«Պրոտեկտորատ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Կախյալ տարածքներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Ինքնիշխանություն ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 7. | Տող 7. | ||
[[Կատեգորիա:Գաղութատիրություն]] |
[[Կատեգորիա:Գաղութատիրություն]] |
||
[[Կատեգորիա:Կախյալ տարածքներ]] |
[[Կատեգորիա:Կախյալ տարածքներ]] |
||
[[Կատեգորիա:Ինքնիշխանություն]] |
|||
12:30, 1 Օգոստոսի 2018-ի տարբերակ
Պրոտեկտորատ (լատին․՝ protector - հովանավոր), գաղութային կախվածության ձև, որի դեպքում միջազգային հատուկ պայմանագրով մեկ պետություն մյուս պետությանն է հանձնում իր արտաքին հարաբերությունների վարումը։
Միաժամանակ հովանավորյալ պետությունը խորհրդական կամ ղեկավար (ռեզիդենտ) է ընդունում ներքին գործերով՝ պահպանելով միայն որոշ ինքնուրույնություն։ Հաճախ պրոտեկտորատ է սահմանվել միակողմանի ակտով (օրինակ, Մեծ Բրիտանիան՝ Եգիպտոսի նկատմամբ (1914), հիտլերյան Գերմանիան՝ Չեխիայի և Մորավիայի նկատմամբ (1939)։ Պրոտեկտորատը հակասում է միջազգային իրավունքի, առաջին հերթին ազգերի ինքնորոշման՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրապնդված իրավունքի սկզբունքներին։ Որպես պատմական վերապրուկ պահպանվել են Իտալիայի Պրոտեկտորատը՝ Սան Մարինոյի (1862-ից), Ֆրանսիայինը՝ Մոնակոյի (1861-ից), Շվեյցարիայինը՝ Լիխ-տենշտայնի (1924-ից) նկատմամբ, ռազմական դիկտատուրայի վարչակարգը Անգլիայում 1653-1659 թվականներին լորդպրոտեկտոր Օ. Կրոմվելի միանձնյա իշխանությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 447)։ |