«Հյուսիսային պողոտա»–ի խմբագրումների տարբերություն

40°10′56″ հս․. լ. 44°30′53″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 31. Տող 31.


=== Բացում ===
=== Բացում ===
Հյուսիսային պողոտան ամբողջովին բացվել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։
Հյուսիսային պողոտան ամբողջովին բացվել է [[2007 թվական]]ի նոյեմբերի 16-ին։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

16:49, 3 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ


2007 թվականին
Պատկեր:Պատկեր:Yerevan Northern 2010.jpg
Հյուսիսային պողոտան Աբովյան փողոցից
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն
Երկարություն500
Լայնություն10
ՍկիզբԱբովյան փողոց
ԱվարտԹումանյան փողոց
Հյուսիսային պողոտաը գտնվում է Հայաստանում
Հյուսիսային պողոտա
Հյուսիսային պողոտաը գտնվում է Երևանում
Հյուսիսային պողոտա


Հյուսիսային պողոտա, փողոց Երևանի կենտրոնում։ Պողոտան իրար է կապում օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունը ավելի քան 500 մ է։ Պողոտայի կազմի մեջ մտնում են բնակարաններ, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։ Մինչ պողոտայի շինարարությունը սկսելը, տվյալ տարածքի պատմական շենք, շինությունները քանդվել են:

Պատմություն

Հյուսիսային պողոտայի առաջին ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է։ Հետագայում այն վերամշակվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից[1]։

Պատմություն

Հյուսիսային պողոտայի շինարարության պլանը նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1900-ական թվականներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո նախագիծը չեղարկվել է, և միայն 20-րդ դարի վերջին են նորից հիշել նրա մասին։ Ըստ առաջին գծագրերի՝ պողոտան պետք է անմիջականորեն հարեր Հանրապետության հրապարակին, սակայն հետագայում կառուցված Հայաստանի ազգային պատկերասրահի շենքի պատճառով պողոտան, չհասնելով հրապարակին, հարում է ԱԱբովյան փողոցին, որը հետո հասնում է մինչև Հանրապետության հրապարակ։

Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքներն սկսվել են 2001 թվականի աշնանը[2]։ Ընդհանուր առմամբ կառուցապատված տարածքի մակերեսը կազմել է 320 հազար մ², շենքերի տակ կառուցվել է ավտոկայանատեղի 2 հազար մեքենայի համար։

Շինարարություն

Ժամանակակից Հյուսիսային պողոտայի տեղում նախկինում եղել են մասնավոր տներ, որոնք գնել է կառավարությունը։ Մնացած ծախսերը, այսինքն՝ հենց շինարարությունը, կատարել են մասնավոր ներդրողները։ Ըստ քաղաքապետի խոսքերի՝ էլիտար պողոտայի շինարարության մեջ կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 101 մլրդ դրամ ($310 մլն)։ Պողոտան կառուցել են «Նոր Այլենդ», «Բիզնես Կենտրոն», «Պրոգրես Արմենիա», Լոկալ Դեվելոփերս», «Գառնի Գրուպ» ընկերությունները, Մոսկվայի ներդրումային շինարարական ընկերությունը, «Հաս Պրոֆիթը», Համաձայնություն։ Հայաստան»[3]։ Հյուսիսային պողոտայի շինարարությունն ուղեկցվել է մայրաքաղաքի կենտրոնական հատվածի բնակիչների բազմաթիվ բողոքի ցույցերով, որոնց բռնի կերպով հանել են իրենց տներից։ Նրանցից շատերը դժգոհ են եղել փոխհատուցման չափից, որը տրվել է նոր բնակարան գնելու համար։ Օրինակ՝ 55,7 մ² բնակտարածքի փոխարեն Հայաստանի կառավարությունն առաջարկել է $33 հազար, ինչը չի համապատասխանում ներկայիս գներին՝ 800 դելար 1 քառ․ մետրի համար։ Բազմաթիվ փորձագետներ նշել են, որ նախագծի եկամտաբերությունը կազմում է ավելի քան 200 %[2]։

Բացում

Հյուսիսային պողոտան ամբողջովին բացվել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Արա Պետրոսյան (2007-2010). Հյուսիսային պողոտա /դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ/ (PDF).
  2. 2,0 2,1 «Северный проспект столицы Армении: Дома построили, а покупателей нет?». REGNUM. 13 августа 2007. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. Վերցված է 2010-08-14-ին.
  3. Новый элитный проспект Еревана назван Северным » Yerevan-City.Com — Всё про Ереван