնագիտական միավորում է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Լեյք Մերի քաղաքում: Ինստիտուտի անդամներն աշխատում են ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, ղեկավարման, ներքին վերահսկողության, տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի, կրթության և անվտանգության ոլորտներում:[1]

Առաքելությունը

Ներքին աուդիտորների ինստիտուտի առաքելությունն է ներքին աուդիտի գլոբալ մասնագիտության համար դինամիկ առաջնորդություն ապահովելը: Այս առաքելությանն աջակցող

գործողությունները ներառում, սակայն չեն սահմանափակում հետևյալ կետերը.

  • խրախուսում և խթանում են ներքին աուդիտի ոլորտի մասնագետների կողմից կազմակերպության արժեքի ավելացումը,
  • տրամադրում են համապարփակ մասնագիտական կրթության և զարգացման հնարավորություններ, մասնագիտական ստանդարտներ և ուղեցույցներ, ինչպես նաև որակավորման ծրագրեր,
  • շահագրգիռ կողմերին և օգտագործողներին տրամադրում և նրանց շրջանում տարածում են ներքին աուդիտի և վերահսկողության, ռիսկերի կառավարման ու ղեկավարման ոլորտներում դրա համապատասխան դերի վերաբերյալ գիտելիքներ, ուսումնասիրություններ և հետազոտական նյութեր,
  • համապատասխան լսարաններին ապահովում են ներքին աուդիտի լավագույն մեթոդներով և կիրառական կրթությամբ,
  • համախմբում են տարբեր երկրների ներքին աուդիտորներին՝ տեղեկատվության և փորձի փոխանակման նպատակով:[2]

Կառուցվածքը

Ներքին աուդիտորների ինստիտուտը կազմված է հետևյալ կոմիտեներից (հանձնաժողովներից)՝

  1. Ակադեմիական հարաբերությունների կոմիտե,
  2. Աուդիտի կոմիտե,
  3. Հետազոտությունների և կրթության գծով խորհրդատուների կոմիտե,
  4. Շրջակա միջավայրի պահպանության և անվտանգության վկայագրման խորհրդատվական կոմիտե,
  5. Քննական զարգացման կոմիտե,
  6. Գործադիր կոմիտե,
  7. Ֆինանսական կոմիտե,
  8. Ֆինանսական ծառայությունների հսկողության կոմիտե,
  9. Գլոբալ շահերի պաշտպանության կոմիտե,
  10. Գլոբալ մասնագիտական զարգացման կոմիտե,
  11. Ղեկավարման զարգացման կոմիտե,
  12. Տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտե,
  13. Ինստիտուտային հարաբերությունների կոմիտե,
  14. Ներքին աուդիտի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ,
  15. Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների խորհուրդ,
  16. Մասնագիտական որակավորման խորհուրդ,
  17. Մասնագիտական պատասխանատվության և էթիկայի կոմիտե,
  18. Հանրային ոլորտի ղեկավար կոմիտե:[3]

Պատմական ակնարկ

Պատմաբանների փաստմամբ ներքին աուդիտի արմատները նշմարվում են դեռևս մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակաշրջանում, երբ առևտրականները ստուգում էին շուկա բերված հացահատիկի մուտքերը: Մասնագիտության իրական զարգացումն ընթացել է 19-րդ և 20-րդ դարերում՝ կորպորատիվ բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ: Ներքին աուդիտի նկատմամբ պահանջարկը հատկապես աճեց այն ընկերությունների վերահսկողական համակարգերում, որոնք գործունեություն էին իրականացնում մի շարք վայրերում և վարձում էին հազարավոր աշխատակիցների: Շատերը ներքին աուդիտի զարգացումն ասոցացնում են հենց Ներքին աուդիտորների ինստիտուտի հիմնադրման հետ:

1941 թվականը շրջադարձային էր: Վիկտոր Զ. Բրինկը հեղինակեց ներքին աուդիտի առաջին խոշոր գիրքը: Միևնույն ժամանակ Նյու Յորքում գործող Հյուսիսամերիկյան ընկերության ներքին աուդիտոր Ջոն Բ. Թերսթոնը մտադրվել էր ներքին աուդիտորների համար հատուկ կազմակերպություն հիմնել: Նա և Ռոբերտ Բ. Միլնը միասին աշխատել էին ներքին աուդիտի ենթահանձնաժողովում, որը ստեղծվել էր Էդիսոնի էլեկտրական ինստիտուտի և Ամերիկյան գազային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ: Նրանք եկան այն եզրահանգմանը, որ ներքին աուդիտը զարգացման և ճանաչման համապատասխան մակարդակի հասցնելու համար լավագույն տարբերակը ներքին աուդիտորների անկախ կազմակերպության ստեղծումը կլինի: Երբ Բրինկի գիրքը գրավեց Թերսթոնի ուշադրությունը, 3 մասնագետներով համախմբվեցին և հասկացան, որ ընդհանուր հետաքրքրություններ ունեն ներքին աուդիտի դերի բարձրացման հարցում:

Որպես կազմակերպչական կոմիտե՝ Բրինկը, Միլնը և Թերսթոնը փոքրիկ խումբ ձևավորեցին Միացյալ Նահանգների գործող ներքին աուդիտորներից, ովքեր հետաքրքրություն էին ցուցաբերել ներքին աուդիտորների ազգային, և ինչու ոչ միջազգային կազմակերպության ստեղծման ուղղությամբ:

Ներքին աուդիտորների ինստիտուտի գրանցման վկայագիրը տրվեց 1941 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ ամենամյա առաջին նիստը կայացավ դեկտեմբերի 9-ին: Մինչև առաջին նիստը ինստիտուտն արդեն ուներ 24 որակավորված անդամ: Ներքին աուդիտորների ինստիտուտի առաջին նախագահ ընտրվեց Թերսթոնը:

Անդամակցությունների թիվը սկսեց շատ արագ աճել: Առաջին տարվա վերջում անդամների թիվը 24-ից հասավ 104-ի, իսկ 5 տարի հետո՝ 1018-ի: Մինչև 1957 թվականը անդամների թիվը հասավ 3700-ի, որի 20%-ը բաժին էր ընկնում ԱՄՆ-ից դուրս գտնվող շրջաններին:

Այժմ՝ հիմնադրումից 70 տարի անց, Ներքին աուդիտորների ինստիտուտը դինամիկ զարգացող գլոբալ կազմակերպություն է, որն ունի ավելի քան 185,000 անդամներ աշխարհի տարբեր երկրներից: Ինստիտուտի նման մասշտաբներով զարգացումը արդյունք է անձնուրաց կամավորության, մասնագիտական նվիրվածության և ներքին աուդիտը ճանաչված մասնագիտություն դարձնելու ու զարգացնելու ցանկություն ունեցող մարդկանց ձգտման և ջանասեր աշխատանքի:[4]

Ներքին աուդիտորների ինստիտուտը Հայաստանում

Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-Հայաստան) հիմնադրվել է 2012 թվականին՝ որպես Հասարակական կազմակերպություն՝ ռիսկերի կառավարումն ու ներքին աուդիտը ներկայացնող անհատների կողմից՝ խթանելու և զարգացնելու ներքին աուդիտի մասնագիտությունը Հայաստանում: Հիմնադրման օրվանից ինստիտուտը հանդիսանում է միջազգային մեծ համբավ և ճանաչում ունեցող Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Գլոբալի ներկայացուցիչը Հայաստանում:

2015 թվականի սեպտեմբերից ՆԱԻ-Հայաստանը հանդիսանում է նաև Ներքին աուդիտորների ինստիտուտների եվրոպական կոնֆեդերացիայի (ECIIA) լիիրավ անդամ:

ՆԱԻ-Հայաստանն իր առաքելության իրագործման շրջանակներում առաջնորդվում է հետևյալ նպատակներով՝

  • խթանել և գովազդել ներքին աուդիտորների կողմից կազմակերպությանը տրամադրվող առավելությունները,
  • խորացնել ու զարգացնել Ինստիտուտի անդամների մասնագիտական ունակություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով ոլորտի լավագույն փորձը,
  • միասնական հարթակ ստեղծել տարբեր ոլորտների ներքին աուդիտորների շփման համար՝ փորձի և գիտելիքի փոխանակման նպատակով,
  • խթանել ՆԱԻ ստանդարտների տարածումը և կիրառումը:

Ներկայումս ՆԱԻ-Հայաստանի անդամ է հանդիսանում 80 կազմակերպության մասնագետ:[5]

Ծանոթագրություններ

  1. «Pages- About The Institute of Internal Auditors». na.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-15-ին.
  2. «Pages   - About The Institute of Internal Auditors». global.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին. {{cite web}}: horizontal tab character in |title= at position 7 (օգնություն)
  3. «Committees». global.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին.
  4. «The Institute of Internal Auditors - About The Institute of Internal Auditors». global.theiia.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 35 (օգնություն)
  5. «ՆԱԻ-Հայաստան Մասնագիտության մասին - ՆԱԻ-Հայաստան». iia.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-11-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 13 (օգնություն)

Օգտակար հղումներ

  1. https://global.theiia.org/Pages/globaliiaHome.aspx
  2. https://na.theiia.org/Pages/IIAHome.aspx
  3. https://iia.am/