«Սամսոն և Դալիլա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չNo edit summary
(Տարբերություն չկա)

08:22, 23 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Սամսոնն ու Դալիլան (փորագրությունը՝ Գուստավ Դորեի)

Սամսոն և Դալիլա (ֆր.՝ Samson et Dalila), Op. 47, ֆրանսիացի երգահան Քամիլ Սեն-Սանսի օպերա երեք գործողությամբ (չորս տեսարան): Ֆրանսերեն լիբրետտոն Ֆերդինանդ Լեմերի (Ferdinand Lemaire): Առաջին անգամ կատարվել է Վեյմարի Մեծ դքսության (Grossherzogliches) թատրոնում (ներկայումս Staatskapelle Weimar) 1877թ. դեկտեմբերի 2-ին գերմաներեն թարգմանությամբ:

Օպերան հիմնված է Սամսոնի և Դալիլայի մասին հինկտակարանյան պատմության վրա (տե՛ս՝ Դատավորների գրքի 16-րդ գլուխ): Համարվում է Սեն-Սանսի լավագույն օպերան և ներկայումս էլ հաճախ բեմադրվբում ու ձայնագրվում է: Օպերային երաժշտության սիրահարներին առավել հայտնի են Դալիլայի երկու մեներգերը "Printemps qui commence" և "Mon cœur s'ouvre à ta voix", որոնք մեցցո-սոպրանոների սովորական երգացանկի մաս են կազմում: