«Սերգեյ Աղաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ երաժիշտ | Name = Սերգեյ Աղաջանյան | Img = | Img_capt = Սերգեյ Աղաջանյան | Img_...
 
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ երաժիշտ
{{Տեղեկաքարտ երաժիշտ
| Name = Սերգեյ Աղաջանյան
| Name = Սերգեյ Աղաջանյան
| Img =
| Img = Sergey_Aghajanyan.jpg
| Img_capt = Սերգեյ Աղաջանյան
| Img_capt = Սերգեյ Աղաջանյան
| Img_size =
| Img_size = 250px
| Landscape = Yes
| Landscape =
| Background = non_performing_personnel
| Background =
| Birth_name =
| Birth_name =
| Alias =
| Alias =
Տող 23. Տող 23.
| Notable_instruments =
| Notable_instruments =
}}
}}



'''Սերգեյ Աղաջանյան''' (սեպտեմբերի 1, 1929թ. - հունվարի 9, 2005թ.) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ), հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։
'''Սերգեյ Աղաջանյան''' (սեպտեմբերի 1, 1929թ. - հունվարի 9, 2005թ.) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ), հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

18:03, 16 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Սերգեյ Աղաջանյան
Պատկեր:Sergey Aghajanyan.jpg
Սերգեյ Աղաջանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 1, 1929
Իրան, Պեխլևի (ներկայումս` Էնզելի)
Բանդարե Անզալի, Գիլան, Իրան
Երկիր Իրան,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էհունվարի 9, 2005
Երևան
ԺանրերԴասական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դիրիժոր
Գործիքներջութակ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ


Սերգեյ Աղաջանյան (սեպտեմբերի 1, 1929թ. - հունվարի 9, 2005թ.) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ջութակահար, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1-ին տեղ), հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

Կենսագրություն

Աղաջանյանը ծնվել է Պեխլևիում 1929թ. սեպտեմբերի 1-ին արհեստավոր Համբարձում Աղաջանյանի ընտանիքում։ 1937թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Թեհրան, որտեղ էլ որ Սերգեյ Աղաջանյանը տեղի "Քյուշեշ-Դավթյան" հայկական դպրոցում ստացել է նախնական կրթություն: Հայտնի երաժիշտ Աշոտ Պատմագրյանի առաջարկով 1949թ.-ին Աղաջանյանը ընդունվել և ավարտել է Թեհրանի պետական կոնսերվատորիան` Սերգեյ Խուցիևի ջութակի դասարանը: 1950թ.-ին հանդես է եկել մենահամերգով և առաջինը Թեհրանում կատարել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Հետագայում Վենյավսկու գործերով հանդես է եկել Թեհրանի սինֆոնիկ նվագախմբում որպես մենակատար:

1953թ.-ին Աղաջանյանը տեղափոխվել է իր հայրենիք` Հայաստան: Երևանում նա ընդունվել և ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նախ պրոֆեսոր Շամշյանի ջութակի դասարանը (1952թ.) այնուհետև պրոֆեսոր Է. Միրզոյանի կոմպոզիացիայի դասարանը (1975 թ.):

1975 թ.-ին Աղաջանյանը դարձել է կոմպոզիտորների միության անդամ:

1964թ.-ին Աղաջանյանը հրավել է Պոլիտեխնիկ ինսիտուտ, որպես ինստիտուտի կամերային նվագախումբի ղեկավար: Այդ նվագախումբը եղել է իր տեսակի մեջ առաջինը և միակը: 30 տարվա ընթացքում նվագախումբը Աղաջանյանի գլխավորությամբ արժանացել է 5 ոսկե մեդալի և բազմաթիվ պատվավոր մրցանակների:

1983թ.-ին ստացել է դոցենտի իսկ 1987թ.-ին` պրոֆեսորի կոչում: 1985թ.-ին Աղաջանյանը ստացել է Հայաստանի վաստակավոր գործչի կոչում: 1999թ.-ին Սանկտ-Պետերբուրգում Աղաջանյանի` թավջութակի համար գրված «Մենախոսություն» սոնատ-ֆանտազիան արժանացել է Պրակոֆևի անվան 3-րդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակի:

Աղաջանյանի ստեղծագործությունները բազմաժանր են. վոկալ գործեր, գործեր կամերային նվագախմբի համար, կամերային նվագախմբի պոլիմոնոդիաներ, բազմաթիվ խմբերգային գործեր, սոնատներ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար, խմբերգային կանտատա սինֆոնիկ նվագախմբի համար և այլն:


Գլխավոր ստեղծագործությունները

Նվագախմբային ստեղծագործություններ. Չորս «Պոլիմոնոդիա» ըստ հայ միջնադարյան տաղերի և շարականների, գրված լարային նվագարանի համար. (հրատարակված ` Երևանում 2001թ.ն)

  • ա - «Պոլիմոնոդիա h. 1» «Հավիկ» X դ. (սետղծման տարեթիվ` 1972թ., հրատարակված` Մոսկվայում 1978թ.)
  • բ - «Պոլիմոնոդիա h. 2» «Հավուն-հավուն» X դ.(սետղծման տարեթիվ` 1971թ., հրատարակված` Մոսկվայում 1978թ.)
  • գ - «Պոլիմոնոդիա h. 3» ըստ Ն. Շնորհալիի (սետղծման տարեթիվ` 1978թ., հրատարակված` Երևանում 2001թ.)
  • դ - «Պոլիմոնոդիա h. 4» ըստ Ն. Շնորհալիի (սետղծման տարեթիվ` 1979թ., հրատարակված` Երևանում 2001թ.)
  • ե - «Չորս Պոլիմոնոդիա»` ժողովածու: «Նախերգանքի պատանեկություն»` գրված փողային նվագախմբի համար (սետղծման տարեթիվ` 1983թ., հրատարակված` Երևանում 2001թ.ն)


Գործիքային ստեղծագործություններ

  • «կոնցերտինո» գրված երկու կլարնետի և դաշնամուրի համար (սետղծման տարեթիվ` 1969թ.)
  • «խաչքար», պիես ֆլոյտայի, կլարնետի և ֆագոտի համար (եռյակ)(սետղծման տարեթիվ` 1972թ., հրատարակված` Երևանում 1978թ.ն)
  • Սոնատ- ֆաբտազիա «Մենախոսություն», գրված մենանվագ թավջութակի համար (սետղծման տարեթիվ` 1982թ., հրատարակված` Մոսկվայում 2002թ.)
  • Երեք պիես դաշնամուրի համար (սետղծման տարեթիվ` 2001թ., հրատարակված` Մոսկվայում 2002թ.)
  1. ա- «Լքված վանքը»
  2. բ- «Մամռոտ տապանաքարի մոտ»
  3. գ- «Տագնապ»

Վոկալ ստեղծագործություններ

  • երգաշար «Օմար Խայամի քառյակները» (5 երգ) մեցցո սոպ. ձայնի և դաշնամուրի համար (սետղծման տարեթիվ` 1970թ., հրատարակված է ԱՄՆ-ում)
  • «Ակնա կռունկ» սոպրանոյի և դաշնամուրի համար (սետղծման տարեթիվ` 1972թ.)
  • «Ձոն հիշատակի» բարիտոնի և փողային նվագախմբի համար (սետղծման տարեթիվ` 1997թ.)
  • «Հայ արի զինվոր» բարիտոնի և դաշնամուրի համար (սետղծման տարեթիվ` 1993թ.)


Խմբերգային ստեղծագործություններ, գործիքային նվագախումբ

  • «Մաշտոցյան 4 երգ» արված միաձայն երգչախմբի և դաշնամուրի համար: (սետղծման տարեթիվ` 1972թ.)
  • «Հայ արի զինվոր» պատանելան երգչախմբի և դաշնամուրի համար (նույնը և մեներգչի համար)(սետղծման տարեթիվ` 1994թ.)
  • «Ողջույն Արարատ» երգչախմբի և դաշնամուրի համար (նվիրված Թեհրանի Արարատ մարզամշակութային կազմակերպության 50-ամյակին) (սետղծման տարեթիվ` 1994թ.)
  • սյուիտ «Տոյ լիլի-լո» մեներգչուհու, երգչախմբի և ժող գործ. նվագախմբի համար (սետղծման տարեթիվ` 1977թ.)
  • «Պոլիմոնոդիկ կանտատ» երգչախմբի և սինֆոնիկ նվագախմբի համար (սետղծման տարեթիվ` 1994թ.)

Ա. կապպելա խմբերգ

  • Հայկական խողովրդական երգ «Էսոր ուրբաթ պիտեր» եռաձայն երգչախմբերի համար (սետղծման տարեթիվ` 1973թ., Հրատարակված է Երևանում)
  • Հարսանեկան երկուխմբերգ - «Թագավոր» և «Զնգլո» քառաձայն երգչախմբի համար (սետղծման տարեթիվ` 1974թ.)
  • «Պոեմ նվիրված հողին» երգչախմբի համար (սետղծման տարեթիվ` 1974թ.)
  • Խմբերգային եռապատում - «Տարոնի ժող. երգոր» (սետղծման տարեթիվ` 1986թ.)
  1. ա- Շուշո
  2. բ- Գիշերվա զանգեր
  3. գ- Պապիկ, մամիկ
  • Խմբերագային եռապատում - «Նոր Նախիջևանի ժող. երգոր»(սետղծման տարեթիվ` 1986թ. հրատարակված է Երևանում 2010թ.)
  1. ա- Սիրո երգ
  2. բ- Օրոր
  3. գ- կատակերգ` «Աղջիկ ունեմ հարսնացու»
  • Սերենադա դե Քանարիա (իսպաներեն)քառաձայն երգչախմբի համար (սետղծման տարեթիվ` 1999թ.)
  • պարսկական ժող. երգերի երկուխմբերգաշար գրված Իրանի մշակոիյթի նախարարության պատվերով. (սետղծման տարեթիվ` 1993թ.)

երգաշար N 1

  1. ա - «Թոբիո»
  2. բ - «Նինայ և Բինա»
  3. գ - «Մահ բանու»

երգաշար N 2

  1. ա - «Մասոմ մասոմ»
  2. բ - «Լեյլամե»
  3. գ - «Գոլոմի»
  4. դ - «Զոբեյդի»