«Գդալ»–ի խմբագրումների տարբերություն
Տող 5. | Տող 5. | ||
Գոգավոր մասի չափսը համապատասխանեցված է մարդու բերանի չափին: Կիրառվում է որպես ճաշասեղանի [[սպասք]]ի առարկա, լաբորատոր գործիք և այլն: |
Գոգավոր մասի չափսը համապատասխանեցված է մարդու բերանի չափին: Կիրառվում է որպես ճաշասեղանի [[սպասք]]ի առարկա, լաբորատոր գործիք և այլն: |
||
[[Պատկեր:CucuteniNeoliticBirdSpoon.JPG| |
[[Պատկեր:CucuteniNeoliticBirdSpoon.JPG|250px|մինի|Կուկուտենի մշակույթի գդալ, ուշ նեոլիթ]] |
||
== Պատմություն == |
== Պատմություն == |
21:01, 8 Հուլիսի 2018-ի տարբերակ
Գդալ, սեղանի սպասքի առարկա՝ կոթով ու ձվաձև գոգավոր մասով՝ ջրիկ կամ սորուն ուտելիքներ վերցնելու և բերանը տանելու համար:
Գոգավոր մասի չափսը համապատասխանեցված է մարդու բերանի չափին: Կիրառվում է որպես ճաշասեղանի սպասքի առարկա, լաբորատոր գործիք և այլն:
Պատմություն
Դեռևս հնագույն ժամանակներում գդալներն օգտագործվում էին որպես սեղանի սպասքի պարագա՝ ի տարբերություն ավելի ուշ հայտնագործված պատառաքաղների: Աֆրիկյան կալենինին էթնիկ խմբում տարածված է մի ճաշատեսակ, որն ուտում են գդալով:
Հնագույն գդալները պատրաստվում էին փայտից, ոսկորներից, եղջյուրից, հույներն օգտվում էին իրենց չափսերով հարմարավետ ծովային խեցիներով, որոնք որպես գդալ էին ընդունում դեռևս նախնադարյան մարդիկ: Եգիպտոսում գդալները պատրաստում էին փղի ոսկորներից, քարից, ծառից: Հաճախ դրանք ծածկում էին կրոնական պատկերներով: Հռոմեական և հունական քաղաքակրթությունների ծագման ժամանակ առաջացավ բրոնզե և արծաթյա սպասքը: Պահպանվել են այդ ժամանակաշրջանի բրոնզե և արծաթյա գդալների բազմաթիվ նմուշօրինակներ, որոնք պահվում են ողջ աշխարհի պատմության թանգարաններում:
Միջին դարերում գդալները հիմնականում փայտյա և եղջյուրյա էին: Բացի այդ, դրանց արտադրության համար երբեմն օգտագործվում էին արույր, պղինձ և արճիճ. այդպիսի գդալները հայտնի դարձան XV դարում: Արիստոկրատները և արքաներն օգտվում էին արծաթյա և ոսկյա գդալներից: Այդպիսի գդալների մասին համեմատաբար վաղ հիշատակումը վերաբերում է 1259 թվականին: Անգլիացի արքա Էդուարդ I-ի անձնական իրերի թվում 1300 թվականին նշվում էին ոսկյա և արծաթյա գդալները՝ fleur-de-lis դրոշմադրմամբ (փարիզյան արհեստանոցի անվանում): Մեծ հետաքրքրություն ունեն թագադրության գդալները, որոնք կիրառվում էին անգլիացի արքաներին օծելու համար:
Եվրոպայում Վերածննդի դարաշրջանում տարածված էին, այսպես կոչված, առաքելական գդալները: Դրանք ի հայտ եկան դեռևս XV դարում, բայց տարածում ստացան XVI հարյուրամյակում՝ որպես քրիստոնեական տոների նվերներ: Քրիստոնեական գդալների վրա պատկերված էին Քրիստոսի աշակերտները: Հենց Հիսուսին գդալների վրա հազվադեպ էին պատկերում: Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ փոխվեց գդալի ձևը՝ բռնակը դարձավ հարթ, իսկ շերեփը լայն էլլիպսի ձև ստացավ:
XVIII դարում շերեփը փոքրացվեց, բռնակը մի քանի աստիճանով ավելի լայն էր դրա համեմատությամբ: 1760 թվականին գդալն ստացավ իր ներկայիս տեսքը, որում թասիկանման հատվածն արդեն վերջում է, ոչ թե հիմնական մասն է:
Ռուսիայում առաջին արծաթյա գդալները ձուլվել են 998 թվականին՝ Վլադիմիր իշխանի հրամանով՝ իր զորագնդի համար:
Գդալի կիրառման այլ եղանակներ
- Թեյի, աղանդերի և ճաշի գդալները խոհարարության մեջ կիրառվում են որպես ծավալի չափման միավոր:
Գդալները՝ որպես երաժշտական գործիք
Սլավոնական ավանդույթի համաձայն՝ փայտե գդալներն օգտագործվում են որպես երաժշտական գործիք: Նվագելու հավաքածուն կազմվում է 3-5 գդալներով՝ երբեմն տարբեր չափսերի: Ձայնն առաջանում է՝ մեկի շերեփի հետևի կողմը մյուսի հետևի կողմին հարվածելով: Ձայնի տեմբրը կախված է ձայնառաջացման եղանակից[1]:
Սովորաբար մեկ կատարողն օգտագործում է 3 գդալ, որոնցից երկուսը տեղավորվում են ձախ ձեռքի մատների միջև, իսկ երրորդը բռնում են աջ ձեռքով: Հարվածները կատարվում են՝ երրորդ գդալը ձախ ձեռքի մյուս երկու գդալներին հարվածելով: Սովորաբար հարմարավետության համար հարվածները կատարվում են ձեռքի կամ ծնկան վրա: Երբեմն գդալների տակից զանգուլակներ են կախում[2]:
Գդալների տեսակներ
Գդալների հիմնական տեսակներ
- Ճաշի գդալ
- Թեյի գդալ
- Աղանդերի գդալ
Գդալների հավելյալ տեսակներ
- Բարի (բարմենի) գդալ
- Դեկորատիվ փայտից նկարազարդ գդալ
- Չինական գդալ՝ ապուրի համար (սովորաբար կերամիկական)
- Սուրճի գդալ (թեյի գդալից փոքրացված)
- Լաբորատոր ճենապակյա գդալ
- Օշինդրի գդալ
- Արգանակի գդալ
- Թուրինջի գդալ
- Ձիթապտղի գդալ
- Պաղպաղակի գունդ ձևավորելու գդալ
- Ձկնկիթի գդալ
- Ապուրի գդալ
- Ձվի գդալ
- Չափման գդալ
- Հուշանվեր գդալ (սովորաբար չափսերով և ձևով համապատասխանում է թեյի գդալին, բայց ունի տեսարժան վայրերի, զինանշանի և այլ պատկերներ)
- Մեղրի գդալ
Ծանոթագրություններ
== Արտաքին հղումներ ==