«Ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր: Image 27961.jpg|thumb|right | Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում ]][[Պատկեր: Schweiz Schloss Chillon Gesamtansicht.jpg| left |thumb | Շիլոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)]][[Պատկեր: Image 27971.jpg |thumb|right | Լևոնբերդը Կիլիկիայում (XI–XII դարեր)]] [[Պատկեր: Image 27941.jpg |thumb|left |Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից]] [[Պատկեր: Image 27981.jpg |thumb|right | Էրեբունի ամրոցը (մ. թ. ա. 782 թ.)]] [[Պատկեր:Castle Himeji sakura01.jpg|thumb|left |Հիմեձի ամրոցը, Ճապոնիա ]] [[Պատկեր:Petropavlovskaia Krepost aerial.jpg |thumb|left | Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)]]
[[Պատկեր: Image 27961.jpg|thumb|right | Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում ]][[Պատկեր: Schweiz Schloss Chillon Gesamtansicht.jpg| left |thumb | Շիլիոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)]][[Պատկեր: Image 27971.jpg |thumb|right | Լևոնբերդը Կիլիկիայում (XI–XII դարեր)]] [[Պատկեր: Image 27941.jpg |thumb|left |Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից]] [[Պատկեր: Image 27981.jpg |thumb|right | Էրեբունի ամրոցը (մ. թ. ա. 782 թ.)]] [[Պատկեր:Castle Himeji sakura01.jpg|thumb|left |Հիմեձի ամրոցը, Ճապոնիա ]] [[Պատկեր:Petropavlovskaia Krepost aerial.jpg |thumb|left | Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)]]
'''Ամրոց''' — արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությանունյան]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գասպրինտ» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>:Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և
'''Ամրոց''' — արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ Հարությանունյան]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գասպրինտ» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>:Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և
պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է:
պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է:

17:22, 15 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Պատկեր:Image 27961.jpg
Խոտին ամրոցը (XIII դար) Ուկրաինայում
Շիլիոնի դղյակը Շվեյցարիայում (IX–XV դարեր)
Պատկեր:Image 27971.jpg
Լևոնբերդը Կիլիկիայում (XI–XII դարեր)
Պատկեր:Image 27941.jpg
Ամբերդ ամրոցը (X դար) հյուսիս-արևմուտքից
Պատկեր:Image 27981.jpg
Էրեբունի ամրոցը (մ. թ. ա. 782 թ.)
Հիմեձի ամրոցը, Ճապոնիա
Պետրոպավլովյան ամրոցը Սանկտ Պետերբուրգում (XIX դարի 2-րդ կես)

Ամրոց — արհեստական կերպով ամրացված դիրք կամ ռազմական կառույց թշնամու հարձակումներից պաշտպանվելու համար[1]:Ամրոցը կամ բերդը բոլոր կողմերից պաշտպանված և պաշարման պայմաններում երկարատև պայքարի նպատակով ամրացված բնակավայր է: Հնագույն ամրոցներն իրար հաջորդող կիսակլոր կամ ուղղանկյուն աշտարակներով և ամրացված մուտքերով աղյուսից, քարից ու այլ շինանյութերից կառուցված պաշտպանական շրջապարիսպներ էին, որոնց ներսում սովորաբար կառուցվում էր միջնաբերդը: Ամրոցների նախատիպեր են կիկլոպյան կառույցները, որոնք խոշոր քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ էին: Ստրկատիրական պետությունների շատ քաղաքներ նաև ամրոցներ էին: Միջնադարում ամրացվում էին նաև վանքերը: XV–XVI դարերում ամրոցների կառուցվածքում նշանակալի փոփոխություն է մտցրել հրետանու զարգացումը: Բարձր պատերին փոխարինել են քարե պատերով ամրացված հողաթմբերը, իսկ անկյունային աշտարակներին՝ բաստիոնները (ամրոցի պարիսպների անկյուններում կառուցված հնգանկյուն ամրություն): XIX դարում, պայմանավորված հրետանու հետագա զարգացմամբ, կառուցվել է պաշտպանական ամրոցների նոր տեսակ՝ կազմված միջուկից (հին ամրոցից) և 2–3 կմ շառավղով առանձին ամրությունների գոտուց: Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո հրաժարվել են ներփակ ամրոցներից և կառուցել ամրացված շրջաններ ու գոտիներ. օրինակ՝ Ֆրանսիայում՝ Մաժինոյի, Գերմանիայում՝ Զիգֆրիդի, Ֆինլանդիայում՝ Մաններհայմի գծերը և այլն: Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում, շրջափակվել աշտարակավոր կամ բրգաձև պարիսպներով, պատնեշվել հողաթմբերով ու ջրածածկ խրամներով: Աշտարակները կամ բուրգերը բազմահարկ կառույցներ են: Մ. թ. ա. IX–VI դարերում Վանի թագավորության քաղաքները միաժամանակ ամրոցներ էին՝ Տուշպա-Վանը, Արգիշտիխինիլի-Արմավիրը, Էրեբունի-Երևանը և այլն: Անտիկ շրջանի ամրոցաշինության փայլուն օրինակներից է Գառնին: Հայկական հզոր ամրոցներից են նաև Ամբերդը, Սմբատաբերդը, Ներքին Թալինը, Լամբրոնը և այլն: Սահմանապահ ամրոցներում սովորաբար, բացի կայազորից, այլ բնակիչներ չեն եղել:

Միջնադարյան Հայաստանում ամրոցները կառուցվել են ավատատիրական տների, դղյակների, ամրացված քաղաքների և վանքերի տեսքով: Ամրոց-դղյակների թիվը Հայաստանում, այդ թվում` Կիլիկիայում (Այաս, Կոռիկոս, Չանդր, Լևոնբերդ և այլն), հասել է հազարների:

Ծանոթագրություններ

  1. Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։

Արտաքին հղումներ