«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Հուլիսի 4-ին դուքս Բուրունդացին, ով կրում էր Ֆլանդրիայի թագավորական զորքերի գլխավոր հրամանատարի կոչումը, ուղևորվեց դեպի Գենտ: Հուլիսի 5-ին հանկարծակի գրոհով Գենտը նվաճվեց, իսկ կոմս դե Լամոտի ջոկատը գրավեց Բրյուգե քաղաքը: Այդ պահից սկսած արքայազն Բուրունդացու մտադրություններն ունեին մեկ նպատակ, այն է՝ պահպանել նվաճած տարածքները, և այդ նպատակով էին պայմանավորված նրա հետագա բոլոր գործողությունները: Հունիսի 6-ին նա տեղակայվեց Ալոստի ու Օֆդեգեմի միջև՝ միևնույն ժամանակ այդտեղից պահպանելով Գենտը:
 
[[Պատկեր:Map Vieux Lille Vauban.png|280px|մինի|ձախից|[[Լիլի պաշարում (1708)|Լիլի պաշարման]] ժամանակ քաղաքի պաշտպանական համակարգի նկարագիրը]]
Նույն օրը Մալբորոն մեկնեց դեպի Գենտ և տեղակայվեց Աշայում, որտեղ միացավ արքայազն Եվգենիին: Դրանից հետո դաշնակիցները շարժվեցին դեպի Ուդենարդու, որտեղ տեղի ունեցավ ճակատամարտ, որն ավարտվեց ֆրանսիական բանակի պարտությամբ, որը հուսալքված նահանջեց Գենտ: Ուդենարդյան ճակատամարտիցց հետոո Վանդոմը ամրացավ Լովենդեգեմի մոտակայքում գտնվող ջրանցքի հետևում, որտեղ սկսեց զբաղվել բանակի վերակազմությամբ: Դաշնակիցները որոշեցին [[Լիլի պաշարում (1708)|պաշարել Լիլ ամրոցը]], որտեղ փակվեց մարշալ Բուֆլերն իր 16-հազարանոց կայազորով<ref name="sure, Geoff">Treasure, Geoffrey (1985). The Making of Modern Europe, 1648-1780. Routledge. ISBN 978-0-415-05136-1.</ref><ref name="ler, Da">Chandler, David (2003). The Oxford History of the British Army. Oxford University Press. ISBN 978-0-19-280311-5.</ref><ref name="ilitär-historis">Bodart, G. (1908). Militär-historisches Kriegs-Lexikon (1618-1905).</ref>:
 
Օգոստոսի 14-ին շուրջ 40-հազարանոց զորքով արքայազն Եվգենինսկսեց պաշարումը, իսկ Մալբորոն իր հրամանատարությամբ գտնվող 15-հազարանոց զորքով տեղակայվեց Գելհինայի մոտ գտնվող ամրացված ճամբարում, որպեսզի պաշտպանի Եվգենիի թիկունքը և հետևի Կոնդեում գտնվող Բերվիիկին, ով ցանկանում էր միանալ Վանդոմի բանակին: Օգոստոսի 28-ին Բերվիկը ժամանում է Էնգիեն և առանց խոչընդոտի հանդիպելու միանում Վանդոմին: Այդպիսով ֆրանսիական զորքերի թվաքանակը հասավ մինչև 35 հազարի: Սակայան, ռազմական գործողությանը ռազմական նախարար Շամիլյարի միջամտությունը հանգեցրեց այն բանին, որ ֆրանսիացիները չկարողացան ստիպել հակառակորդին հանել Լիլի պաշարումը: Դեկտեմբերի 8-ին ամրոցն ընկավ: Դեկտեմբերի 30-ին հանձնվեց Գենտը, որը պաշտպանվում էր դե Լամոնտի կողմից<ref name="ler, Da"/><ref name="sure, Geoff"/><ref name="ilitär-historis"/>:
 
Այդ գործողությունների ընթացքում Էլզայում որևէ նշանակալի գոործողություն տեղի չունեցավ, քանի որ այնտեղ մնացած ուժերը շատ փոքր էին և չէին կարող լուրջ պատերազմական գործողություններ իրականացնել:
 
=== Գործողություններն Ալպերում ===
35 032

edits

Նավարկման ցանկ