«Ոսկեգույն մեղվակեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 23. Տող 23.
| iucn = 142227
| iucn = 142227
}}
}}
'''Ոսկեգույն մեղվակեր''', ({{lang-lat|}}Merops apiaster), [[մեղվակերներ]]ի [[ընտանիք]]ի [[թռչուն]]։
'''Ոսկեգույն մեղվակեր''' ({{lang-lat|}}Merops apiaster), [[մեղվակերներ]]ի [[ընտանիք]]ի [[թռչուն]]։


== Արտաքին տեսք ==
== Արտաքին տեսք ==

19:03, 22 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Ոսկեգույն մեղվակեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Մեղվակերներ
Լատիներեն անվանում
Merops apiaster
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ոսկեգույն մեղվակեր (լատին․՝ Merops apiaster), մեղվակերների ընտանիքի թռչուն։

Արտաքին տեսք

Մարմնի երկարությունը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 44-49 սմ, կենդանի զանգվածը՝ 41-68 գ։ Փետրածածկը ցայտուն բազմերանգ է, կտուցը՝ ներքև կեռված, պոչը՝ երկար, կենտրոնական փետուրները՝ մյուսներից քիչ երկար։ Հասունի կոկորդը դեղին է, մարմինը վերևից՝ դարչնագույն՝ շիկակարմիր ու դեղին նախշերով։ Հետբնադրման շրջանում փետուրները կապույտ են՝ կանաչ ծայրերով։ Երիտասարդի ուսափետուրները, թևավերևում կանաչ են։ Պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։

Տարածվածություն

Բնադրող-չվող է, տարածված։ Երամային է։ Թռիչքը ճարպիկ է՝ հանկարծակի պտույտներով, շրջադարձերով ու անկումներով։ Բարձր թռչելիս դժվար տեսանելի է, սակայն լավ լսելի են նրա արձակած կարճատև ու նուրբ մռռոցները։ Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում։ Չուի ընթացքում լայնորեն տարածված է։ Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ի կեսի ընթացքում, առանձին դեպքերում՝ ապրիլի 2-րդ կեսին։ Աշնանային չուին նախապատրաստվելիս (օգոստոսին) Ոսկեգույն մեղվակերների երամներ կարող են հայտնվել անտառային գոտում, մեծ քաղաքների ու գյուղերի երկնակամարում, հաճախ՝ էլեկտրալարերին թառած դադար առնելիս։ Աշնանային ամենաձգձգված չուն՝ հոկտեմբերի 1-ին տասնօրյակում։ Հանրաճանաչ է, գեղեցիկ, ականջ շոյող սրնգային ձայներով։

Ձուն

Սննդառություն

Սնվում է միջատներով, առավելապես մեղուներով ու կրետներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

Ոսկեգույն մեվակերների բույնը

Բնադրում

Բնադրազույգերը կազմվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ տասնօրյակը։ Բույնը փորվածք է (1-1,5 մ խորությամբ), կառուցում են էգը և արուն։ Բնադրում է ավազոտ կամ կավոտ զառիթափերին։ ՀՀ-ում բնադրումը հաստատված է մինչև 2500 մ բարձրություններում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջը։ Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 20 օր։ Աներեր թռչելու ունակ ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 30-րդ օրը։

Պատկերասրահ