«Իսպանական ժառանգության համար պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
=== Գործողությունները ծովում ===
1706 թվականին ֆրանսիացիները ձեռնարկեցին վճռորոշ գործողություններ, որպեսզի վերացնեն նախորդ տարվա անհաջողությունները: Որպեսզի հասցնեն հասնել նշանակալի արդյունքների ավելի շուտ, քան [[Միջերկրական]] ծով կմտնի դաշնակիցների նավատորմը, նրանք ներխուժեցին Կատալոնիա, Կառլ III-ին շպրտեցին դեպի Բարսելոնա, որը ցամաքից շրջապատված էր ֆրանսիական 40-հազարանոց բանակով, իսկ ծովից 30 նավերից ու խոշոր թիանավակներից կազմված ֆրանսիական նավատորմով, որը ղեկավարում էր Թուլուզի կոմսը:
 
Ֆրանսիացիների նախապատրաստությունների մասին իմանալով՝ դաշնակիցները նույնպես սկսեցին շտապել: Մարտի 9-ին Լիկը դուրս եկավ Լիսաբոնից, իսկ ապրիլի 14-ին [[Ջիբրալթար]]ում նա արդեն ուներ 30 գծային նավ: Մայիսի սկզբին Ալտեի մոտ Լիկը ստացավ համալրում, այնպես որ նրա ենթակայության ներքո հավաքվեց մինչև 50 գծային նավ (36 անգլիական, 14 հոլանդական), 6 ֆրեգատ, 2 հրկիզանավ, 2 հրասանդային նավ և զորքերով ու պաշարներով լցված տրանսպորտային նավեր: Մայիսի 6-ին Տորտոզի մոտ նա Կառլ III-ից հաղորդագրություն ստացավ այն մասին, որ Բարսելոնան հազիվ է դիմադրում և միայն նավատորմի ժամանումը կարող է այն փրկել: Լիկը հրամայեց իր էսկադրային, որպեսզի առանց կանոնակարգին հետևելու, առագաստներով նավարկելով գնալ դեպի Բարսելոնա: Նրա առաջապահ նավերը Բարսելոնային մոտեցան արդեն մայիսի 7-ի առավոտյան, բայց ֆրանսիական նավատորմն արդեն այնտեղ չէր: Դաշնակիցների նավատորմի գալու մասին տեղեկանալով՝ այն նավարկել էր դեպի Տուլոն: Նույն օրը ժամանեց դաշնակիցների ամբողջ նավատորմը: Զորքերը ափ իջեցվեցին, և Բարսելոնան, վերջինի հետ նաև Կատալոնիան փրկվեց: Մայիսի 10-ին մարշալ Տեսեն հանեց պաշարումը՝ թողնելով շուրջ 100 հրանոթ ու վիրավորներ:
 
Դրանից հետո դաշնակիցների նավատորմը հրաման ստացավ Բարսելոնայից զորքերը տեղափոխել Վալենսիա, որտեղից էլ զինվորները ցամաքային ճանապարհով շարժվեցին դեպի Ֆիլիպ V-ի կողմնակիցների հենակետ համարվող Ալիկանտե: Մինչև զորքերը կատարում էին այդ տեղաշարժը, հունիսի 10-ին նավատորմըհայտնվեց Կարտախենի դիմաց և հարձակման սպառնալիքով ստիպված եղավ ճանաչել Կառլ III-ին որպես թագավոր: Այնուհետև հուլիսի 7-ին նավատորմը մեկնեց Ալիկանտե, որի օգնությամբ սեպտեմբերի 6-ին քաղաքը նվաճվեց: Ալիկանտեից Լիկը ուղևորվեց դեպի Բարսելոնայի կղզիներ: Իվիսա կղզին անմիջապես ճանաչեց Կառլ III-ին, իսկ Մայորկայում բնակչությունը նույն բանը ստիպեց նահանգապետին, երբ Լիկը սպառնաց ռմբակոծել Պալմա քաղաքը: Դաշնակիցները շատ էին ցանկանում նվաճել Մենորկան իր Պորտ Մագոնո նավահանգստով, սակայն Լիկը պարզեց, որ իր դեսանտային ուժերը բավարար չեն, որպեսզի հաղթահարեն այնտեղ գտնվող ֆրանսիական կայազորը: Հոկտեմբերի 4-ին դաշնակիցների նավատորմը ուղևորվեց իր ձմեռային նավահանգիստ՝ Լիսաբոնում թողնելով 17 անգլիական նավ, որոնց հրամանատար նշանակվեց ադմիրալ Բինգը:
 
Բարսելոնայի հաջողությունից հետո Կառլ III-ը պատերազմում ունեցավ մի շարք հաջողություններ: Հունիսի 26-ին գրավվեց Մադրիդը, և Ֆիլիպ V-ը ֆրանսիական բանակի հետ նահանջեց դեպի Ֆրանսիա:
 
[[Լա Մանշ|Անգլիական նեղուցում]] անգլիական նավատորմը հունիսին մասնակցեց Օստենդի գրավմանը: Սակայն, Կառլ III-ի հաջողությունը շարունակական չեղավ: Կաստիլիայում կային Ֆիլիպի բավականին մեծ թվով կողմնակիցներ, և երբ դուքս Բերվիկի հրամանատարությամբ ֆրանսիական բանակը մտավ Իսպանիա, Կաստիլիան ապստամբեց: Կառլ III-ը ստիպված էր նահանջել Կատալոնիա: Հոկտեմբերին Ֆիլիպ V-ը մտավ Մադրիդ, և 1707 թվականի ապրիլի 25-ին Ալմանսում դաշնակիցների զորքերի պարտությունից հետո ամբողջ Իսպանիան բացառությամբ Կատալոնիայի հայտնվեց Ֆիլիպի վերահսկողության ներքո: Ի պատասխան դրան՝ դաշնակիցները որոշեցին 1707 թվականին նվաճել ֆրանսիացիների տեղակայման կենտրոնը՝ Տուլոնը, այնուհետև հիմնվելով այնտեղ՝ նվաճել Պրովանսը:
 
== 1707 թվականի արշավանք ==
 
== Ծանոթագրություններ ==
35 032

edits

Նավարկման ցանկ