«Օնիքս (միներալ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
'''Օնիքս, եղնգնաքար,''' (հին հուն.՝ ὄνυξ «եղունգ»), հանքատեսակ, խալցեդոնային (թելանման) քվարցի տարատեսակ, որի մեջ աննշան քանակության խառնուրդներն առաջացնում են հարթ, զուգահեռ գունավորված շերտեր<ref>{{книга|автор=|часть=|заглавие=Минералогическая энциклопедия|оригинал=|ссылка=|ответственный=под ред. К.{{nbsp}}Фрея|издание=|место=Ленинград|издательство=Недра|год=1985|том=|страницы=433|страниц=512|серия=|isbn=|тираж=60000}}</ref>: Մարմարի զոլավոր գունավորված տարատեսակը հաճախ անվանում են մեքսիկական, կամ ալժիրյան օնիքս: Գույները. դարչնագույն՝ սև ու սպիտակ նախշերով, կարմրադարչնագույն, դեղնադարչնագույն, մեղրագույն, սպիտակ՝ դեղնավուն կամ վարդագույն շերտավորումով: Օնիքսի համար հատկապես բնութագրական են տարբեր գույների հարթ, զուգահեռ շերտերը: '''Սարդօնիքս''', հրակարմիր, կարմրանարնջագույն, երբեմն կարմրասև գույնի սերդոլիկի զուգահեռ զոլերով տարատեսակ:
'''Օնիքս, եղնգնաքար,''' (հին հուն.՝ ὄνυξ «եղունգ»), հանքատեսակ, խալցեդոնային (թելանման) քվարցի տարատեսակ, որի մեջ աննշան քանակության խառնուրդներն առաջացնում են հարթ, զուգահեռ գունավորված շերտեր<ref>{{книга|автор=|часть=|заглавие=Минералогическая энциклопедия|оригинал=|ссылка=|ответственный=под ред. К.{{nbsp}}Фрея|издание=|место=Ленинград|издательство=Недра|год=1985|том=|страницы=433|страниц=512|серия=|isbn=|тираж=60000}}</ref>: Մարմարի զոլավոր գունավորված տարատեսակը հաճախ անվանում են մեքսիկական, կամ ալժիրյան օնիքս: Գույները. դարչնագույն՝ սև ու սպիտակ նախշերով, կարմրադարչնագույն, դեղնադարչնագույն, մեղրագույն, սպիտակ՝ դեղնավուն կամ վարդագույն շերտավորումով: Օնիքսի համար հատկապես բնութագրական են տարբեր գույների հարթ, զուգահեռ շերտերը: Սարդօնիքս՝ հրակարմիր, կարմրանարնջագույն, երբեմն կարմրասև գույնի սերդոլիկի զուգահեռ զոլերով տարատեսակ:


== Պատմություն ==
== Պատմություն ==
Հնագույն ժամանակներում հրեա քահանաների առատորեն ասեղնագործված հանդերձանքի ուսերին կային երկու քար, որոնք օնիքս էին: ժամերգություն կատարող քահանայապետի շուրջառը զարդարված էր տասներկու գունավոր քարերով, որոնցից մեկն օնիքսն էր:
Հնագույն ժամանակներում հրեա քահանաների առատորեն ասեղնագործված հանդերձանքի ուսերին կար երկու քար, որոնք օնիքս էին: ժամերգություն կատարող քահանայապետի շուրջառը զարդարված էր տասներկու գունավոր քարերով, որոնցից մեկն օնիքսն էր:


== Գտնվելու վայրերը ==
== Գտնվելու վայրերը ==

14:20, 10 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Օնիքս, եղնգնաքար, (հին հուն.՝ ὄνυξ «եղունգ»), հանքատեսակ, խալցեդոնային (թելանման) քվարցի տարատեսակ, որի մեջ աննշան քանակության խառնուրդներն առաջացնում են հարթ, զուգահեռ գունավորված շերտեր[1]: Մարմարի զոլավոր գունավորված տարատեսակը հաճախ անվանում են մեքսիկական, կամ ալժիրյան օնիքս: Գույները. դարչնագույն՝ սև ու սպիտակ նախշերով, կարմրադարչնագույն, դեղնադարչնագույն, մեղրագույն, սպիտակ՝ դեղնավուն կամ վարդագույն շերտավորումով: Օնիքսի համար հատկապես բնութագրական են տարբեր գույների հարթ, զուգահեռ շերտերը: Սարդօնիքս՝ հրակարմիր, կարմրանարնջագույն, երբեմն կարմրասև գույնի սերդոլիկի զուգահեռ զոլերով տարատեսակ:

Պատմություն

Հնագույն ժամանակներում հրեա քահանաների առատորեն ասեղնագործված հանդերձանքի ուսերին կար երկու քար, որոնք օնիքս էին: ժամերգություն կատարող քահանայապետի շուրջառը զարդարված էր տասներկու գունավոր քարերով, որոնցից մեկն օնիքսն էր:

Գտնվելու վայրերը

Ամենալավ խալցեդոնային օնիքսը գալիս է Արաբական թերակղզուց, Հնդկաստանից, Բրազիլիայից, ՈՒրուգվայից, ԱՄՆ-ից: Ռուսաստանում արդյունահանվում է փոքր քանակներով Չուկոտկայում, Կոլիմայում և Մերձծովյան երկրամասում[2]:

Կիրառումը

Ագաթային ու սերդոլիկային օնիքսը (սարդ, սարդօնիքս) մարդկանց կողմից օգտագործվել է դեռ նախապատմական ժամանակներից ոչ մեծ քանդականախշ գեղարվեստական իրեր (գլիպտիկա), ինչպես նաև փորագրված գլանաձև կնիքներ պատրաստելու համար: Այն ամենաարժեքավոր դեկորատիվ քարերից մեկն է: Օնիքսի կալցիտային (մարմարային և այլ) տեսակները լայնորեն տարածված են և վերաբերում են ավելի հասանելի ու ոչ թանկարժեք դեկորատիվ շինարարական քարերի շարքին: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք լայնորեն կիրառվում են մի շարք կենցաղային իրեր պատրաստելու համար (մանր ու միջին բազմապիսի քանդակներ, օնիքսե սկահակներ, զարդատուփեր, մոմակալներ, սեղանածածկ): Օգտագործվում է նաև խճանկարչությունում և երեսպատման համար: Համեմատաբար էժան շինարարական քար է: Օնիքսի ավելի հազվագյուտ ու որակյալ տեսակներից պատրաստում են բազմազան ակնագործական իրեր, սարդօնիքսից՝ կամեյոններ, որտեղ պատկերի բարձրադիր մասը մուգ գույն է, և հակադրվում է բաց գույնի ֆոնին:

Սարդօնիքսի մասին հայտնի պատմություններից մեկը կապված է Բենվենուտօ Չելինիի անվան հետ: Մի անգան նա երկար ժամանակով անհետանում է Վատիկանից, իր հետ նախօրոք վերցնելով ոսկի և պապական պահեստարանից աշխատանքների համար իրեն հանձնված որոշ թանկարշեք քարեր: Նրա բացակայությունն այնքան երկարաձգվեց, որ սկզբում Նորին Սրբազնության մոտ առաջացրեց անհանգստություն, իսկ հետո նաև բարկություն: Երբ, վերջապես Չելինին վերադարձավ, նրան դիմավորեցին նախատինքով. «Այս նկարիչները գինետների մշտական հաճախորդներն են, անառակ աղջիկների ուղեկիցները, հասարակության տականքները իսկական կռապաշտներ են, այլ ոչ թե բարի քրիստոնյաներ»: Արդարանալու փոխարեն Չելինին լուռ հանեց նոճեփայտե տուփը, որում գտնվում էր բազմագույն սարդօնիքսից գեմման: Պապը կտրուկ դադարեցրեց իր ցասումնաճառը, և երկար ժամանակ ուշադիր զննում էր այդ իրը: Քարի վրա Չելինին քանդակել էր ավետարանական սյուժե՝ Վերջին Ընթրիքը: Ընդ որում բազմագույն քարն օգտագործվել էր շատ հնարամիտ ձևով: Սարդօնիքսի բոլոր բծերը, գույներն ու զոլերը օգտագործվել էին սյուժետի պերսոնաժներին բնութագրելու համար: Քրիստոսը բնական սպիտակ հանդերձանքով էր, Հովհաննես առաքյալը՝ երկնագույն, Պետրոսը՝ կարմիր, իսկ Հուդան իհարկե մռայլ մուգ դարչնագույն քիտոնով էր: Բայց ամենից շատ Պապին ապշեցրեց այն միտքը, որ սարդօնիքսի այդ կտորը հազարավոր տարիներ աննպատակ ընկած է եղել հողի մեջ, որպես մի սովորական գլաքար, և ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրա վրա: Իսկ ահա եկավ «անառակ» նկարիչը, դիպավ իր հասարակ փորագրելու դանակով և գլաքարից ստեղծեց հրաշք: Բենվենուտո Չելինին ներվեց, նրան հռչակեցին որպես եկեղեցու սիրասուն զավակ: Նրա գլուխգործոցն հանդիսավոր կերպով տեղափոխեցին Պետրոս առաքյալի տաճար և դրեցին գլխավոր նարտեքսի զոհասեղանի վրա: Մինչև հիմա այն այստեղ էլ գտնվում է, քրիստոնեության[3] :125բոլոր ժամանակների ընտրյալ գեմմաների հետ նույն շարքում:

  1. Минералогическая энциклопедия / под ред. К. Фрея. — Ленинград: Недра, 1985. — С. 433. — 512 с. — 60 000 экз.
  2. Разновидности и месторождения ониксов. Библиография
  3. Ахметов С. Ф. Беседы о геммологии. — М.: Молодая гвардия, 1989. — 237 с. — ISBN 5-235-00499-X