«Հացազգիներ»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Злаки |
չ r2.5.1) (Ռոբոտը ավելացնում է․: zea:Gors |
||
Տող 105. | Տող 105. | ||
[[wa:Fenaesses]] |
[[wa:Fenaesses]] |
||
[[yi:גראז]] |
[[yi:גראז]] |
||
[[zea:Gors]] |
|||
[[zh:禾本科]] |
[[zh:禾本科]] |
19:26, 15 Նոյեմբերի 2011-ի տարբերակ
Հացազգիներ | |||
---|---|---|---|
Triticum sp., ցորեն | |||
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Poaceae
(R.Br.) Barnhart (1895), nom. cons.
| |||
|
Հացազգիներ (Gramineae կամ Poaceae), (դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ), միաշաքիլավոր բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ ծառանման կամ թփանման բույսեր։
Ընդհանուր բնութագիր
Ցողունը ծղոտ է, գլանաձև, սնամեջ։ Բարձրությունը 1 սմ-ից մինչև 45 մ, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0,3-1,5 մ է, 3-5 մմ տրամագծով։ Տերևները հերթադիր են։ Հացազգիների ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 800 տեսակ, ըստ այլ աղբյուրների, համապատասխանաբար՝ 600 և 10 հզ․)՝ տարածված համարյա ամբողջ աշխարհում։
Հայաստանում
ՀՀ տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ։ Հացազգիներ են մշակովի կարևորագույն հացահատիկային բույսերը՝ ցորենը, բրինձը, եգիպտացորենը, վարսակը, աշորան, գարին, կորեկը, սորգոն ևն, ինչպես նաև շաքարեղեգը։ Հայաստանում (Ողջաբերդ, Մուշաղբյուր, Հացավան) աճող ցորենի, աշորայի, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքավոր գենաֆոնդ են գործնական ընտրասերմման մեջ։ Մշակվող հացազգիները տալիս են մարդու հիմնական սննդամթերքը։ Վայրի և մշակովի հացազգիները լավորակ կեր են։ Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ, սննդի և արդ․ նպատակներով յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատրաստելու համար։ Որոշ տեսակներ ունեն դեղագործական, զարդարիկ նշանակություն։ Շատ հացազգիներ (արվանտակ, որոմ, ագրխոտուկ) գործածվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանների թռիչքադաշտերը, մարզադաշտերը, սիզամարգերը բուսածածկելու համար։ Որոշ հացազգիները (խրբուկ, սեզ, արվանտակ ևն) մոլախոտեր են։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |