«Միքելանջելո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 27. Տող 27.
== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==
<gallery>
<gallery>
Vatican-ChapelleSixtine-Plafond.jpg|Le [[plafond de la chapelle Sixtine]] au [[Vatican]] entièrement réalisé par Michel-Ange.
Vatican-ChapelleSixtine-Plafond.jpg|Վատիկանի Սիքստիմյան կապելլայի առաստաղի նկարազարդումներ
God2-Sistine Chapel.png|''[[La Création d'Adam]]'' (détail).
God2-Sistine Chapel.png|Ադամի արարումը (դրվագ)
Michelangelo Buonarroti - Jugement dernier.jpg|''[[Le Jugement dernier (Michel-Ange)|Le Jugement dernier]]''.
Michelangelo Buonarroti - Jugement dernier.jpg|''Ահեղ դատաստանը
Պատկեր:Pietà bandini 09.JPG|''[[Ավանդադրում (Միքելանջելո)|Ավանդադրում]]'', 1547-1553 թվականների Միքելանջելոյի աշխատանքը
Պատկեր:Pietà bandini 09.JPG|''[[Ավանդադրում (Միքելանջելո)|Ավանդադրում]]'', 1547-1553 թվականների Միքելանջելոյի աշխատանքը
Պատկեր:DSC02316 Daniele Da Volterra - Ritratto di Michelangelo (1564) - Foto Giovanni Dall'Orto, 6-jan-2006.jpg|Կիսանդրի, 1964 թ.
Պատկեր:DSC02316 Daniele Da Volterra - Ritratto di Michelangelo (1564) - Foto Giovanni Dall'Orto, 6-jan-2006.jpg|Միքելանջելոյի կիսանդրին /քանդակագործ՝ Դանիելե դա Վոլտեռա 1964 թ.
Image:Michelangelo Buonarroti 045.jpg|''[[La Mise au tombeau (Michel-Ange)|Mise au tombeau]]'', huile sur bois, {{Dunité|161|149|cm}}, [[National Gallery (Londres)|National Gallery]], [[Londres]].
Image:Michelangelo Buonarroti 045.jpg|''[[La Mise au tombeau (Michel-Ange)|Mise au tombeau]]'', huile sur bois, {{Dunité|161|149|cm}}, [[National Gallery (Londres)|National Gallery]], [[Londres]].
Image:Martyrdom Michelangelo.jpg|''[[Martyre de saint Pierre]]'', [[chapelle Paolina]] du [[Vatican]].
Image:Martyrdom Michelangelo.jpg|''[[Martyre de saint Pierre]]'', [[chapelle Paolina]] du [[Vatican]].

04:28, 11 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Միքելանջելո
իտալ.՝ Michelangelo di Lodovico Buonarroti Simoni
Ի ծնեMichelangelo di Lodovico di Leonardo di Buonarroti Simoni
Ծնվել էմարտի 6, 1475[1][2][3][…]
ԾննդավայրԿապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5]
Մահացել էփետրվարի 18, 1564[6][1][2][…] (88 տարեկան)
Վախճանի վայրըՀռոմ, Պապական մարզ[4][3][5]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն[7][8]
Ազգությունիտալացի
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՖլորենցիայի համալսարան[9]
ՈւսուցիչԴոմենիկո Գիրլանդայո, Բերտոլդո դի Ջովաննի և Անջելո Պոլիցիանո[9]
Ստեղծագործություն(ներ)Դավիթ, Պիետա, Մեռնող ստրուկը, Ահեղ դատաստան, Մադոննա Դոնի, Մադոննան աստիճանների մոտ, Կենտավրոսների ճակատամարտ, Հաղթանակի ոգին, The Deposition?, Ռոնդանինի պիետա, Սիքստինյան կապելլայի առաստաղ, Rebellious Slave?, Սուրբ Մաթեոս, Մեդիչիների ժամատուն, Բաքոս (Միքելանջելո), Բրուտոս, Հռոմի Սուրբ Պետրոս տաճար, Slaves? և Լաուրենցիանա գրադարան
ՈճԲարձր վերածնունդ[3][10] և Վերածննդի գեղանկարչություն
Ժանրքրիստոնեական արվեստ[3][10] և հոմոէրոտիկա
Մասնագիտությունքանդակագործ, գծագրող, նկարիչ, ճարտարապետ, բանաստեղծ, ճարտարագետ, general contractor և գրող
Գործունեությունըքանդակագործ
գեղանկարիչ
ճարտարապետ
պոետ
փիլիսոփա
Ծնողներհայր՝ Lodovico di Leonardo Buonarroti Simoni?[11], մայր՝ Ֆրանչեսկա դի Ների դել Մինիատո Սիենա[11]
Ստորագրություն
Изображение автографа
Միքելանջելո Վիքիքաղվածքում
 Michelangelo Buonarroti Վիքիպահեստում

Միքելանջելո Բուոնարոտի (իտալ.՝ Michelangelo Buonarroti, մարտի 6, 1475[1][2][3][…], Կապրեզե Միկելանջելո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5] - փետրվարի 18, 1564[6][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[4][3][5]), իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ։

Կենսագրություն

Միքելանջելոն իր «Դավիթ» քանդակը ավարտել է 1504 թվականին

Միքելանջելոն ծնվել է տոսկանական Կապրեզե քաղաքում, Արեցոյի մոտ, ֆլորենցիացի սնանկացած ազնվական Լոդովիկո Բուոնարոտիի ընտանիքում։ Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թվականներին Միքելանջելոն հաճախել է Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիան։ Մանուկ հասակում ապրել ու դաստիարակվել է Ֆլորենցիայում, այնուհետև որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։

1488 թ. Միքելանջելոն ընդունվում է անվանի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց։ Այդտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում է հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի քաղաք։

1494-1495 թվականներին Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվականին նա նորից գնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր դոմինիկյան քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Հովհաննես» և «Քնած կուպիդոնը» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնը» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականներին Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Բաքոսը»։

1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկոլոմինիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատթեոսը»։ 1503-05 թվականներին կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործություններ։

1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Հուլիոս Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկը», «Մեռնող ստրուկը» և «Լիա» քանդակները։ Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։ Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ.

Ես հանձնում եմ հոգիս Աստծուն, մարմինս՝ հողին, ունեցվածքս՝ բարեկամներիս։

Պատկերասրահ

Հիմնական ստեղծագործությունները

  • Դավիթ. մարմար, 1501 - 1504, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Տադդեի, մարմար, մոտ 1502 - 1504, Լոնդոն, Արվեստների թագավորական ակադեմիա
  • Մատթեոս առաքյալը, մարմար, Ֆլորենցիա, Նրփագեղ արվեստների ակադեմիա
  • Մադոննա Դոնի, 1503 - 1504, Ֆլորենցիա, Ուֆիցի պատկերասրահ
  • Մադոննա Պիտտի, մոտ 1504 - 1505. Ֆլորենցիա, Բարջելո ազգային թանգարան
  • Մովսես, մոտ 1515, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Հուլիոս II-ի դամբարանը, 1542 - 1545, Հռոմ, Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցի
  • Մահացող ստրուկը, մարմար, մոտ 1513, Փարիզ, Լուվր
  • Սիքստինյան կապելլայի որմնանկարներ, Վատիկան
  • Մադոննա, Ֆլորենցիա, կապելլա Մեդիչի, մարմար, 1521 - 1534.
  • Լաուրենցիանա գրադարան, 1524 - 1534, 1549 - 1559, Ֆլորենցիա
  • Կապելլա Մեդիչի, 1520 - 1534.
  • Դուքս Ջուլիանոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1526 - 1533, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Դուքս Լորենցոյի դամբարանը, կապելլա Մեդիչի, 1524 - 1531, Ֆլորենցիա, Սան Լորենցո եկեղեցի
  • Վախճանված տղան, մարմար, 1530 - 1534, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
  • Ատլանտ, 1519 և 1530 - 1534 թթ միջև, Ֆլորենցիա, Նրբագեղ արվեստների ակադեմիա
  • Պիետա Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի, մարմար, մոտ 1547 - 1555, Ֆլորենցիա, Օպերա դել դուոմո թանգարան
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Միքելանջելո հոդվածին

Գրականություն

Ա. Ջիվելեգով. «Միքելանջելո», «Սովետական գրող» հրատ., Երևան 1977 թ.

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելանջելո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելանջելո» հոդվածին։