«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== Այլ վայրերում ընթացող ռազմական գործողություններ ==
Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի շրջանակներում պայքար էր ընթանում նաև մասնակից երկրների գաղութներում, մասնավորապես՝ [[Վեստ Ինդիա]]ում և [[Հյուսիսային Ամերիկա]]յում: Պատերազմի ամենասկզբից հակառակորդները Վեստ Ինդիայում ունեին ռազմական նավատորմեր: Ադմիրալ Կետլոգոնը և Շատո Ռենոն ֆրանսիացիների կողմից էին, իսկ ադմիրալ Բենբոուն՝ անգլիացիների: «Արծաթյա նավատորմի» հետ Կետլոգոնի և Շատո Ռենոյի հեռանալուց հետո՝ 1702 թվականին այնտեղ է ուղարկվում ադմիրալ Դյու Կասը 4 գծային նավերով և զորքերով բարձված 8 տրանսպորտային նավերով, որպեսզի ամրապնդի իսպանական գաղութների կայազորերը: Որպեսզի այն գրավի՝ ադմիրալ Բենբոուն ադմիրալ Վիթսթոնի հրամանատարությամբ առանձնացնում է 6 գծային նավ և ուղարկում Հաիթի կղզու հարավային ափեր, իսկ ինքն անձամբ 7 գծային նավերով ուղևորվում դեպի Կարթագեն, որտեղ, ըստ ասեկոսեների, ուղևորվել էր Դյու Կասը: Օգոստոսի 29-ին նրանք հանդիպում են, և չնայած երկու անգամ ավել ուժերի ու տրանսպորտային նավերի ներկայության, Դյու Կասը հինգ օր կարողացավ հաջողությամբ հխուսանավել անգլիացիների հետապնդումներից, որոնք ստիպված էին նահանջել Յամայկա կղզի: Դյու Կասը զորքերը իջեցրեց Կարթագենում և բացի այդ Եվրոպա բերեց արծաթով բարձված գալեոններ:
 
Նրան հաջողվեց այդ անել և՛ 1708, և՛ 1711 թվականներին այդ քայլով նա հեշտտացրեց Ֆրանսիային ու Իսպանիային պատերազմ վարելու գոործում:Մնացած ռազմական գործողությունները սահմանափակվում էին առանձին կղզիների վրա փոխադարձ հարձակումներով: 1708 թվականից, երբ անգլիացիները կարողացան այստեղ ուղարկել իրենց նավատորմը, ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո վերցրեցին Վեստ Ինդիան: Ֆրանսիացիներին հաջողվում էր միայն պատահաբար ունենալ փոքր հաջողություններ:
 
Հյուսիսային Ամերիկայում պայքարն ընթանում էր ոստիկանական գաղութարարների և զինված առևտրային դատարանների միջև, ընդ որում, այստեղ ֆրանսիացիներն ունեին առավելություն: Սակայն 1710 և 1711 թվականներին այստեղ ևս ժամանում է անգլիական էսկադրաներ ու զորքեր, ինչի հետևանքով ֆրանսիացիները Նոր Շոտլանդիայում կորցնում են Պորտ Ռոյալը: Նրանց ձկնորսությունն ու ծովային առևտուրը ճնշվում են անգլիացիների կողմից: Սակայն 1711 թվականին Քվեբեկը գրավելու անգլիացիների փորձերը ձախողվեցին:
 
Ֆրանսիական արշավանքներից առավել հաջողված էր 1712 թվականին Ռիո դե Ժաներոյի վրա հարձակումը, որն իրականացրեց կապիտան Դյուգե Տրուենան, ով վերցրեց մեծ հարուստ ավար և քաղաքից ստացավ հսկայական քանակությամբ ռազմական տուրք: Այդ արշավանքը նաև իր ազդեցությունն ունեցավ խաղաղության կնքման գործում: Հարվածը հասցվել էր Պորտուգալիայի ամենազգայուն կետին. Բրազիլիայում այն հանդիսանում էր հարստության աղբյուր:
 
Ոչ մեծ ֆրանսիական ջոկատների մի շարք հաջող գործողությունները, որոնք չնայած լուրջ ազդեցություն չունեցան ընդհանուր ռազմական գործողությունների վրա, այնուամենայնիվ, երբեմն Ֆրանսիայի հակառակորդներին հասցնում էին ցավոտ հարվածներ: Դաշնակիցներն իրենց բազաներից հետևում էին հակառակորդի ափերին:
 
== Արդյունք ==
[[Պատկեր:Western Europe Utrecht Treaty.jpg|thumb|380px|աջից|Ուտրիխտի հաշտության պայմանագրով իսպանական տիրույթների բաժանումը]]
 
== Ծանոթագրություններ ==
35 032

edits

Նավարկման ցանկ