«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
=== Գործողություններն Իսպանիայում ===
1707 թվականին Իսպանիայում ռազմական գործողությունները սկսվեցին էրցհերցոգ Կառլի կողմից Կատալոնիայի, Արագոնի և Վալենսիայի նվաճումով: Նա այդ նահանգներում ուներ մինչև 45-հազարանոց բանակը: Նա իր տրամադրության ներքո ուներ նաև 8-հազարանոց պորտուգալական ջոկատ: Ֆիլիպ Անժուրացին, ով ձմեռման նպատակով իրզորքերը տեղակայել էր Մուրսիայում, ուներ 38 հզար զինվոր: Անկախ այդ հանգամանքներից պորտուգալական սահմանին մակգրաֆ դե Բեի հրամանատարությամբ տեղակայվեց 8-հազարանոց ջոկատ, իսկ Նավարայից մոտեցավ ֆրանսիական 14-հազարնոց համալրումը:
 
Մարտի 27-ին Գոլուեյը 33-հազարանոց զորքով Ֆուենտե լա Խիգուերայով սկսեց առաջխաղացումը: Իր հերթին ապրիլի 11-ին մարշալ Բերվիկն գնաց Ալմանս՝ սպառնալով դաշնակիցների օպերատիվ գծին, որոնք այդ ժամանակ պաշարել էին Վիլենուն, որտեղ ապրիլի 13-ինտեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը, որը ֆրանսիացիները անվանում են [[Ալմանսայի ճակատամարտ|Ալմանսայի կռիվ]] և որն ավարտվեց դաշնակիցների լիակատար ջախջախմամբ:
 
Ալմանսայի հաղթանակը ամրապնդեց իսպանական գահի նկատմամբ Ֆիլիպ Անժուրացու հավակնությունների դիրքերը: Ճակատամարտի հաջորդ օրը Բերվիկին միացավ դուքս Օրլեանցին իր 14-հազարանոց զորքով, և սկսվեց հակառակորդի հետապնդումը: Ապրիլի 21-ին հանձնվեց Ռեկվենան, իսկ ապրիլի 26-ին բացվեցին Վալենսիայի դարպասները, ինչից հետո անգլո-հոլանդական բանակը հեռացավ դեպի Տորտոզ: Մայիսի 2-ին այստեղ ժամանեց Բերվիկը: Այդ ընթացքում դուքս Օրլեանցին իրեն միացրեց Տուդելայում տեղակայված Լեգալի ջոկատն ու նվաճեց Սարագոսան: Այսպիսով էրցհերցոգ Կառլին մնաց միայն Կատալոնիան:
 
Ձմռան մոտենալուն պես Բերվիկն իր բանակը տեղակայեց ձմեռվա համար նախատեսված ճամբարում, որը գտնվում էր Սարագոսայի ու Մուրսիայի միջև ընկած տարածքում: Դաշնակիցները ձմռանը պատրաստվեցին Բարսելոնայում:
 
=== Գործողությունները ծովում ===
1707 թվականի հունվարին ադմիրալ Շովելը [[Անգլիա]]յից մեկնեց [[Միջերկրական ծով]] և ափ դուրս եկավ [[Ալիկանտե]]ում, որպեսզի Կառլ III-ին օգնելու համար բերի 7000 զինվոր: Սակայն դրանից հետո նա ստիպված էր վերադառնալ [[Լիսաբոն]], քանի որ իր նավատորմը պատրաստ չէր Միջերկրական ծովում՝ ռազմածովային բազայից հեռու շարունակական նավարկման: Ապրիլի 10-ին Լիսաբոնից դեպի Իսպանիայի ափեր է ուղարկվում ադմիրալ Բինգը նավատորմի պատրաստ մասով և համալրմամբ: Ալիկանտեում նա տեղեկանում է Ալմանասում Կառլ III-ի կրած պարտության, ինչպես նաև ջախջախված բանակի մնացորդների՝ Տորտոզ նահանջելու մասին: Այդ իսկ պատճառով նա մոտեցավ կատալոնյան ափերին, հավաքեց տարբեր բնակավայրեր նահանջած ջախջախված զորքի մնացորդները և մայիսի 20-ին նրանց հասցրեց Բարսելոնա: Կարճ ժամանակ անց այնտեղ է ժամանում նաև Շովելը:
 
== Ծանոթագրություններ ==
35 032

edits

Նավարկման ցանկ