«Կապույտ դիվիզիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.


Դիվիզիայի կազմում նաև մտնում էին Պորտուգալական լեգիոնի 1000 անդամ, որոնք կռվում էին «իսպանական դրոշի ներքո»:
Դիվիզիայի կազմում նաև մտնում էին Պորտուգալական լեգիոնի 1000 անդամ, որոնք կռվում էին «իսպանական դրոշի ներքո»:

1941 թվականի օգոստոսի 28-ին «Կապույտ դիվիզիան» երկաթուղով տեղափոխվում է Սուվալկի քաղաք ([[Լեհաստան]]), որտեղից նա պետք է իրականացներ 900 կիլոմետրանոց քայլերթ<ref name="echomsk" /> մինչև Սմոլենսկ, իսկ այնուհետև՝ դեպի Մոսկվա: Սեպտեմբերի 26-ին Վիտեբսկի մոոտ քայլերթ իրականացնող դիվիզիան ուղարկվեց Լենինգրադ, որտեղ ներառվեց գերմանական 16-րդ բանակի կազմում («Հյուսիս» բանակների խումբ):

18:53, 1 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Կապույտ դիվիզիա (նաև Երկնագույն դիվիզիա, Վերմախտի իսպանական կամավորների 250-րդ դիվիզիա, գերմ.՝ 250. Einheit spanischer Freiwilliger, իսպ.՝ División Azul, գերմ.՝ Blaue Division) իսպանացի կամավորներից կազմված դիվիզիա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի կողմից կռվել է [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |խորհրդա]]-գերմանական ռազմաճակատում: Ընդունված է համարել, որ այն համալրվել է «Իսպանական ֆալանգայի» անդամներից, այնինչ «Կապույտ դիվիզիան» իրենից ներկայացնում է քաղաքացիական պատերազմի մասնակիցների և ֆալանգիստական ոստիկանական ստորաբաժանումների անդամների համախումբ: Ձևավորվել է իսպանական բանակի կանոնակարգին համապատասխան՝ չորս հետևակային և մեկ հրետանային գունդ[1]:

«Կապույտ դիվիզիան» դարձել է Վերմախտի միակ միավորը, որը պարգևատրվել է «սեփական մեդալով[2] (ստեղծվել էր դիվիզիայի պատվին)[3]:

Միավորման ձևավորումն ու առանձնահատկությունները

Չցանկանալով բացահատ կերպով Իսպանիան ներգրավել Երկրորդ համաշխարհային պատերազմում Հիտլերի կողմից և միևնույն ժամանակ ձգտելով ամրապնդել Ֆալանգայի վարչակարգը ու երկիրը դարձնել անվտանգ՝ Ֆրանցիսկո Ֆրանկոն որդեգրեց զինված չեզոքության դիրք՝ Արևելյան ռազմաճակատի համար Գերմանիային տրամադրելով կամավորների դիվիզիա, որը ցանկանում էր գերմանացիների կողմից կռվել ընդդեմ Խորհրդային Միության: Դե յուրե Իսպանիան պահպանեց չեզոքությունը, չներգրավվեց Գերմանիայի դաշնակիցների ցանկում և Խորհրդային Միությանը պատերազմ չհայտարարեց: Դիվիզիան իր անվանումը ստացել է Ֆալանգայի համազգեստի կապույտ գույնից:

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Սերանո Սուները 1941 թվականի հունիսի 24-ին հայտարարեց «Կապույտ դիվիզիայի» ձևավորման մասին՝ ասելով, որ ԽՍՀՄ-ը մեղավոր է իսպանական քաղաքացիական պատերազմի համար այն համատեքստում, որ պատերազմը ձգձգվեց, տեղի ունեցան մասսայական գնդակահարություններ, առանց դատարանի որոշման հաշվեհարդարներ և այլն: Գերմանացիների հետ համաձայնությամբ փոփոխվեց նրանց համար փոփոխվեց երդմնակալության ձևը: Դիվիզիայի զինծառայողները հայտնում էին ֆյուրերին իրենց հավատարմությունը և երդվում պայքարել ընդդեմ կոմունիզմի[1]:

Իսպանացի փոխգնդապետ Տրոնսկոսի ձևակերպմամբ այն ունի հետևյալ տեսքը.

Երդվում եք արդյո՞ք Աստծո և գերմանական բանակի ղեկավար Ադոլֆ Հիտլերի նկատմամբ ձեր իսպանական պատվով բացարձակ հավատարմության համար ընդդեմ կոմունիզմի, և երդվո՞ւմ եք կռվել որպես խիզախ զինվորներ և ամեն պահի տալ ձեր կյանք, որպեսզի կատարեք ձեր երդումը:

Կամավորների համար դիվիզիային անդամագրվելու պատճառները տարբեր էին: Որոշները ցանկանում էին վրեժխնդիր լինել քաղաքացիական պատերազմում րենց հարազատների մահվան համար, ուրիշները՝ պարզապես թաքնվել (նախկին հանրապետականները, որոնք դիվիզիայի կազմի փոքրամասնությունն էին կազմում, որպես կանոն, կազմեցին Կարմիր բանակին հանձնվածների ու փախուստի դիմածների գերակշիռ մասը: Այնուամենայնիվ, փախածները, ինչպես նաև «Կապույտ դիվիզիայի» անդամ գերիները կրեցին առավելագույն խիստ պատիժը): Դիվիզիայի առաջին կազմը ձևավորվեց հիմնականում կամավորական ֆալանգիստներից, ինչպես նաև նվազագույն չափով մարդկանցից, որոնք իրապես ցանկանում էին մաքրել իրենց նախկին հանրապետական անցյալը: Այդպիսիններից էր հետագայում հայտնի ռեժիսյոր դարձած Լուիս Բերլանգան: Այդպիսի մարդիկ ցանկանում էին թեթևացնել իրենց հարազատների նկատմամբ հասարակության վերաբերմունքը[4][5]: Քչերնեին առաջնորդվում եսասիրական գաղափարներով (դիվիզիայի առաջին կազմը բացարձակապես կազմված էր ֆալանգիստներից ու նրանց գաղափարակիցներից): Դիվիզիայի զինծառայողները ստացանում էին այն ժամանակ Իսպանիայում բավականին բարձր աշխատավարձ, որին գումարվում էր գերմանական բանակի կողմից հատկացվող հատկացումները (յուրաքանչյուր օրվա համար նրանք իսպանական կառավարութոյւնից ստանում էին 7,3 պեսետ, իսկ գերմանական հրամանատարությունից՝ 8,48 պեսետ)[1]: Հունիսի 26-ին Իսպանիայի նահանգներում Ֆալանգայի ղեկավարները ստանում են շրջաբերական, որտեղ հստակեցվում էէին այն չափորոշիչները, որոնց համաձայն պետք է հավաքագրվեին կամավորականները: Համաձայն այդ պայմանների՝՝ նրանք պետք է լինեին Ֆալանգայի անդամներ կամ 20-ից 28 տարեկան զինվորականներ: Դիվիզիայի անձնակազմի 75 % պետք է ձևավորվեր քաղաքացիական պատերազմի նախկին մասնակիցներից, իսկ մնացած 25 %-ը պետք է համալրվեր մնացյալ կամավորականներով: Այդ չափորոշիչների համաձայն ձևավորվեց դիվիզիայի առաջին կազմը: Դիվիզիոնի անդամների հուշերի համաձայն ստորաբաժանման երկրորդ կազմը սովորական կամավորականներ չէին, այլ գործնականում հատուկ հավաքագրվածներ: Ռազմաճակատ պետք է ուղարկվեին նաև վարչակարգին ոչ պիտանի մարդիկ: Բայց հետագայում, բայցի դիվիզիայի առաջին կազմից, հավաքագրումը կատարվեց կադրային զինվորականներից:

Դիվիզիայի եղբայրության նախկին ղեկավար և նախկին մարտիկը հետագայում այսպես էր պատմեր դիվիզիայի կազմում իր անցած ուղին

Ես ոչ մի գաղափարախոսություն չունեի: Ես ինձ համար հանգիստ ապրում է Տերուելում: Ժամանեց խորհրդային արտադրության ինքնաթիռ, հավաքեց խորհրդային ռումբ: Եվ, ամենայն հավանականությամբ, օդաչուն նույնպես խորհրդային էր: Զոհվեց իմ ամբողջ ընտանիքը: Ես կրկնում եմ, ես այդ ժամանակ 14 տարեկան էի: Խորհրդային Միության հետ պատերազմի սկսման պահին ես 17 տարեկան էի: Իհարկե ես ցանկանում է վրեժխնդիր լինել: Եվ ես մեկնեց Ռուսաստան վերադարձնելու քաղաքավարության այցեքարտը[6]:

1941 թվականի հուլիսի 13-ին դիվիզիայի կազմում կային 18693 մարդ, որոնցից 641-ը սպաներ, 2272-ը ունտերաֆիցերներ, 15780-ը զինվորներ[7]: Նրանց հրամանատարն էր քաղաքացիական պատերազմի վետերան, գեներալ Մունյոս Գրանդեսը, ով Մադրիդից Գերմանիա էր տեղափոխվել Գրաֆենվյորի մոտ գտնվող ուսումնական հրաձգարանում հինգշաբաթյա զինվորական պատրաստության համար: Երդմնակալության արարողությունից հետո՝ հուլիսի 31-ին՝ դիվիզիան ներառվեց Վերմախտի կազմում որպես 250-րդ հետևակային դիվիզիա:

«Կապույտ դիվիզիան» գերմանական ռազմական կառուցվածքային կանոնակարգին համապատասխանեցնելու նպատակով շուտով վերակառուցվեց ու համապատասխանեցվեց Վերմախտի համապատասխան կառուցվածքին: Դիվիզիայում մնաց երեք գունդ: Չորրոդր գունդի անձնակազմը բաշխվեց մյուս գնդերում, որոնք ստացել էին «մադրիդյան», «վալենսյական» և «սևիլյական» անվանումները (այդ գնդերի կամավորների մեծ մասի բնակության վայրի անվանումով): Յուրաքանչյուր հետևակային գունդկազմված էր երեք գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոցներ) և երկու կրակային ապահովման մարտկոցից: Դիվիզիայի հրետանային գունդըկազմված էր չորս գումարտակներից (յուրաքանչյուրում երեք մարտկոց): Գնդերի կազմից դուրս մնացած զինծառայողներից ձևավորվեց գրոհային գումարտակ, որը հիմնականում զինված էր ատրճանակ-գնդացիրներով: Հետագայում՝ մեծ կորուստներից հետո, գրոհային գումարտակը կազմալուծվեց: Կամավոր օդաչուներից կազմվեց «Կապույտ էսկադրիլյան» («Escuadrillas Azules»), որի սպառազինության մեջ էին մտնում Bf. 109 և FW-190 տիպի ինքնաթիռները: Էսկադրիլիայի օդաչուների կողմից ոչնչացվել է խորհրդային 156 ինքնաթիռ:

Դիվիզիայի կազմում նաև մտնում էին Պորտուգալական լեգիոնի 1000 անդամ, որոնք կռվում էին «իսպանական դրոշի ներքո»:

1941 թվականի օգոստոսի 28-ին «Կապույտ դիվիզիան» երկաթուղով տեղափոխվում է Սուվալկի քաղաք (Լեհաստան), որտեղից նա պետք է իրականացներ 900 կիլոմետրանոց քայլերթ[1] մինչև Սմոլենսկ, իսկ այնուհետև՝ դեպի Մոսկվա: Սեպտեմբերի 26-ին Վիտեբսկի մոոտ քայլերթ իրականացնող դիվիզիան ուղարկվեց Լենինգրադ, որտեղ ներառվեց գերմանական 16-րդ բանակի կազմում («Հյուսիս» բանակների խումբ):

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.echo.msk.ru/programs/victory/703276-echo/ Мигель Фернандэс Бас — шеф бюро испанского агентства новостей «EFE» в Москве о «Голубой дивизии»
  2. Մեդալի պաշտոնական անվանումն էր Բոլշևիզմի դեմ իսպանական կամավորների պայքարի հիշատակի մեդալ: Մեդալի դիմերեսին երկու սրի մեջտեղում պատկերված էր արծվով Վերմախտի սաղավարտը և Ֆալանգայի խորհրդանիշը, վահանի ներքևում առկա էր թուր
  3. España y la Segunda Guerra Mundial. — 1a. ed. — Madrid: Editorial Complutense, 1996. — 194 pages с. — ISBN 848936589X
  4. «Luis Garcia Berlanga» (բրիտանական անգլերեն). 2010-11-18. 0307-1235. Վերցված է 2018-03-01-ին.
  5. BELINCHÓN, GREGORIO (2011-11-14). «Berlanga's Blue Division notebooks». El País (անգլերեն). Madrid. 1134-6582. Վերցված է 2018-03-01-ին.
  6. «Կապույտ դիվիզիան» և այլ իսպանացիներ:
  7. Дробзяко С. И., Романько О. В., Семёнов К. К. Иностранные формирования Третьего рейха. — М.:АСТ; Астрель, 2009. — ISBN 978-5-271-23888-8