«Կոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 67. Տող 67.


Կոնդում է գտնվում սուրբ [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի]]ն։
Կոնդում է գտնվում սուրբ [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի]]ն։

== Կոնդի հեռանկարային ծրագիր ==
Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը,համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը:

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը,
որը համապատասխանում էր [[Կարեն Դեմիրճյան]]ի մտապատկերին:Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի,տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել`պահպանելով ազգային կոլորիտը: Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար: Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները: Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»: Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը: Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ: Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. [[Դվին (հյուրանոց)|«Դվին» հյուրանոց]]ի շինարարության ժամանակ: Իսկ, [[Երևան]]ի զարգացման մասին, [[1985]]թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց <ref>Արշավիր Աղեկյանի անձնական արխիվ</ref>:



== Գրականություն ==
== Գրականություն ==

14:16, 15 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Կոնդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մասն էԿենտրոն վարչական շրջան
Կարգավիճակթաղամաս
Մտնում էԵրևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ
ԲԾՄ1027 ± 1 մետր
Տարածք0,237 կմ²
Հիմնադրված էմոտ 17-րդ դար թ.
Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանում

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր[1]։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է[2] ։

Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Կոնդի հեռանկարային ծրագիր

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը,համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը:

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին:Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի,տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել`պահպանելով ազգային կոլորիտը: Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար: Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները: Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»: Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը: Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ: Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցի շինարարության ժամանակ: Իսկ, Երևանի զարգացման մասին, 1985թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց [3]:


Գրականություն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Հին թաղերը
  2. ԵՐԵՎԱՆԻ ՄԻԿՐՈՏՈՊՈՆԻՄԻԿԱՆ
  3. Արշավիր Աղեկյանի անձնական արխիվ

Արտաքին հղումներ

Տես նաև