«Հմայակ Բդեյան»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.president.am/hy/ +http://նախագահ.հայ/hy/) |
|||
Տող 16. | Տող 16. | ||
* ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967) |
* ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967) |
||
* ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985) |
* ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985) |
||
* [[Մովսես Խորենացու մեդալ]] (2016)<ref>{{Cite web|url=http://նախագահ.հայ/hy/decrees/item/3116 |
* [[Մովսես Խորենացու մեդալ]] (2016)<ref>{{Cite web|url=http://նախագահ.հայ/hy/decrees/item/3116|title=ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=նախագահ.հայ|accessdate=2016-09-29}}</ref> |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
01:10, 5 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
Հմայակ Բդեյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1925[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 2017 (91 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1957)[1] |
Մասնագիտություն | նկարիչ, խեցեգործ և դասախոս |
Աշխատավայր | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հմայակ Բդեյան Վիքիդարանում |
Հմայակ Գուրգենի Բդեյան (դեկտեմբերի 28, 1925[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 6, 2017, Երևան, Հայաստան[3]), հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։
Կենսագրություն
Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Գործունեություն
Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։
Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները[4]:
Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]:
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)
- Մովսես Խորենացու մեդալ (2016)[6]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 221.
- ↑ «Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017-10-09-ին.
- ↑ Հմայակ Բդեյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Հմայակ Բդեյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016-09-29-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 2017 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ խեցեգործներ
- Հայ նկարիչներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտներ