«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
=== Գործողություններն Իսպանիայում ===
1708 թվականի սկզբին Իսպանիայում դաշնակիցների ուժերը ամբողջովին բաժանված էին, քանի որ իրենց զորքերի մի մասը Պորտուգալիայում ուներ իր բազան, իսկ մյուսը էրցհերցոգ Կառլի գլխավորությամբ գտնվում էէր Կատալոնիայում և մի քանի ամրոցներում (Տորտոզա, Ալիկանտե, Ուրգել): Պորտուգալիայում գտնվող զորքերի էվաքնաակը չէր գերազանցում 11 հազարը, որոնք տեղակայված էին Էլզասում: Բարսելոնայում գտնվող զորքերի թվաքանակը կազմում էր 20 հազար, որոնց հրամանատարն էր կոմս Շտարեմբերգը: Որպեսզի դաշնակիցներին վերջնականապես հեռացնել Պիրենեյան թերակղզուց, Ֆիլիպ Անժուրացին մայիսին դուքս Օրլեանցուն ուղարկում է Տորտոզ: Մայիսի 12-ին սկսվում է պաշարումը, իսկ հունիսի 15-ին ամրոցը հանձնվում է: Այդ պաշարումն ու դրան հաջորդած հանձնումը եղավ 1708 թվականի միակ փոփոխությունը, որը կատարվեց Պիրենեյան թերակղզում, որը սակայն որևէ կողմի համար չփոխեց իրադրությունը:
 
=== Գործողությունները ծովում ===
Միջերկրական ծովում հարմար ռազմաբազայի անհրաժեշտությունը հանդիսանում էր հրատապ լուծման խնդիր: Որպես այդպիսին, հաշվի էր առնվում Մինյորկան իր Պորտ Մագոն հրաշալի կառամատույցով: 1708 թվականին դշնակիցների նավատորմը, որը ադմիրալ Լիկի հրամանատարությամբ կենտրոնացել էր Միջերկրական ծովում, կազմված էր ընդամենը 31 նավից,, քանի որ ֆրանսիական նավատորմից զգուշանալու խնդիր այլևս չկար: Այդ իսկ պատճառով ծովային ուժերի զգալի մասը տեղակայվել էր հյուսիսում առևտրային նավերի որսորդների դեմ պայքարի համար: Լիկի էսկադրան մանրակրկիտ օժանդակություն էր ցուցաբերում ցամաքում ընթացքող ռազմական գործողություններին՝ ըստ անհրաժեշտության տեղափոխելով զորքեր մերթ դեպի Իսպանիա, մերթ դեպի Հյուսիսային Իտալիա: Մայիսի 22-ին նրանց հաջողվեց առափնյա ֆրանսիական 100 նավերից 67-ը, որոնք Իսպանիայում գործող ֆրանսիական բանակի համար պաշարներ էին տեղափոխում: Կառլ III-ի հրամանով օգոստոսի 12-ին Լիկը հայտնվեց Կալիրիայի մոտ և ռմբակոծման սպառնալիքով նահանգապետը ճանաչեց Կատլի իշխանությունը, որը հետագայում ճանաչեց նաև ամբողջ կղզին: Դրանից հետո Լիկը գեներալ [[Ջեյմս Սթեյնհոպ|Սթեյնհոպի]] հետ միասին գրոհեց Պորտ Մագոնը, և սեպտեմբերի 29-ին Մայորկան հայտնվեց դաշնակիցների իշխանության ներքո:
 
Լիկի գլխավոր ուժերը չսպասեցին ամրոցի գրավմանն ու վերադարձան տուն՝ ցամաքային զորքերին աջակցելու համար կոնտրադմիրալ Ուիտակերի հրամանատարությամբ թողնելով 12 անգլիական և 3 հոլանդական գծային նավեր, 5 ֆրեգատ և 3 հրասանդային նավեր: Սակայն այդ էսկադրային չհաջողվեց 1708 թվականին ձմեռել Պորտ Մագոնում, քանի որ ափերին բացակայում էին համապատասխան հարմարությունները և նավատորմին սնուցման հնարավորությունները:
 
1708 թվականին ֆրանսիացիները փորձեցին Շոտլանդիայում ձեռնարկել ապստամբությունձեռնարկեցին հօգուտ [[Ջեյմս Ֆրենսիս Էդվարդ Ստյուարդ|Ջեյմս III-ի]]: Նրանք այնտեղ իջեցրեցին 6 հազարանոց ֆրանսիական ջոկատ: Կանոնավոր նավատորմի անկման պայմաններում ադմիրալ կոմս Ֆորբեն, ով պետք է ուղեկցեր զորքերին, իր տրամադրության ներքո ուներ ընդամենը հինգ ռազմական նավ, իսկ մնացած ուղեկցող նավերը կապերներ էին: Ֆրանսիացիների նպատակների մասին լուրեր հասան Անգլիա, և մարտի 12-ին ադմիալ Բինգն արդեն գտնվում էր Դյունկիրխենի մոտ, որտեղից պետք է դուրս գար ֆֆրանսիական արշավախումբը: Մարտի 19-ի գիշերը, երբ նա փոթորկի հետևանքով շպրտվեց դեպի Դոունսի կողմ, ֆրանսիական արշավախումբը դուրս եկավ ծով ու բարեհաջող [[Ֆիննական ծոց|Ֆորտյան ծոց]], սակայն պարզվեց, որ շոտլանդացիների ապստամբության որևէ հույս չկա և որ ափին արդեն պատրաստ են հետ մղել ֆրանսիացիների ափ դուրս գալը: Այդ ընթացքում Բինգը արդեն գնում էր Ֆորբենի հետևից, ով, իմանալով նրա մոտենալու մասին, մարտի 23-ին դուրս եկավ ծով: Չնայած եռանդուն հետապնդմանը՝ Ֆորբենին հաջողվեց գիշերը ճկուն գործողություններով խափել անգլիացիներին և հասնել Դյունկիրխեն: Նա կորցրեց մեկ նավ:
 
== 1709 թվականի արշավանք ==
 
== Ծանոթագրություններ ==
35 032

edits

Նավարկման ցանկ