«Թութակակերպեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թութակակերպեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 6. Տող 6.
''Aves''|ordo='''Թութակակերպեր'''
''Aves''|ordo='''Թութակակերպեր'''
''Pasittaciformes''|familia=|genus=|species=|latin={{btname|Psittaciformes| <br />[[Johann Georg Wagler
''Pasittaciformes''|familia=|genus=|species=|latin={{btname|Psittaciformes| <br />[[Johann Georg Wagler
]], [[1830]]}}|author=|syn=|arm_syn=|typus=|section name=|section text=|eol=1050030|itis=177404|ncbi=9223|wikispecies=|commons=|range map=Parrot range.png|range legend={{լեգենդ2|red|Տարածվածություն}}|superphylum=Բազմաբջիջներ
]], [[1830]]}}|author=|syn=|arm_syn=|typus=|section name=|section text=|eol=1590|itis=177404|ncbi=9223|wikispecies=|commons=|range map=Parrot range.png|range legend={{լեգենդ2|red|Տարածվածություն}}|superphylum=Բազմաբջիջներ
''Bilateria''|infraphylum=Ծնոտտաբերանավորներ
''Bilateria''|infraphylum=Ծնոտտաբերանավորներ
''Gnathostomata''|superclassis=Չորքոտանիներ
''Gnathostomata''|superclassis=Չորքոտանիներ

14:16, 14 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Թութակակերպերի կարգ
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Կորիզավորներ

Eukaryota

Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն Ողնաշարավորներ

Verterbrata

Վերնատիպ Բազմաբջիջներ

Bilateria

Տիպ Քորդավորներ

Chordata

Ենթատիպ ???

Deuterostomia

Վերնադաս Չորքոտանիներ

Tetrapoda

Դաս Թռչուններ

Aves

Ենթադաս Նորածնոտավորներ

Neognathae

Կարգ Թութակակերպեր

Pasittaciformes

Լատիներեն անվանում
Psittaciformes
[[Johann Georg Wagler

]], 1830

Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 177404
NCBI 9223
EOL 1590

Թութակակերպերի կարգը (լատին․՝ Psittaciformes) թռչունների դասի նորածնավորների ենթադասին պատկանեղ կարգ է, որը ներառում է շուրջ 400 տեսակի թռչուն, որոնք խմբավորվում են 5 ընտանիքներում։

Նկարագիրը

Թութակակերպերի մարմնի երկարությունը 9,5 սմ-ից մինչև 1 մ է։ Տեսակների մեծ մասը վառ փետրավորում ունի։ Կտուցը հիմքում լայնանում է։ Հաճախ հիմքի լայնությունը գերազանցում է կտուցի երկարությունը։

Տարածվածությունը

Այս կարգին պատկանող թռչունները տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Բնակվում են արևադարձային և մերձարևադարձային անտառներում, մասամբ նաև բաց տեղանքում և լեռնային շրջաններում։ Հիմնականում ծառաբնակ են։

Սնունդը, էկոլոգիան

Թութակակերպերը հիմնականում բուսակեր են, սնվում են բույսերով, սերմերով ու պտուղներով։ Մեծ օգուտ են տալիս բուսական աշխարհին՝ բույսերի սերմերը տարածելով։ Լորիները սնվում են շուրջ 5000 տեսակի ծաղկավոր բույսերի նեկտարով ու ծաղկափոշիով, ինչպես նաև հյութալի պտուղներով՝ իրականացնելով բազմաթիվ բուսատեսակների փոշոտումը։ Կան նաև այգիներն ու ցանքատարածությունները վնասող տեսակներ։ Երբեմն օգտագործում են նաև կենդանական կեր (միջատներ, թրթուրներ, որդեր)։ Կեա թութակը, որը տարածված է Նոր Զելանդիայում, սնվում է նաև լեշով։ Հայտնի են դեպքեր, երբ կեաները հասուն ոչխարներ են խեղդել։

Վարքագիծը, կենսակերպը

Ակտիվ են ցերեկը։ Միակ գիշերակյաց թութակը կակապոնն է։

թութակակերպերը բույն են դնում ծառի վրա, փչակներում, միջնաբներում, այլ կենդանիների որջերում, որոշները՝ գետնի երեսին։ Ձվերի վրա մեծամասամբ թխսում է էգը։ Ճտերը ձվից դուրս են գալիս կույր և մերկ։

Թութակները հեշտ են ընտելանում։ Մի շարք տեսակներ բազմանում են ընտանի պայմաններում։ Ընտելացվածներից ամենատարածվածը ալիքավոր թութակն է։

Կարգաբանություն

Նախկինում թութակակերպերի կարգը բաժանվում էր երկու ընտանիքի (թութակայիններ և կակադուայիններ), սակայն, հաշվի առնելով թռչունների միջև եղած բազմաթիվ տարբերությունները, ներկայումս առանձնացվում է հինգ ընտանիք՝ նեստորայիններ (2 տեսակ), բվաթութակներ (1 տեսակ՝ կակապո), կակադուայիններ (21 տեսակ), իսկական թութակներ (շուրջ 180 տեսակ), ավստրալիական թութակներ (190 տեսակ)։ Նեստորայինները և բվաթութակները ազգակից ընտանիքներ են, խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (բվաթութակայիններ)։Ազգակից են նաև իսկական և ավստրալիական թութակները, որոնք նույնպես խմբավորվում են մեկ վերնաընտանիքում (իսկական թութակներ)։ Որոշ հետազոտողներ առանձնացնում են նաև արծվաթութակների ընտանիքը (լատին․՝ Psittrichasiidae), որն ընդգրկում է 4 տեսակ (արծվաթութակ, սեյշելյան թութակ, սև թութակ կամ փոքր վազա-թութակ և մեծ վազա-թութակ)։

Գրականություն

  • Կենդանիների հանրագիտարան, գիրք երկրորդ, էջ 48-53