«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== 1709 թվականի արշավանք ==
[[Պատկեր:The Battle of Malplaquet, 1709.png|280px|մինի|աջից|Մալբորոն ու Եվգենին [[Մալպլակի ճակատամարտ]]ի ժամանակ]]
1709 թվականին դաշնակիցները փորձեցին իրականացնել Ֆրանսիայի վրա երեք հարձակում, որպեսզի շեղեն վերջինի ուշադրությունը: Առավել լուրջ գրոհ կազմակերպեցին Մալբորոն ու Եվգենին, ովքեր շարժվում էին դեպի Փարիզ: Նրանք բախվեցին դուքս Վիլարի զորքերին և 1709 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ [[Մալպլակի ճակատամարտ]]ը, որը դարձավ պատերազմի ամենաարյունալի բախումը: Չնայած դաշնակիցները ֆրանսիացիներին պարտության մատնեցին՝ նրանք ունեցան 30 հազար սպանված և վիրավոր, իսկ նրանց հակառակորդները՝ ընդամենը 14 հազար: Միացյալ բանակի վերահսկողության ներքո հայտնվեց Մոնսը, սակայն հաջողությունը զարգացնել այն արդեն չէր ի վիճակի չէր: Ճակատամարտը դարձավ պատերազմի շրջադարձային դրվագ, քանի որ, չնայած ունեցած հաղթանակի, մեծ հսկայական կորուստների պատճառով դաշնակիցներն այլևս ուժ չունեին շարունակել առաջխաղացումը: Այնուամենայնիվ, ֆրանկո-իսպանական դաշնակցային դրությունը անմխիթարական էէր. Լյուդովիկ XIV-ը ստիպված էր Իսպանիայից հետ կանչեր ֆրանսիական զորքերը, և Ֆիլիպ V-ը մնաց միայն իսպանական թույլ բանակի հետ ընդդեմ դաշնակիցների միացյալ ուժերի<ref name="Clodfelter, M"/><ref>Карнацевич В. Л. 100 знаменитых сражений. — Directmedia, 2014-01-10. — 543 с. — ISBN 9789660327535.</ref><ref>Дельбрюк Г. История военного искусства Том 4. Новое время.. — Мультимедийное издательство Стрельбицкого, 2016-03-28. — 777 с.</ref><ref></ref><ref>Drake, Peter (1960). Amiable Renegade: The Memoirs of Captain Peter Drake (1671–1753). Stanford, CA: Stanford University Press. ISBN 0804700222.</ref><ref name="History of the Art of War">Delbrück, Hans (1985). History of the Art of War, Volume IV: The Dawn of Modern Warfare. Translated by Renfroe, Walter J. Eastport, Conn.: Praeger. ISBN 0-8032-6586-7.</ref>:
 
=== Գործողությունները Ֆլանդրիայում և Էլզասում ===
1709 թվականի ռազմական արշավի սկզբից 60-հազարանոց զորքով Ֆլանդրիա էր ուղարկվել մարշալ Վիլարը, որպեսզի փակի դեպի Ֆրանսիա շարժվող դաշնակիցների զորքերի ճանապարհը: Ստանալով համալրում, որը իր ուժերը հասցրեց մինչև 80 հազարի՝ հունիսի 14-ին մարշալը ուղևորվեց դեպի Լանս և ամրացրեց այն<ref name="Всемирная история войн">Всемирная история войн. / Авт.-сост. А. Г. Мерников, А. А. Спектор. — Мн.: Харвест, 2005. — ISBN 985-13-2607-0</ref><ref name="Clodfelter, M">Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.</ref><ref name="History of the Art of War"/>:
 
Այդ ընթացքում՝ հունիսի 26-ին, դաշնակիցները պաշարեցին Տուրնեն: Նրանց ուժերը հետևյալն էր՝ Եվգենին ուներ մինչև 51 հազար, իսկ Մալբորոն 79 հազար, այսինքն՝ 50 հազարով ավել, քան Վիլարի զորքն էր: Սեպտեմբերի 3-ին Տուրնեն ընկավ, իսկ սեպտեմբերի 4-ին դշնակիցները շարժվեցին դեպի Մոնս: Տեղեկանալով Շելդայով հակառակորդի անցման և դեպի Մոնս շարժվելու մասին՝ Վիլարը նույնպես այդ գետի վրայով կատարեց գետանցում նպատակ ունենալով գրահել դաշնակիցների բանակը դեպի Մոնս ընթանալու ճանապարհին: Սեպտեմբերի 9-ին ֆրանսիական բանակը տեղակայվեց Մալպլակայում, որտեղ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ արյունալի ճակատամարտ: Այն ավարտվեց ֆրանսիացիների պարտությամբ, ովքեր նահանջեցին դեպի Վալանսենոու: Դաշնակիցները գնացին դեպի Մոնս: Սեպտեմբերի 24-ին սկսվեց ամրոցի պաշարումը, իսկ սեպտեմբերի 20-ին այն հանձնվեց<ref name="Всемирная история войн"/><ref name="Clodfelter, M"/><ref name="History of the Art of War"/>:
 
Վիրավոր Վիլարին փոխարինած Բուֆլերը 46-հազարանոց բանակով տեղակայվեց Վալանսեն և Քենե, իսկ Բերվիկն իր 35-հազարանոց զորքով դիրքեր զբաղեցրեց Սամբրա գետի մյուս կողմում՝ Մոբեժի դիմաց գտնվող ամրացված ճամբարում: Հոկտեմբերի 28-ին դաշնակիցները մտան ձմեռման շրջան:
 
Էլզասում՝ Ստրասբուրգի մոտ, գտնվում էր մարշալ Գարկուրի ֆրանսիական 24-հազարանոց զորքը, որը հունիսի 11-ին Կելյայի մոտ անցավ Հռենոսը, բայց արդեն հունիսի 26-ին դուքս Հանովերցու ճնշման ներքո կրկին անցավ գետի ձախ ափ: Դուքս Հանովերցին Էթլինգենի մոտ տեղակայել էր 33-հազարանոց բանակ: Օգոստոսի 26-ին կայսերական զորքերի 10-հազարանոց ջոկատը գեներալ Մերսիի գլխավորությամբ Նեյբուրգի մոտ հանդիպեց կոմս դե Բուրգայի ֆրանսիական 6-հազարանոց ավանգարդին, որտեղ կայսերականները պարտություն կրեցին:
 
=== Գործողություններն Ալպերում ===
Ալպերի սահմաններին Բրեվիկի ֆրանսիական 45-հազարանոց բանակը տեղակայված էր Բրիանսոնում, Պրովանսում և Վալուարում: Դաշնակիցները, որոնք ունեին 40-հազարանոց բանակ, հուլիսի 11-ին երեք շարասյունով սկսեցին առաջխաղացումը, սակայն մի քանի ընդհարումներից հետո, չունենալով նշանակալի արդյունքներ, սեպտեմբերին վերադարձան Պեմոնտ:
 
=== Գործողություններն Իսպանիայում ===
1709 թվականին Իսպանիայում ռազմական գործողությունները նշանավորվեցին ապրիլի 20-ին Ալիկանտեի գրավումով: Մայիսի 7-ին Բադախոսի մոտ գտնվող մարկիզ դե Բեն գրոհեց Գոլուեի անգլո-պորտուգալական բանակը և Գուդինի մոտ կատաղի կռվից հետո դաշնակիցներին պարտության մատնեց: Սակայն հաջողությունը զարգացնել չստացվեց և ֆրանսիացիները հեռացան դեպի Բադախոս: Կատալոնիայում ռազմական գոործողությունները շարունակվեցին մինչև սեպտեմբերի վերջ՝ սահմանափակվելով փոքր բախումներով:
 
=== Գործողությունները ծովում ===
 
== Ծանոթագրություններ ==
35 004

edits

Նավարկման ցանկ