«Արայիկ Խանդոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 3. Տող 3.
| ամբողջական անուն = Արայիկ Խանդոյան <br />(Միայնակ Գայլ)
| ամբողջական անուն = Արայիկ Խանդոյան <br />(Միայնակ Գայլ)
| բնօրինակ անուն =
| բնօրինակ անուն =
| կյանքի ժամանակաշրջան = 19 ապրիլի, 1971թ. - 10 հոկտեմբերի, 2018թ․ (47 տարեկանում)
| կյանքի ժամանակաշրջան = 19 ապրիլի, 1971թ. - 9 հոկտեմբերի, 2018թ․ (47 տարեկանում)
| Պատկեր = Արայիկ Խանդոյան.png
| Պատկեր = Արայիկ Խանդոյան.png
| պատկերի չափ =
| պատկերի չափ =

15:14, 10 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Արայիկ Խանդոյան
(Միայնակ Գայլ)
19 ապրիլի, 1971թ. - 9 հոկտեմբերի, 2018թ․ (47 տարեկանում)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վերին Սասունիկ, ՀԽՍՀ
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1989-1990
ԽՍՀՄ ԶՈՒ
1990-1994 Արցախյան պատերազմ
1994 - ՀՀ ԶՈՒ
ԿոչումՀՀ ԶՈՒ Մայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Զինված ապստամբություն Երևանում (2016)
ՊարգևներՀրաժարվել է մարտական մեդալներից ի նշան բողոքի

Արայիկ Եզնիկի (Հենդոյի) Խանդոյան (առավել հայտնի է Միայնակ գայլ անունով) (ապրիլի 19, 1971(1971-04-19), Վերին Սասունիկ, Հայաստան - հոկտեմբերի 9, 2018(2018-10-09), Գյումրի, Հայաստան), Արցախյան պատերազմի մասնակից-ազատամարտիկ, Հիմնադիր խորհրդարան կազմակերպության և Սասնա Ծռեր խմբավորման անդամ։

Արցախյան պատերազմ

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

Ընտանիք

Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է։ Ծնողներն են Հենդո և Ռիմա Խանդոյաները։ Ունեցել է 4 եղբայր (Արմեն, Արարատ, Արթուր, Հունան), որոնցից երեքը իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանը և Արցախյան պատերազմին։ Հիվանդության պատճառով պատերազմին չի կարողացել մասնակցել միջնեկ եղբայրը՝ Արմենը։ Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա։

Քաղաքական գործունեությունը

Արայիկ Խանդոյանի լուսանկարը Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ (2014)

Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական լուրջ խնդիրները հաղթահարելու և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման նպատակով հանդես է եկել բազմաթիվ քաղաքական կոչերով, այնուհետև անդամագրվել է Արցախյան պատերազմին մասնակցած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժումներին։ Հանդիսանում է Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ։ Ելույթներ է ունեցել հանրահավաքներին, մասնակցել քաղաքական բնույթի երթերի, մամլո ասուլիսների միջոցով հանդես եկել կոչերով։

Արայիկ Խանդոյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

100-ամյակն առանց ռեժիմի

Արայիկ Խանդոյանը 2015 թ.-ի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց։[1][2][3] Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացին անպատիժ։

ՊՊԾ գնդի գրավում

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի ազատագրմանը։ Զինյալ խմբի անդամները պահանջում են ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։

Կալանավորում

Արայիկ Խանդոյանը կալանավորվեց 2016թ․ հուլիսի 31ին՝ Սասնա Ծռեր խմբավորման՝ իշխանություններին հանձնվելուց հետո։[4] Բանտում անցկացնելով մոտ երկու տարի՝ պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների․ լրատվամիջոցների կողմից առավել լուսաբանվել է 2017թ․ հունիսի 28ի դեպքը, երբ 10-15 ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղում[5][6][7]։ Խանդոյանի պաշտպանները դա մեկնաբանեցին որպես նրա հանդեպ իշխանությունների հրամանով իրականացրած հաշվեհարդար։

Արայիկ Խանդոյանը խափանման միջոցը փոխվեց 2018թ․ օգոստոսի 17ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց։[8]

Պարգևներ

2015 թվականի մարտի 11-ին Արայիկ Խանդոյանը, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է իր մարտական մեդալներից՝ Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներ, «Մարտական ծառայության» պարգևը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլն։[9][10]

Մահ

Արայիկ Խանդոյանը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից[11]։

Ծանոթագրություններ

  1. Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես
  2. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
  3. Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է:
  4. ««Սասնա ծռերը» վայր են դնում զենքը և հանձնվում իշխանություններին (Տեսանյութ)». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018-10-10-ին.
  5. «Պաշտպան. Դատարանի նկուղում ծեծել են Արայիկ Խանդոյանին». PanARMENIAN.Net. Վերցված է 2018-10-10-ին.
  6. «Արայիկ Խանդոյանին ծեծել են 10-15 հոգով և հերթով. պաշտպան (տեսանյութ)». zham.am. Վերցված է 2018-10-10-ին.
  7. «15 հոգով հերթ կանգնելով ծեծել են Արայիկ Խանդոյանին. փաստաբան». www.civilnet.am. Վերցված է 2018-10-10-ին.
  8. «Արայիկ Խանդոյան ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2018-10-10-ին.
  9. «Ես հրաժարվում եմ իմ պարգևներից և երբեք չեմ կրի». ազատամարտիկ
  10. Ազատամարտիկները հետ են հանձնում իրենց մեդալները. «Ժողովրդական հերոս լինելու համար մետաղ պետք չէ»:
  11. «Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը». 01:46, 10.10.2018. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)