«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
=== Գործողությունները Ֆլանդրիայում և Էլզասում ===
Ապրիլի 10-ին ֆրանսիական 93-հազարանոց բանակը տեղակայվեց Սկարպոյում, իսկ Եվգենիի 133-հազարանոց բանակը՝ Դուեի և Բուշենի միջև:
 
Այդ ընթացքում Ջեզեֆ I-ի մահով և անգլիական նախարարությունում փոփոխություններով պայմանավորված Արևմտյան Եվրոպայի քաղաքական դրությունը էականորեն փոխվեց: Անգլիայի պետական գործիչները, հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, հանդես եկան պատերազմի դեմ՝ համարելով, որ Կառլ VI-ի գահ բարձրանալով ոչ թե Ֆրանսիան, այլ Ավստրիան կսպառնար Եվրոպայի քաղաքական զարգացմանը: Պատերազմի դեմ առկա հասարակական և պետական շրջանակներում տրամադրությունները, ինչպես նաև Մալբորոյի բացակայությունը և նաև հաշվի առնելով ստեղծված քաղաքական իրավիճակը՝ Անգլիայի կառավարությանը դրդեցին բանակցություններ սկսել Ֆրանսիայի հետ և Ուտրեխտում համաժողով հրավիրելու շուրջ վերջինի հետ համաձայնության գալ: Այդ բանակցությունները հանգեցրեցին այն բանին, որ դուքս Օրմանդը, ով հանդիսանում էր անգլիական զորքերի գլխավոր հրամանատարը, ստացավ գաղտնի կարգադրություն սահմանափակվել միայն ինքնապաշտպանական գործողություններով, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել ֆրանսիացիների դեմ գործողությունները: Այդ մասին Վերսալի կառավարության կողմից նաև տեղեկացվեց մարշալ Վիլարը:
 
Այդ կերպ այսուհետ պատերազմի ամբողջ բեռը պետք է ընկներ Ավստրիայի ուսերին, ով մանրակրկիտ կերպով փորձում էր խոչընդոտել համընդհանուր հաշտեցմանը: Եթե այդպիսի մտադրություններ կային, ապա արքայազն Եվգենին պետք է շտապեր վճռական հարված հասցնել՝ հնարավորություն չտալով հակառակորդին ամրապնդվել:
 
Սակայն ավստրիական զորահրամանատարը ընկղմվեց ամրոցային պատերազմի մեջ և հունիսի 8-ին պաշարեց Կենուան, որը ընկավ հուլիսի 3-ին: Հուլիսի 17-ին արքայազն Եվգենին սկսեց Լանդրեսի պաշարումը, որպեսզի Շելդայի ու Սամբրոյի միջև ճանապարհ բացի: Դրանից հետո նա Ուազի հովտով ուղևորվեց դեպի Փարիզ: Վիլարը, ով հրաման էր ստացել մինչև դաշնակիցներից անգլիացիների առանձնանալը սահմանափակվել մարտավարական տեղաշարժերով, ամբողջ ժամանակ առանց գործողության կանգնած էր Շելդի թիկունքում: Կենուայի նվաճումն ու Լանդրեսի պաշարումը անհանգստացրեցին ֆրանսիական կառավարությանը, և Վիլարին հրաման տրվեց գործել վճռական կերպով միևնույն ժամանակ փորձելով թույլ չտալ Լանդրեսի անկումը:
 
Ֆրանսիական զորահրամանատարի հիասքանչ հաջողությունը դրսևորվեց հուլիսի 24-ին տեղի ունեցած այսպես կոչված [[Դենենի ճակատամարտ|Դենենի ճակատամարտում]], որը Փարիզը փրկեց Եվգենիի ներխուժումից, ինչպես նաև վերջինին ստիպեց հանել Լանդրեսի պաշարումը և Մոնսով նահանջել Տուրնե, իսկ այնտեղից էլ՝ Բրյուսել: Օգտվելով հաջողությունից, որը բարձրացրել էր ֆրանսիական բանակի ոգին՝ օգոստոսի 14-ին Վիլարը Ալբերգոտիին ուղարկեց պաշարել Դուեն: Սեպտեմբերի 8-ին ամրոցը հանձնվեց, և նույն օրը Սեն Ֆերմոնի ջոկատը շրջապատեց Կենուան, որն էլ հանձնվեց հոկտեմբերի 4-ին: Հոկտեմբերի 19-ին ընկավ Բուշենը:
 
=== Գործողությունները Հռենոսում ===
Երկու բանակները Հռենոսում դեռևս կանգնած էին միմյանց դեմ: Կայսերակն 30-հազարանոց զորքը գտնվում էր Էթիլենգենի ամրացված գծում, իսկ Հարկուրայի 26-հազարանոց բանակը՝ Լաուտերեի ամրացված գծում: Որևէ կողմից չէր ձեռնարկվում վճռորոշ գործողություններ:
 
== Ծանոթագրություններ ==
34 997

edits

Նավարկման ցանկ