«Գդալ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 27. Տող 27.
* Թեյի, [[աղանդեր]]ի և ճաշի գդալները [[խոհարարության]] մեջ կիրառվում են որպես ծավալի չափման միավոր:
* Թեյի, [[աղանդեր]]ի և ճաշի գդալները [[խոհարարության]] մեջ կիրառվում են որպես ծավալի չափման միավոր:


[[Պատկեր:WoodSpoon.jpg|200px|մինի|Փայտյա գդալ]]
=== Գդալները՝ որպես երաժշտական գործիք ===
=== Գդալները՝ որպես երաժշտական գործիք ===
Սլավոնական ավանդույթի համաձայն՝ փայտե գդալներն օգտագործվում են որպես [[երաժշտական գործիք]]: Նվագելու հավաքածուն կազմվում է 3-5 գդալներով՝ երբեմն տարբեր չափսերի: Ձայնն առաջանում է՝ մեկի շերեփի հետևի կողմը մյուսի հետևի կողմին հարվածելով: Ձայնի [[տեմբր]]ը կախված է ձայնառաջացման եղանակից<ref>[http://slavyane.nnov.ru/index.phtml?lng=ru&id=44 Народный ансамбль ложкарей «Славяне»<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
Սլավոնական ավանդույթի համաձայն՝ փայտե գդալներն օգտագործվում են որպես [[երաժշտական գործիք]]: Նվագելու հավաքածուն կազմվում է 3-5 գդալներով՝ երբեմն տարբեր չափսերի: Ձայնն առաջանում է՝ մեկի շերեփի հետևի կողմը մյուսի հետևի կողմին հարվածելով: Ձայնի [[տեմբր]]ը կախված է ձայնառաջացման եղանակից<ref>[http://slavyane.nnov.ru/index.phtml?lng=ru&id=44 Народный ансамбль ложкарей «Славяне»<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:

21:09, 8 Հուլիսի 2018-ի տարբերակ

Ճաշի և թեյի գդալներ

Գդալ, սեղանի սպասքի առարկա՝ կոթով ու ձվաձև գոգավոր մասով՝ ջրիկ կամ սորուն ուտելիքներ վերցնելու և բերանը տանելու համար:

Գոգավոր մասի չափսը համապատասխանեցված է մարդու բերանի չափին: Կիրառվում է որպես ճաշասեղանի սպասքի առարկա, լաբորատոր գործիք և այլն:

Կուկուտենի մշակույթի գդալ, ուշ նեոլիթ

Պատմություն

Դեռևս հնագույն ժամանակներում գդալներն օգտագործվում էին որպես սեղանի սպասքի պարագա՝ ի տարբերություն ավելի ուշ հայտնագործված պատառաքաղների: Աֆրիկյան կալենինին էթնիկ խմբում տարածված է մի ճաշատեսակ, որն ուտում են գդալով:

Հնագույն գդալները պատրաստվում էին փայտից, ոսկորներից, եղջյուրից, հույներն օգտվում էին իրենց չափսերով հարմարավետ ծովային խեցիներով, որոնք որպես գդալ էին ընդունում դեռևս նախնադարյան մարդիկ: Եգիպտոսում գդալները պատրաստում էին փղի ոսկորներից, քարից, ծառից: Հաճախ դրանք ծածկում էին կրոնական պատկերներով: Հռոմեական և հունական քաղաքակրթությունների ծագման ժամանակ առաջացավ բրոնզե և արծաթյա սպասքը: Պահպանվել են այդ ժամանակաշրջանի բրոնզե և արծաթյա գդալների բազմաթիվ նմուշօրինակներ, որոնք պահվում են ողջ աշխարհի պատմության թանգարաններում:

Հնդկական դենե ցեղերի գդալ, Կանադա

Միջին դարերում գդալները հիմնականում փայտյա և եղջյուրյա էին: Բացի այդ, դրանց արտադրության համար երբեմն օգտագործվում էին արույր, պղինձ և արճիճ. այդպիսի գդալները հայտնի դարձան XV դարում: Արիստոկրատները և արքաներն օգտվում էին արծաթյա և ոսկյա գդալներից: Այդպիսի գդալների մասին համեմատաբար վաղ հիշատակումը վերաբերում է 1259 թվականին: Անգլիացի արքա Էդուարդ I-ի անձնական իրերի թվում 1300 թվականին նշվում էին ոսկյա և արծաթյա գդալները՝ fleur-de-lis դրոշմադրմամբ (փարիզյան արհեստանոցի անվանում): Մեծ հետաքրքրություն ունեն թագադրության գդալները, որոնք կիրառվում էին անգլիացի արքաներին օծելու համար:

Եվրոպայում Վերածննդի դարաշրջանում տարածված էին, այսպես կոչված, առաքելական գդալները: Դրանք ի հայտ եկան դեռևս XV դարում, բայց տարածում ստացան XVI հարյուրամյակում՝ որպես քրիստոնեական տոների նվերներ: Քրիստոնեական գդալների վրա պատկերված էին Քրիստոսի աշակերտները: Հենց Հիսուսին գդալների վրա հազվադեպ էին պատկերում: Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ փոխվեց գդալի ձևը՝ բռնակը դարձավ հարթ, իսկ շերեփը լայն էլլիպսի ձև ստացավ:

XVIII դարում շերեփը փոքրացվեց, բռնակը մի քանի աստիճանով ավելի լայն էր դրա համեմատությամբ: 1760 թվականին գդալն ստացավ իր ներկայիս տեսքը, որում թասիկանման հատվածն արդեն վերջում է, ոչ թե հիմնական մասն է:

Ռուսիայում առաջին արծաթյա գդալները ձուլվել են 998 թվականին՝ Վլադիմիր իշխանի հրամանով՝ իր զորագնդի համար:

Տիբեթական գդալ

Գդալի կիրառման այլ եղանակներ

Փայտյա գդալ

Գդալները՝ որպես երաժշտական գործիք

Սլավոնական ավանդույթի համաձայն՝ փայտե գդալներն օգտագործվում են որպես երաժշտական գործիք: Նվագելու հավաքածուն կազմվում է 3-5 գդալներով՝ երբեմն տարբեր չափսերի: Ձայնն առաջանում է՝ մեկի շերեփի հետևի կողմը մյուսի հետևի կողմին հարվածելով: Ձայնի տեմբրը կախված է ձայնառաջացման եղանակից[1]:

Սովորաբար մեկ կատարողն օգտագործում է 3 գդալ, որոնցից երկուսը տեղավորվում են ձախ ձեռքի մատների միջև, իսկ երրորդը բռնում են աջ ձեռքով: Հարվածները կատարվում են՝ երրորդ գդալը ձախ ձեռքի մյուս երկու գդալներին հարվածելով: Սովորաբար հարմարավետության համար հարվածները կատարվում են ձեռքի կամ ծնկան վրա: Երբեմն գդալների տակից զանգուլակներ են կախում[2]:

Գդալների տեսակներ

Գդալների հիմնական տեսակներ

  • Ճաշի գդալ
  • Թեյի գդալ
  • Աղանդերի գդալ
Գդալների արտադրություն, 1897 թվական, Մ. Պ. Դմիտրիև

Գդալների հավելյալ տեսակներ

  • Բարի (բարմենի) գդալ
  • Դեկորատիվ փայտից նկարազարդ գդալ
  • Չինական գդալ՝ ապուրի համար (սովորաբար կերամիկական)
  • Սուրճի գդալ (թեյի գդալից փոքրացված)
  • Լաբորատոր ճենապակյա գդալ
  • Օշինդրի գդալ
  • Արգանակի գդալ
  • Թուրինջի գդալ
  • Ձիթապտղի գդալ
  • Պաղպաղակի գունդ ձևավորելու գդալ
  • Ձկնկիթի գդալ
  • Ապուրի գդալ
  • Ձվի գդալ
  • Չափման գդալ
  • Հուշանվեր գդալ (սովորաբար չափսերով և ձևով համապատասխանում է թեյի գդալին, բայց ունի տեսարժան վայրերի, զինանշանի և այլ պատկերներ)
  • Մեղրի գդալ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ