«Հայկո»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 32. | Տող 32. | ||
[[Կատեգորիա:Հայ երգահաններ]] |
[[Կատեգորիա:Հայ երգահաններ]] |
||
[[Կատեգորիա:Օգոստոսի 25 ծնունդներ]] |
[[Կատեգորիա:Օգոստոսի 25 ծնունդներ]] |
||
[[Կատեգորիա:ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ]] |
18:24, 20 Օգոստոսի 2018-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հակոբյան (այլ կիրառումներ)
Հայկո Հայկ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2021[1] (48 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր |
Ամուսին | Անահիտ Սիմոնյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Hayko Վիքիպահեստում |
Հայկ Բարիսի Հակոբյան (ծնվ.՝ օգոստոսի 25, 1973 թ.), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ և երգահան։ Գրել է «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդթրեքը, որի համար արժանացել է մրցանակի։[3]
Կենսագրություն
Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։
2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։
Ծանոթագրություններ
- ↑ Մահացել է երգիչ Հայկոն
- ↑ Մահացել է երգիչ Հայկոն
- ↑ «Լավագույն Soundtrack. Հայկոյի երաժշտությունը «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի համար». Վերցված է 2013 Մայիսի 27-ին.
Արտաքին հղումներ
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկո» հոդվածին։ |
|