«Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 45. Տող 45.
2014 Erywań, Erebuni, Muzeum Erebuni, Budynek muzeum (01).jpg
2014 Erywań, Erebuni, Muzeum Erebuni, Budynek muzeum (01).jpg
2014 Erywań, Erebuni, Muzeum Erebuni, Budynek muzeum (03).jpg
2014 Erywań, Erebuni, Muzeum Erebuni, Budynek muzeum (03).jpg

Erebuni fortress and museum, 2750 year
Yerevan - Armenië (2902199356).jpg
Yerevan - Armenië (2902199356).jpg
</gallery>
</gallery>

18:45, 28 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԷրեբունի վարչական շրջան
ՎայրԵրևան
ՀասցեԵրևան, Էրեբունի փողոց 38
Հիմնադրվել է1968
Կայքerebuni.am
Քարտեզ
Քարտեզ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, թանգարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Այսօր Էրեբունի թանգարանը գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Պատմական ակնարկ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում[1]:

Մշտական ցուցադրություն

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:

1998 թվականից մշտական ցուցադրության մաս են կազմում նաև Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրա գտնվող, գործարանի տարածքում 1984թ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում դիպվածով բացված ուրարտական դամբարանից պեղված նյութերը՝ ծիսական նշանակության ցլագլուխ և առյուծագլուխ աճյունասափորները:

Թանգարանի բացառիկ ցուցանմուշներ բազմիցս ժամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում:

Մշտական ցուցադրությունից բացի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը պարբերաբար ներկայացնում է ցուցահանդեսներ՝ միտված հանրության կողմից թանգարանային հավաքածուի ճանաչմանը, Էրեբունիում, Կարմիր բլուրում և Շենգավիթում իրականացված հնագիտական ուսումնասիրությունների վերջին արդյունքների, ինչպես նաև առանձին թեմաների լուսաբանմանը[2]:

Կրթական ծրագրեր

«Պատանի հնագետ» դպրոց

2011 թվականից թանգարանում իրականացվում են «Պատանի հնագետ» դպրոցի դասընթացները: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է՝ շաբաթական երկու դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները՝ 2 շաբաթ տևողությամբ, որոնք ընթանում են թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, «Էրեբունի» թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ. Միքայել Բադալյանն է:

Թանգարանի առավելություններից է նաև թեքահարթակների առկայությունը, որը հնարավորություն է տալիս սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց այցելել թանգարան:

Այլ տվյալներ

Թանգարանի ցուցադրության աշխատանքային ժամերն են 10:30-16:30 (երեքշաբթի-կիրակի):

Տոմսի արժեքը մեծահասակների համար՝ 1000 դրամ, դպրոցահասակ երեխաների և ուսանողների համար՝ 300 դրամ:

Յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը՝ դպրոցականների համար, վերջին շաբաթ օրը՝ ուսանողների և մեծահասակների համար թանգարանի մուտքն անվճար է:[3]

Պատկերասրահ

Թանգարանի արտաքին տեսքը

Ցուցասրահներ

Ցուցանմուշներ

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, ֆոնդեր
  2. «Էրեբունի թանգարան․ Պատմական ակնարկ». .erebuni.am. Վերցված է 28 Ապրիլ 2018-ին.
  3. Թանգարանի հասցեն

4. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարան, Կատալոգ, Երևան 2017