«Հայկական կավ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ. '''Հայկական կավ''', հայկավ (հուն.՝ βωλos ՚αρբενια, լատ․՝ bolus Armenius, արաբ․՝ տին Էրմանի, թուրք․՝ կիլ Էրմանի... |
(Տարբերություն չկա)
|
12:02, 12 Նոյեմբերի 2011-ի տարբերակ
Հայկական կավ, հայկավ (հուն.՝ βωλos ՚αρբενια, լատ․՝ bolus Armenius, արաբ․՝ տին Էրմանի, թուրք․՝ կիլ Էրմանի և այլն), մուգ կարմիր կամ դեղին կավաքար, որն անցյալում օգտագործվել է որպես վերքեր չորացնող, արյունահոսությունը դադարեցնող բուժամիջոց, մաղձաբեր ևն։
Գույնը պայմանավորված է բաղադրության մեջ Fe2O3-ի քանակով։ Արդյունահանվել է Հայաստանում (Անիի և ներկայիս Իջևան քաղաքի շրջակայքում) և Պարսկաստանում։ Հայաստանից արտահանվել է Արևմուտքի և հատկապես Արևելքի երկրներ և մեծ համբավ է ունեցել։ Ավելի ուշ արդյունահանվել է նաև Իտալիայում և Ֆրանսիայում։ Ժամանակին Ֆրանսիայում պատրաստվել են հայկական կավ պարունակող դեղահաբեր (pilules de Bold՚Armenie)՝ սուսանակ հիվանդության դեմ։
Հայկական կավի մասին առաջինը հիշատակել է բժշկապետ Դիոսկորիդեսը (I դ․)։ Սխալմամբ արևելքում հայկական կավ է կոչվել Լեմնոս կղզուց արտահանվող Լեմնոսի կավը, որը, ինչպես և հայկական կավը, օգտագործվել է կնիք դնելիս և կոչվել կնքակավ։
Հայ միջնադարյան մատենագրության մեջ հայկական կավը հիշատակվում է նաև հայհող, սիս, հայկավակ անուններով։ Հայկական կավի՝ որպես ոսկրախտի բուժման միջոցի, մաղձաբերի ու հակաթույնի մասին են վկայում Մխիթար Հերացու և Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները։
Agapi Gharibyan 12:02, 12 Նոյեմբերի 2011 (UTC)