«Էրիս»–ի խմբագրումների տարբերություն
Թարգմանած ռուսական էջից, կավելացնեմ երեվի հետո |
(Տարբերություն չկա)
|
21:53, 27 Նոյեմբերի 2011-ի տարբերակ
Էրիս | |
---|---|
Այլ անվանում | 2003 UB313 |
Տիպը | Գաճաճ մոլորակ Պլուտոիդ Ցրված դիսկի մարմին |
Հայտնաբերել են | Մայքլ Բրաուն Չեդվիկ Տրուխիլիո Դեվիդ Ռաբինովից |
Հայտնաբերվել է | 5 հունվարի 2005 |
Չափերը | 2326 ± 12 կմ (2011 գնահատում) |
Զանգվածը | (1,67±0,02)x 1022 կգ |
Միջին խտությունը | >2,52 գ/սմ³ |
Արագացումը | ~0,65 մ/վ² |
Երկրորդ տիեզերական արագությունը | 1,549 կմ/վ |
Պտույտը առանցքի շուրջ | 8 ժ? |
Ալբեդո | 0,96 |
Տեսանելի աստղային մեծությունը | 18,7 |
Բացարձակ աստղային մեծությունը | −1,19 ± 0,3 |
Ջերմաստիճանը մակերևույթին | 42,5 K (−230,5 °C) |
Էրիս (հին հունարեն՝ Ἔρις, լատին․՝ Eris) — գաճաճ մոլորակ, պլուտոիդ, որը, վերջին տվյալներով, փոքր ինչ փոքր է Պլուտոնից: Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան Փայլածուն): Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր Կետի համաստեղության մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ:
Կարգավիճակը
Հայտնաբերողները, և նրանցից հետո էլ ՆԱՍԱ-ն ու որոշ ԶԼՄ-ներ հայտարարեցին այս մարմինը Արեգակնային համակարգի տասներորդ մոլորակ, սակայն 2006 թվականի օգօստոսի 24-ին Միջազգային աստղագիտական միությունը հաստատեց մոլորակի սահմանումը, որի համաձայն 2003 UB313 չի հանդիսանում մոլորակ: Մարմինը դասակարգվել է «Գաճաճ մոլորակների» տեսակին: 2008 թվականի հունիսի 11-ին ՄԱՄ-ը հայտարարեց պլուտոիդ հասկյացության ներմուծման մասին: Պլուտոիդներին են դասվել Էրիս և Պլուտոն գաճաճ մոլորակները: