«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== 1707 թվականի արշավանք ==
[[Անրի դե Մասո, Գոլուէյի կոմս|Կոմս Գոլուէյը]], դուրս գալով Վալենսիայից, 1707 թվականի գարնանը ձեռնարկեց Մադրիդը, սակայն ապրիլի 25-ին Ալմասի ճակատամարտում Բերվիկը նրան հասցրեց ջախջախիչ պարտություն: 10 հազար անգլիացի գերի են ընկնում: Վալենսիան բացում է հաղթողների առջև իր դարպասները: Որոշ ժամանակ անց նրանց հպատակվում է Արագոնն ու ամբողջ Իսպանիան բացառությամբ Կատալոնիայի, որը կրկին անցել էր Ֆիլիպի վերահսկողության ներքո: Դրանից հետո Իսպանիայում պատերազմը վերածվեց փոքր բախումների շարքի, որոնք ընդհանուր առմամբ չփոխեցին ընդհանուր իրադրությունը:
 
1707 թվականին իսպանական ժառանգության համար պատերազմը որոշ ժամանակով զուգահեռվեց [[Հյուսիսային պատերազմ|Մեծ Հյուսիսային պատերազմի]] հետ, որը ընթանում էր [[Հյուսիսային Եվրոպա|Հյուսիսային Եվրոպայում]]: [[Կառլ XII|Կառլ XII-ի]] շվեդական բանակը ժամանում է [[Սաքսոնիա (կուրֆուրություն)|Սաքսոնիա]], որտեղ կուրֆուր [[Օգոստոս Ուժեղ|Օգոստոս II-ին]] ստիպում է հրաժարվել լեհական գահից: Ֆրանսիացիներն ու հակաֆրանսիական դաշինքը իրենց դիվանագետներին ուղարկեցին Կառլի ճամբար: Լյուդովիկ XIV-ը ձգտում էր Կառլին ներգրավել պատերազմի մեջ ընդդեմ [[Ժոզեֆ I (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)|կայսր Ժոզեֆ I-ի]], ով սատարում էր Օգոստոսին: Սակայն Կառլը, ով իրեն համարում էր բողոքական Եվրոպայի պաշտպան, [[Հուգենոտներ|հուգենոտների]] նկատմամբ հետապնդումներ կազմակերպելու և իրականացնելու հալածելու համար խիստ չէր սիրում Լյուդովիկին և հետաքրքրված չէր արևմտյան պատերազմին ներգրավելու մեջ: Նա պայմանագիր կնքեց ավստրիացիների հետ և ուղևորվեց դեպի Ռուսական կայսրություն:
 
[[Պատկեր:Hyacinthe Rigaud -Portrait of Claude Louis Hector de Villars (1704) - Palace of Versailles.jpg|thumb|200px|[[Կլոդ Լուի Հեկտոր դե Վիլար|Մարշալ Վիլար]]ը (1653-1734) Ֆրանսիային փրկեց իսպանական ժառանգության համար պատերազմում պարտություն կրելուց: Թյուրենի և Լյուքսեմբուրգի հետ միասին նա եղել է Լյուդովիկի փառահեղ գեներալներից մեկը<ref>Lynn, стр. 65</ref>]]
 
Դուքս Մալբորոն մշակեց նոր պլան, որը նախատեսում էր միաժամանակյա Ֆրանսիա ներխուժում Ֆլանդրիայի ու Պեմոնտից Պրովանս ուղղություններով, որպեսզի Լյուդովիկ XIV-ին ստիպի կնքել հաշտության պայմանագիր: 1707 թվականի հունիսին 40-հազարանոց ավստրիական բանակը անցավ Ալպերը, ներխուժեց Պրովանս և մի քանի ամիս պաշարեց Տուլոն: Սակայն քաղաքը լավ ամրացված էր, և պաշարումը ձախողվեց: Այնուամենայնիվ, 1707 թվականի ամռանը կայսերական բանակը Պապական շրջանով մեկնեց դեպի Նեապոլ և նվաճեց [[Նեապոլի թագավորություն|Նեապոլյան թագավորությունը]]: Մալբորոն շարունակեց իր գործողությունները Նիդերլանդներում, որտեղ մեկը մյուսի հետևից գրավում էր ֆրանսիական և իսպանական ամրոցները:
 
=== Գործողություններն Իտալիայում և Հարավային Ֆրանսիայում ===
Նեապոլի թագավորության գրավումից և 1706 թվականի մարտի 13-ին Մեդավիում պայմանագրի կնքումից հետո Իտալիայում և Հարավային Ֆրանսիայում դաշնակիցները գործնականում դարձան Իտալիայի լիարժեք տերերը: Դրանից հետո նրանք որոշեցին ներխուժել Հարավային Ֆրանսիա, որի պաշտպանությունը հանձնարարվեց Իսպանիայից հետ կանչված մարշալ Տեսեին: Վերջինը իր 43-հազարանոց զորքը տեղակայեց այնպես, որ կարողանա իրականացնել Դոֆինի և Պրովանսի պաշտպանությունը:
 
ЧԻնչ վերաբերում է դաշնակիցներին, որոնց տրամադրության ներքո գտնվում էր 44 հազար զորք, ապա, որոշելով ներխուժել Ֆրանսիա և նպատակ ունենալով գրավել Տուլոնը, նրանք ակընկալում էին անգլո-հոլանդական նավատորմի աջակցությունը, որը 108 նավերից կազմված (որոնցից 48-ը ռազմական նավեր) պետք է մոտենային քաղաքին և ծովի կողմից նպաստեին պաշարմանը: Պեմոնի պաշտպանության համար քաղաքում տեղակայվեց նշանակալի թվով ջոկատ:
 
Հուլիսի 1-ին դաշնակիցները Իվրիի կողմից սկսեցին իրենց տեղաշարժը, անցան Ալպերն ու Տենդյան անցումը և հուլիսի 10-ին մոտեցան Նիցային, իսկ հուլիսի 26-ին տեղակայվեցին Տուլոնից ոչ հեռու գտնվող Լա Վալետայի մոտ: Տուլոնը գրավելու փորձերը չհաջողվեցին, և օգոստոսի 20-ին դաշնակիցները հանեցին պաշարումը և հեռացան դեպի [[Սուզա]] (արքայազն Եվգենի), Պիներոլա և Սավիլյանո (Վիկտոր Ամադեյի): Հոկտեմբերի 3-ին Սուզայի գրավումով վերջացան 1707 թվականի ռազմական գործողությունները, և զորքերը հեռացան իրենց ձմեռային ճամբարներ:
 
=== Գործողությունները Նիդերլանդներում ===
 
== Ծանոթագրություններ ==
35 020

edits

Նավարկման ցանկ