«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Խաչերով զինանշաններ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Թրերով զինանշաններ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 51. | Տող 51. | ||
[[Կատեգորիա:Լեռներով զինանշաններ]] |
[[Կատեգորիա:Լեռներով զինանշաններ]] |
||
[[Կատեգորիա:Խաչերով զինանշաններ]] |
[[Կատեգորիա:Խաչերով զինանշաններ]] |
||
[[Կատեգորիա:Թրերով զինանշաններ]] |
20:58, 19 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հայաստան |
Հաստատված | 1992 ապրիլի 19 |
Վահան | Արարատ Բագրատունիներ Արշակունիներ Արտաշեսյաններ Ռուբինյաններ |
Վահանաբռնիչներ | Առյուծ և արծիվ |
Հիմք | Հացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն |
Այլ տարրեր | Պատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով |
Վաղ տարբերակներ | 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Օգտագործում | Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Զինանշանի հեղինակ | Ալեքսանդր Թամանյան |
Նկարիչ | Հակոբ Կոջոյան |
Հայաստանի զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։[1]