«Վաֆթրուդնիրի խոսքը»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Սկանդինավյան դիցաբանություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 27. | Տող 27. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
* Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան: |
* Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան: |
||
[[Կատեգորիա:Սկանդինավյան դիցաբանություն]] |
04:18, 11 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ
Վաֆթրուդնիրի խոսքը | |
---|---|
Տեսակ | չափածո շարադրանք |
Ժանր | առասպել |
Մասն է | սկանդինավյան Ավագ Էդդա էպոսի |
Բնօրինակ լեզու | հին իսլանդերեն |
Հրատարակման տարեթիվ | 1260 |
Vafþrúðnismál Վիքիպահեստում |
Վաֆթրուդնիրի խոսքը (իսլ.՝ Vaf-þrúðnismál), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելների շարքում, ըստ «Codex Regius 2365» ձեռագրերի, երրորդ առասպելն է՝ «Բարձրյալի խրատանին» երգից հետո: Ի հայտ է եկել 10-րդ դարում: Վերնագիրը ծագել է առասպելի իմաստուն հսկա հերոսի անունից, որը թարգմանաբար նշանակում է «Հանելուկների վարպետ»:
Նկարագրություն
Առասպելը կառուցված է երկխոսությունների վրա, որի մասնակիցներն են հսկաներից ամենաիմաստունը՝ Վաֆթրուդնիրը և ասերի գերագույն աստված Օդինը: Աստվածները սկանդինավյան դիցարանում բաժանվում են երկու խմբի՝ ասեր և վաներ: «Վաֆթրուդնիրի խոսքը» երգի սկզբի հինգ տներում Օդինն իր կնոջ՝ Ֆրիգի հետ քննարկում է դեպի հսկաների աշխարհը կատարվող արշավանքի նպատակահարմարության հարցը: Գերագույն ասը՝ ծպտված Գագնրադ (Հաղթանակը կարգավորող) անվան տակ, ներկայանում է հսկա Վաֆթրուդնիրի ապարանք: Սկսվում է մրցամարտ-բանավեճը, և հակառակորդները փոխադարձ հարց ու պատասխանի միջոցով փորձում են պարզել, թե ով է նրանցից ամենախելացին: Այդ անսովոր մենամարտում պարտվողին մահ է սպասում: Այս հարց ու պատասխանի ժամանակ ի հայտ են գալիս բազմաթիվ նոր առասպելական մանրամասներ աստվածների, հսկաների, թզուկների և ընդհանրապես տիեզերական համակարգի բոլոր աշխարհների մասին: Դրամատիկ զարգացումներով համեմված և բանահյուսական հնչեղությամբ կատարյալ այս երգը նմանվում է մի համառոտ առասպելաբանական բառարանի: Վերջում հաղթում է Օդինը, քանի որ իմաստուն հսկա Վաֆթրուդնիրը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ էր շշնջացել գերագույն աստվածը իր քաջ զավակի ականջին, երբ կրակի էր տալիս նրան: Իսկ դա հայտնի չէր էլ ուրիշ ոչ ոքի:
Ու ոչ մի մարդ չի իմանա,
թե անցած-գնացած ժամին
դու քո որդուն ինչ ասացիր:
Իմ այս լեզվով մահագուշակ
քեզ պատմեցի հին օրերից
և վախճանից աստվածների,
Օդինի դեմ բանավեճում
ես պարտվեցի, արդ այսուհետ
ամենքից խելոքն ես հավետ:
Աղբյուրներ
- Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան: