«Մետամորֆոզ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Կարլ → Կառլ
(Կարլ → Կառլ)
Նեմերտինների մետամորֆոզ նեկրոտիկ տիպի է, ապագա հասուն անհատը զարգանում է թրթուրի ներսում, իսկ թրթուրի մարմնի հիմնական զանգվածը մահանում է։ [[Հոդվածոտանիներ]]ի, [[ուսոտանիների]], [[փափկամորթների]], [[փշամորթներ]]ի մետամորֆոզ ընթանում է առանց սերունդների հաջորդականության։ Միջատները լրիվ մետամորֆոզի ընթացքում անցնում են ձվի, թրթուրի, հարսնյակի և հասուն անհատի փուլերով։ Ողնաշարավորներից մետամորֆոզով են զարգանում քարալեզները, որոշ ձկներ և երկկենցաղները։ Մետամորֆոզ կարգավորվում է հորմոնների միջոցով։ Տարբերում են մետամորֆոզի նաև այլ ձևեր, կրի [[պտոմետաբոլիա]] (խաղողի խխունջ), [[անամորֆոզ]] (որոշ բազմոտանիներ և ստորին անբեղիկ միջատներ), պրոտոմետոբոլիա (առաջնային անթև միջատներ), հեմիմետաբոլիա, էպիմորֆոզ, [[հոլոմետաբոլիա]] (թևավոր միջատներ)։
== Բույսերի մետամորֆոզ ==
Բույսի հիմնական օրգանների ձևափոխությունը կապված ֆունկցիաների կամ գործունեության պայմանների փոփոխության հետ։ Մետամորֆոզի ամենից հաճախ ենթարկվում են ընձյուղը և տերևը։ Խոնավության անբավարարության հետևանքով չորային շրջանների բազմաթիվ բույսերի (օրինակ՝ [[կռզիներ]]ի) ցողունը վերածվել է ջուր կուտակող և ֆոտոսինթեզող օրգանի, իսկ տերևածոցերում զարգացել են կարճացած ընձյուղներ (փշեր), [[լիաններ]]ի վերգետնյա ընձյուղները և տերևները վերածվել են մագլցող բեղիկների, միջատակեր բույսերի տերևները՝ միջատների ինքնատիպ թակարդների։ Բազմաթիվ բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա ընձյուղները ձևափոխվել են պահեստային օրգանների՝ կոճղարմատների, պալարների, սոխուկների և պալարասոխուկների։ Սերմերով բազմանալուն հարմարված բույսերի ընձյուղի ձևափոխությունն է ծաղիկը։ Արմատների կերպարանափոխությունը սովորաբար կապված է պահեստող ֆունկցիայի գերաճման (օրինակ՝ արմատապտուղների առաջացման) կամ վերգետնյա միջավայրում դրանց առանձնահատուկ գործունեության (օրինակ՝ էպիֆիտների օդային արմատները) հետ։ Մետամորֆոզ տերմինը առաջարկել է [[ԿարլԿառլ Լիննեյ]]ը (1115)։ Սովորաբար կերպարանափոխության են ենթարկվում ոչ թե հասուն օրգանները, այլ դրանց սաղմերը։
 
Ըստ սովետական ֆիզիոլոգ Դ․ Ա․ Սաբինինի, օրգանի սաղմի վերջնական տեսքը կապված է որոշակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի կուտակման հետ և պայմանավորված է արտաքին ու ներքին մի շարք գործոններով։
41 446

edits

Նավարկման ցանկ