«Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Քարտեզի հավելում
No edit summary
Տող 44. Տող 44.


== Ընտանեկան իրավունք ==
== Ընտանեկան իրավունք ==
Աղոտ տեղեկություններ են մեզ հասել նաև ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորման մեխանիզմների մասին։ Դրանք հիմնականում կանխորոշվում էին սովորույթներով և ավանդույթներով։ Ընտանեկան հարաբերություններում գերիշխում էր հայրաիշխանությունը, սակայն դատելով որոշ ազգային ծեսերից և ավանդույթներից, մայրիշխանության շատ տարրեր դեռևս մնում էին ուժի մեչ, օրինակ [[հետերիզմը]] (օրինականացված [[մարմնավաճառություն]]ը)։ Ուրարտական շրջանի ընտանեկան հարաբերությունների մասին նաև հայտնի է, որ այստեղ ընդունված էր արյունակցական ամուսնությունը, մասնավորապես պատմությունում նշվում է, որ [[Մենուա]] թագավորի կինը՝ [[Թարարյա]]ն եղել է նրա քույրը կամ աղջիկը<ref name="Ասլանյան-ՀՊԻՊ-31"/>։
Աղոտ տեղեկություններ են մեզ հասել նաև ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորման մեխանիզմների մասին։ Դրանք հիմնականում կանխորոշվում էին սովորույթներով և ավանդույթներով։ Ընտանեկան հարաբերություններում գերիշխում էր հայրաիշխանությունը, սակայն դատելով որոշ ազգային ծեսերից և ավանդույթներից, մայրիշխանության շատ տարրեր դեռևս մնում էին ուժի մեջ, օրինակ [[հետերիզմը]] (օրինականացված [[մարմնավաճառություն]]ը)։ Ուրարտական շրջանի ընտանեկան հարաբերությունների մասին նաև հայտնի է, որ այստեղ ընդունված էր արյունակցական ամուսնությունը, մասնավորապես պատմությունում նշվում է, որ [[Մենուա]] թագավորի կինը՝ [[Թարարյա]]ն եղել է նրա քույրը կամ աղջիկը<ref name="Ասլանյան-ՀՊԻՊ-31"/>։


== Քրեական իրավունք ==
== Քրեական իրավունք ==

20:11, 19 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայում գտնվող թագավորական բերդը
Ուրարտուն տարածքային լայնացման ամենահաջող շրջանում մ.թ.ա. 743

Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ, մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թթ. գոյություն ունեցած Վանի թագավորության իրավական համակարգը։

Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերից և ցեղաային միություններից մեզ հայտնի առաջինը պետական կազմավորման մակարդակի հասան Վանա լճի ավազանում բնակվող ցեղախմբերը։ Աշխարհագրական տարածքները, որտեղ ապրում էին այս ցեղախմբերը իստ ասորական աղբյուրների կոչվում էին «Նաիրի երկիր» և «Ուրուատրի», սակայն ուրարտացիները իրենց անվանում էին «Բիայնիլի» (սակայն գոյություն ունի տեսակետ, որ Բիայնիլին եղել է միայն Ուրարտուի ներքին՝ կենտրոնական շրջանը)։ Ռազմական նվաճումների շնորհիվ նաիրի և ուրուատրի ցեղային միավորումը կարողանում է ընդլայնել իր տիրույթները և շուրջ երեք հարյուրամյակ (մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թ.) պահել իշխանությունը Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասի վրա՝ ստեղծելով հին աշխարհի խոշորագույն պետութուններից մեկը՝ Ուրարտուի (Վանի) թագավորությունը[1]։

Վանի թագավորությունը դարերի ընթացքում

Ուրարտուն կործանվեց մ.թ.ա. 590 թվականին անցնելով Մարաստանի տիրապետության ներքո։ Ուրարտուն մեծ նշանակություն ունեցավ Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասում բնակվող շատ ժողովրդների՝ հատկապես հայերի համար, որոնք որոշակի առումով (քաղաքական, աշխարհագրական, էթնիկական և մշակութային տեսանկյուններից) դարձան ուրարտացիների ժառանգորդները[1]։

Ուրարտու պետության անբաժանելի մասն է կազմել իրավունքը։ Ցավոք, ուրարտական իրավունքի համահավ փաստական նյութ մեզ չի հասել, քանի որ դեռևս չի գտնվել Ուրարտական պետության արխիվը, որի գոյության մասին կամ գիտական կանխատեսումներ և որի հայտնաբերման ուղղությամբ Կարմիր Բլուրում տարբում են հնագիտական որոնումներ։ Ուրարտական իրավունքի աղբյուրների և իրավական ինստիտուտների մասին պատկերացում կարելի է կազմել միայն օտար՝ խեթական, ասորական, մասամբ բաբելոնական փաստաթղթային աղբյուրներից և ուրարտական իրավունքի յուրօրինակ հուշարձաններից։ Դրանք ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունները և գրառումներն են եղել քարե կամ կավե աղյուսակների, բրոնզե գոտիների, սաղավարտների, սանձերի, կոճակների, վահանների, կավե կարասների վրա։ Այս արձանագրությունները ըստ բովանդակության հիմնականում 3 բնույլի են եղել՝ հաղթական, շինարարական և պաշտամունքային։ Կազմվել են կամ ասորական, կամ ուրարտական լեզուներով, կամ էլ երկու լեզվով զուգահեռ։ Գիտնականներն իրավացիորեն գտնում են, որ այս գրառումներից, արձանագրությունների մի քանիսը ոչ միայն պատմական այլևս իրավաբանական հուշարձաններ են համարվում, օրինակ, ուրարտական ամենավաղ արձանագրություններից մեկում նշված է.

Սարդուրի Ա թագավորի կառուցած ամրոցի մնացորդները
Ռուսական հնագիտական միության լուսանկարները, 1916 թ.
Ամրոցի պահպանված պատը Ասորերեն գրություն քարերից մեկի վրա
Սարդուրիի արձանագրությունը. Լութիպրիի որդու, մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի, Նաիրիի արքայի, արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին։ Սարդուրին որդին Լութիպրիի, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին որդին Լութիպրիի, ասում է այսպես.- Ես քարերն այս Ալնիունու (քաղաքի) միջից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի[1][2]։

Վանի կառուցման կապակցությամբ Սարդար Ա-ին թագավորի թողած այս արձանագրության պետաիրավական նշանակությունը կայանում է նրանում, որ այն արտացոլում է միապետ արքայի օրենսդրորեն ամրագրված գերիշխանական կարգավիճակը և տարածաշրջանում Ուրարտական պետության հզորությունը։

Կարևոր նշանակություն ունեն ուրարտական թագավորների հաղթական սեպագիր արձանագրությունները, որոնց իրավական բովանդակությունը մեզ համար արժեքավոր է այն իմաստով, որ փաստական վկայությունն են այն բանի, որ Ուրարտուում գործծում էր հնազանդեցրած երկրներից հարկեր և ռազմատուգանք գանձելու ինստիտուտը[1]։

Հողային իրավունք

Շինարարական բնույթի արձանագրությունները նույնպես բովանդակում են իրավական նորմեր։ Օրինակ, Վանա լճի մոտ արհեստական լիճ և ջրանցք կառուցելու մասին Ռուսա Ա թագավորի թողած արձանագրություններում նշվում է, ո արքայի հետևյալ պատվիրանը.

Թող այս /արհեստական/ լիճը Ռուսախինիլիի ոռոգման համար լինի[1]։

Կամ էլ Արգիշտի Ա-ի գրառումը Վանից հյուսիս մի քանի քաղաքների համար արհեստական լիճ և ջրանցքքներ կառուցելու մասին.

Թող այս ջրանցքը ոռոգի այս քաղաքները[1]։
Ուրարտուն Ռուսա Ա-ի գահակալության առաջին տարիներին

Այս պաշտոնական իրավաբանական ակտերով թագավորը հիշատակված քաղաքների բնակչությունը ջրանցքից օգտվելու իրավունք էր վերապահում, նույն ակտով նաև նա զգուշացնում էր, որ ոչ ոք չփոխի կամ չվերացնի այդ որոշումը, նշելով.

Թող հետագայում չլինի որևիցե այլ /հակառակ/ հրաման[1]։

Մեզ հասած սուղ տեղեկությունների հիման վրա կարելի է որոշ դատողություններանել ուրարտական իրավունքի վերաբերյալ։ Ուրարտական իրավունքը ստրկատիրական էր, արտադրության հիմնական միջոցները՝ հողը, ինչպես նաև ստրուկները, որոնք պատկանում էին ստրկատերերին։ Դատելով ուրարտական արձանագրությունների բովանդակությունից, հողը պատկանում էր Խալդի աստծուն, իսկ հողի փաստական տնօրինողը նրա փոխարինողն էր երկրի վրա՝ թագավորը։ Հողը աստծուն պատկանելը, իհարկե, իրավաբանական ֆիկցիա էր, որովհետև հողի իսկական սեփականատերը և նրա տնօրինողը թագավորն էր, նա էր հողը բաժանում իր հպատակներին։ Թագավորը այդպիսի նվիրատվություններ էր անում հատկապես արքայական տոհմի անդամներին։ Թագավորն այդ հողերը տալիս էր ոչ միայն օգտագործելու իրավունքով, այլ նաև սեփականության իրավունքով։ Հսկայական քանակի նվիրատվություն էր ստանում նաև քրմական դասը։ Այդ փաստերը վկայում են, որ Ուրարտուի թագավորությունում գործել է նվիրատվության և այդ հիմքով փոխանցված սեփականության իրավունքի ինստիտուտը[3]։

Հարկ է նաև նշել, որ թագավորների արձանագրություններում սահմանվում էին նորմեր, որոնք կարգավորում էին հողաջրային հարաբերությունները։ Այդ նորմերով էր կարգավորվում ինչպես պետական, այնպես էլ տաճարային, մասնավոր և համաայնական տնտեսությունների կողմից չրից օգտվելու կարգը, պետության և այն սուբյեկտների միջև եղած հարաբերությունները, որոնք օգտվում էին ջրից։ Պետությունը բոլոր միջոցներով պաշտպանում էր ոռոգման գործը տնօրինելու իր մենաշնորհի իրավունքը, խստագույն պատիժներ սահմանելով այդ կարգը խախտողների համար[3]։

Սեփականության իրավունք

Սեփականության իրավունքը հանդես էր գալիս երկու ձևով՝ պետական և մասնավոր։ Սեփականության իրավունքի օբյեկտ էր համարվում ինչպես շարժական (այթ թվում ստրուկները), այդպես էլ անշարժ գույգը (այդ թվում հողեր, գյուղեր և անգամ քաղաքներ)։ Պետական գույքը տնօրինում էր թագավորը, որը միաժամանակ ուներ նաև ահռելի մասնավոր սեփականություն[3]։

Ուրարտական պետությունում հիմնադրվել և լայն զարգացում են ստացել քաղաք-ամրոցները, որն էլ իրենց հերթին չէին կարող չնպաստել առևտրական հարաբերությունների ընդլայնմանը, ընդ որում ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին առևտրի։ Այդ մասին են վկայում ասորական թագավոր Սարգոն Բ-ի գրառումները, որոնք նա կատարել է Ուրարտու կատարած արշավանքներից հետո։ Անկասկած զարգացում ստացած առևտուրը, հատկապես արտաքին առևտրուրը, չէր կարող չզուգակցել հարևան զարգացած պետություններում արդեն հայտնի և կիրառվող համապատասխան իրավական ինստիտուտի՝ արքուվաճառքի, փոխանակման, փոխառության և ալյնի հետ[3]։

Ընտանեկան իրավունք

Աղոտ տեղեկություններ են մեզ հասել նաև ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորման մեխանիզմների մասին։ Դրանք հիմնականում կանխորոշվում էին սովորույթներով և ավանդույթներով։ Ընտանեկան հարաբերություններում գերիշխում էր հայրաիշխանությունը, սակայն դատելով որոշ ազգային ծեսերից և ավանդույթներից, մայրիշխանության շատ տարրեր դեռևս մնում էին ուժի մեջ, օրինակ հետերիզմը (օրինականացված մարմնավաճառությունը)։ Ուրարտական շրջանի ընտանեկան հարաբերությունների մասին նաև հայտնի է, որ այստեղ ընդունված էր արյունակցական ամուսնությունը, մասնավորապես պատմությունում նշվում է, որ Մենուա թագավորի կինը՝ Թարարյան եղել է նրա քույրը կամ աղջիկը[3]։

Քրեական իրավունք

Բազմաթիվ սեպագիր արձանագրություններ վկայում են, որ Ուրարտուում գործել է սեփականության պաշտպանության քրեաիրավական ինստիտուտը։ Այդ են վկայում ուրարտական արձանագրություններ առկա այսպես կոչված «անեծքի բանաձևերը», որոնք կրոնական ոգով սահմանում էին քրեական սանկցիաներ հակաօրինական րաքներ կատարելու համար։ Այսպես, Իշպուինիի և Մենուայի համատեղ կազմված երկլեզու (ուրարտերեն և ասորերեն) արձանագրության մեջ կարդում ենք.

Եթե ...Արդինի /Մուսասիր/ քաղաքը լսի, որ Խալդյան պարիսպների մոտից անասուն է տանում... թող Խալդի աստվածը ոչնչացնի նրա սերմը երկրի երեսից[3]։

Կամ էլ.

թող Խալդին վերացնի նրան արևի տակից[3]։

Ըստ արձանագրությունների պատժվել ր ջտանցքների ու այլ պետական, կրոնական շինությունների քանդումը, ջրատարների հունի կամայական փոփոխումը, արքայական արձանագրությունների փչացնելը, ոչցչացնելը, այն հափշտակել կամ հողի մեջ թաղելը, ջրի մեջ սուզելը, այն անարգելը, այն մարդկանցից թաքցնելը, իրեն թագավորական արաքներ վերագրելը, այսինքն իրեն գրառված արձանագրության հեղինակ հայտարարելը և այլն։ Ինչպես վերոհիշյալ արարքները, այնպես էլ սեփականության նկատմամբ ոտնձգությունները քրեորեն պատժելի հանցանք էին համարվում և կատարողները մահվան էին դատապարտվում։ Մահվան էին դատապարտվում նաև հանցանքի դրդողների, գողունը թաքցնողները, կատարված կամ կատարվելիք հանցագործության (օրինակ. գողության) մասին տեղեկություններ ունեցող, սակայն այդ մասին չհայտնած անձինք[3]։

Քրեաիրավական նորմերը հստակ բովանդակում էին հիպոթեզը՝ հանցագործության կատարման պայմանները, դիսպոզիցիան՝ բուն հանցավոր արաքը (գողություն և այլն) և սանկցիան՝ պատիժը։ Թեև սանկցիան (պատիժը) սահմանվում էր անորոշ ձևով («թող աստվածները ոչնչացնեն»), սակայն կասկած չի հարուցում, որ օրենսդիրը նկատի է ունեցել հենց մահապատիժը։ Ասորական աղբյուրներից մենք տեղեկանում ենք Ուրարտուում գործող մահապատժի ձևերից մեկի մասին՝ խեղդամահ անելու եղանակով[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 21, էջեր 21 — 340 էջ. — 500 հատ։
  2. Նախամաշտոցյան հայաստանի գրավոր մշակույթը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն (խմբ. Վան Արյանցժ), Երևան, ««Վան Արյան»», 2009 — 22, էջեր 22 — 340 էջ. — 500 հատ։