«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
Հուլիսի 4-ին դուքս Բուրունդացին, ով կրում էր Ֆլանդրիայի թագավորական զորքերի գլխավոր հրամանատարի կոչումը, ուղևորվեց դեպի Գենտ: Հուլիսի 5-ին հանկարծակի գրոհով Գենտը նվաճվեց, իսկ կոմս դե Լամոտի ջոկատը գրավեց Բրյուգե քաղաքը: Այդ պահից սկսած արքայազն Բուրունդացու մտադրություններն ունեին մեկ նպատակ, այն է՝ պահպանել նվաճած տարածքները, և այդ նպատակով էին պայմանավորված նրա հետագա բոլոր գործողությունները: Հունիսի 6-ին նա տեղակայվեց Ալոստի ու Օֆդեգեմի միջև՝ միևնույն ժամանակ այդտեղից պահպանելով Գենտը:
 
Նույն օրը Մալբորոն մեկնեց դեպի Գենտ և տեղակայվեց Աշայում, որտեղ միացավ արքայազն Եվգենիին: Դրանից հետո դաշնակիցները շարժվեցին դեպի Ուդենարդու, որտեղ տեղի ունեցավ ճակատամարտ, որն ավարտվեց ֆրանսիական բանակի պարտությամբ, որը հուսալքված նահանջեց Գենտ: Ուդենարդյան ճակատամարտիցց հետոո Վանդոմը ամրացավ Լովենդեգեմի մոտակայքում գտնվող ջրանցքի հետևում, որտեղ սկսեց զբաղվել բանակի վերակազմությամբ: Դաշնակիցները որոշեցին [[Լիլի պաշարում (1708)|պաշարել Լիլ ամրոցը]], որտեղ փակվեց մարշալ Բուֆլերն իր 16-հազարանոց կայազորով:
 
Օգոստոսի 14-ին շուրջ 40-հազարանոց զորքով արքայազն Եվգենինսկսեց պաշարումը, իսկ Մալբորոն իր հրամանատարությամբ գտնվող 15-հազարանոց զորքով տեղակայվեց Գելհինայի մոտ գտնվող ամրացված ճամբարում, որպեսզի պաշտպանի Եվգենիի թիկունքը և հետևի Կոնդեում գտնվող Բերվիիկին, ով ցանկանում էր միանալ Վանդոմի բանակին: Օգոստոսի 28-ին Բերվիկը ժամանում է Էնգիեն և առանց խոչընդոտի հանդիպելու միանում Վանդոմին: Այդպիսով ֆրանսիական զորքերի թվաքանակը հասավ մինչև 35 հազարի: Սակայան, ռազմական գործողությանը ռազմական նախարար Շամիլյարի միջամտությունը հանգեցրեց այն բանին, որ ֆրանսիացիները չկարողացան ստիպել հակառակորդին հանել Լիլի պաշարումը: Դեկտեմբերի 8-ին ամրոցն ընկավ: Դեկտեմբերի 30-ին հանձնվեց Գենտը, որը պաշտպանվում էր դե Լամոնտի կողմից:
 
Այդ գործողությունների ընթացքում Էլզայում որևէ նշանակալի գոործողություն տեղի չունեցավ, քանի որ այնտեղ մնացած ուժերը շատ փոքր էին և չէին կարող լուրջ պատերազմական գործողություններ իրականացնել:
 
=== Գործողություններն Ալպերում ===
Ալպյան սահմաններին ֆրանսիական ուժերը հասնում էին մինչև 39 հազարի, որոնցցից 17 հազարը տեղակայված էին կայազորերում: Այդպիսով մարշալ Վիլարը Ժենևից մինչև Նից ձգվող տարածքը հսկելու համար կարող էր ուներ միայն 22 հազար զինվոր: Վիկտոր ԱմադեյիՍավոյացու բանակը, որի էվականակը հասնում էր մինչև 40 հազարի, գտնվումն էէր Տուրինայում: Հուլիսի 20-ին սավոյացիները հարձակվեցին Մոն Սենիսում և Մալոմ Սեն Բերնարում գտնվող ֆրանսիական ջոկատների վրա, որոնք կատաղի դիմադրությունից հետո հեռացան դեպի Բարո: Վիլաը, ստանալով համալրում, օգոստոսի 27-ին անցավ հարձակման և սավոյացիներին շպրտեց դեպի Ֆենեստրելե: Ընդ որում, այդ փոքր հաջողությունը հետագա իրադրաձությունների համար նշանակություն չունեցավ և նույնիսկ չխանգարեց Վիկտոր Ամադեյին սեպտեմբերի 3-ին Ֆենեստրելային կապիտուլացիա պարտադրել՝ չնայած որ Վիլարը ջանք չէր խնայում փրկել ամրոցը:
 
=== Գործողություններն Իսպանիայում ===
 
== Ծանոթագրություններ ==
35 004

edits

Նավարկման ցանկ