«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
=== Գործողություններն Իսպանիայում ===
1712 թվականին Իսպանիայում ֆրանսիացիները ունեցան ցավալի կորուստ դեմս Վանդոմի, ով հունիսի 11-ին մահացավ Տորտոզում: Նրա մահը Շտարեմբերգի համար ճիշտ ժամանակին վրա հասավ: Նա Իտալիայից համալրում ստանալով հուլիսի 29-ին Բալագերի նկատմամբ գրոհ ձեռնարկեց: 9-հազարանոց ջոկատ էլ տրամադրեց Գերոնի պաշարման համար: Սակայն, դաշինքից Անգլիայի դուրս գալը ու անգլիական զորքերի հեռացումը, որոնք գտնվում էին իր հրամանատարության ներքո,այնքան թուլացրեցին իր ուժերը, որ նա հեռացավ իր ամրացված ճամբար: Այնուամենայնիվ, նա չդադարեցրեց Գերոնի պաշարումը, և նոյեմբերի 1-ին գեներալ Վետցելի կորպուսի ուժերով այն պաշարեց: Երբ 1713 թվականի հունվարի 3-ին Գերոնին մոտեցան ֆրանսիական օժանդակ ուժեր և սպառնալով Բարսելոնային, Շտարեմբերգը հանեց պաշարումն ու նահանջեց իր ճամբար:
 
== 1713-1714 թվականների արշավ ==
Բրիտանա-հոլանդական դաշնակիցների ու Ֆրանսիայի միջև ընթացող խաղաղության բանակցությունները տեղի ունեցան 1713 թվականին և ավարտվեցին [[Ուտրեխտի խաղաղության պայմանագիր (1713)|Ուտրեխտի խաղաղության պայմանագրի]] ստորագրմամբ, որի համաձայն Բրիտանիան և Հոլանդիան դուրս եկան Ֆրանսիայի հետ պատերազմից:
 
=== Գործողությունները Հռենոսում ===
Հռենոսում այդ ժամանակահատվածում կայսերական-ավստրիական զորքերի հրամանատարությունն անցավ արքայազն Եվգենի Սավոյացուն, ում ուժերը գերմանական ստորաբաժանումների միացումով պետք է հասնեին մինչև 110 հազարի: Նրա գլխավոր շտաբակայանը գտնվում էր Էթլինգենում:
 
Հռենոսում ֆրանսիական Հռենոսում տեղակայված էր երկոու խմբով: Դրանցից մեկը, որի հրամանատարն էր Բեզոնը և կազմված էր 25 հազար զինվորից, տեղակայված էր Սաարում, իսկ մյուսը, որի հրամանատարն էր Հարկուրը և որը կազմված էր 105 հազար զինվորից, տեղակայված էր Ստրասբուրգի մոտ: Որոշ ժամանակ անց Հարկուրին փոխարինեց Վիլարը, ով հունիսի 11-ին ձեռնարկեց Լանդաուի պաշարումը: Չնայած արքայազն Եվգենիի գործադրած ջանքերին, որոնք ուղղված էին ամրոցը պահպանելուն՝ օգոստոսի 20-ին այն հանձնվեց: Սեպտեմբերի 22-ին Վիլարը շրջապատեց Ֆրիբուրգը, որը տևեց մինչև 1714 թվականի մարտի 7-ը, երբ կնքվեց [[Ռաստատի հաշտություն|Ռաստատի հաշտությունը]]:
 
=== Գործողություններն Իսպանիայում ===
Իսպանիայում կայսերականները կրեցին պարտություն, և Շտարեմբերգըստիպված էր լքել Կատալոնիան: Մնում էր միայն Բարսելոնան, որը դեռևս 1705 թվականից հայտարարել էր իսպանական գահի համար պայքարում էրցհերցոգ Կառլին իր աջակցության մասին: 1714 թվականի հուլիսի 12-ին մարշալ Բերվիկը 40-հազարանոց զորքով և 87 հրանոթով պաշարեց Վարսելոնան, որի կայազորը չէր գերազանցում 16 հազարը: Կատալոնացիները պաշտպանվում էին խիզախորեն, սակայն ստիպված էին սեպտեմբերի 11-ինԲերվիկին հանձնել քաղաքը: Կատալոնցիների բազմաթիվ առաջնորդներ ենթարկվեցին հետապնդումների, իսկ ազատությունների մասին իրավունքի հնագույն ձեռագրերը՝ [[ֆուերոս]]ները դահճի ձեռքով այրվեցին: Բարսելոնայի կապիտուլացիայի օրը մեր ժամանակներում նշվում է որպես [[Կատալոնիայի ազգային օր]]: Այդ պարտությունից հետո դաշնակիցները Իսպանիայում վերջնականապես կորցրեցին իրենց դիրքերը: Բարսելոնայի հանձնումը դարձավ իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի վերջին վճռական դրվագը:
 
Ֆրանսիայի ու Ավստրիայի միջև ընթացող ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև տարվա վերջ՝ ընդհուպ մինչև Ռաստատի համաձայնագրի ու [[Բադենի պայմանագիր|Բադենի պայմանագրի]] կնքումը: Իսպանական ժառանգության համար պատերազմը վեերջացավ՝ չնայած Իսպանիան մինչև 1920 թվականը տեսականորեն գտնվում էր Ավստրիայի հետ պատերազմի մեջ:
 
== Այլ վայրերում ընթացող ռազմական գործողություններ ==
 
== Ծանոթագրություններ ==
35 004

edits

Նավարկման ցանկ