«Գարեգին Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 67. Տող 67.


=== Սուրբ Գեղարդը վաճառելու և/կամ վնասելու մեղադրանքներ ===
=== Սուրբ Գեղարդը վաճառելու և/կամ վնասելու մեղադրանքներ ===
{{տես նաև|Գեղարդ}}
[[Պատկեր:2014 Prowincja Armawir, Wagharszapat, Katedra w Eczmiadzynie, Wnętrze, Włócznia Przeznaczenia.jpg|thumb|right|250px|Սուրբ Գեղարդը]]
[[Պատկեր:2014 Prowincja Armawir, Wagharszapat, Katedra w Eczmiadzynie, Wnętrze, Włócznia Przeznaczenia.jpg|thumb|right|250px|[[Գեղարդ|Սուրբ Գեղարդը]]]]
2018 թվականի հուլիսի 6-ին ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատուն, պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը: Մինչ այդ, ինչպես նաև անմիջապես Դիվանատանը, Կորյուն աբեղա Առաքելյանը և ցուցարարները իրազեկել էին հանրությանն այն բանի մասին, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»<ref name=Թերթ1>[http://www.tert.am/am/news/2018/07/06/geghard/2735028 Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի. հոգևորականի պարզաբանումը՝ ցուցարարներին (ուղիղ)]</ref>:
2018 թվականի հուլիսի 6-ին ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատուն, պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը: Մինչ այդ, ինչպես նաև անմիջապես Դիվանատանը, Կորյուն աբեղա Առաքելյանը և ցուցարարները իրազեկել էին հանրությանն այն բանի մասին, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»<ref name=Թերթ1>[http://www.tert.am/am/news/2018/07/06/geghard/2735028 Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի. հոգևորականի պարզաբանումը՝ ցուցարարներին (ուղիղ)]</ref>:


Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել Սուրբ Գեղարդը, հաղորդելով հետևյալը.
Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել [[Սուրբ Գեղարդ|Սուրբ Գեղարդը]], հաղորդելով հետևյալը.
{{քաղվածք|Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում<ref>[https://www.panorama.am/am/news/2018/07/06/%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B1%D5%BD%D5%B8%D5%B2%D5%AB%D5%AF/1975162 Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ]</ref>}}
{{քաղվածք|Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում<ref>[https://www.panorama.am/am/news/2018/07/06/%D5%8F%D5%A5%D6%80-%D4%B1%D5%BD%D5%B8%D5%B2%D5%AB%D5%AF/1975162 Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ]</ref>}}



20:52, 6 Հուլիսի 2018-ի տարբերակ

Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
132-րդ Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Ընդհանուր տեղեկություններ
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏիտղոսՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ծայրագույն Պատրիարք
և Կաթողիկոս Ամենայն Հայոց
Գահակալություննոյեմբերի 4, 1999
ԻրավանախորդԳարեգին Ա Սարգիսյան
Ծնվել էօգոստոսի 21, 1951 (72 տարեկան)
ԾննդավայրՈսկեհատ գյուղ, Էջմիածնի շրջան (ներկայիս Արմավիրի մարզ), Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան,
Վիեննայի համալսարան
Բոննի համալսարան
Կուսակրոնության ընդունումհոկտեմբեր 15, 1972 թ.
 Karekin II Վիքիպահեստում
Գարեգին II-ը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ (2016)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (ավազանի անունը՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծն. օգոստոս 21, 1951, Ոսկեհատ գյուղ, ՀԽՍՀ, Էջմիածնի շրջան, (ներկայիս ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ. նոյեմբերի 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս:

Կենսագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո 1965 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանոս Նախավկայի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ[1]։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը և նշանակվել նույն ուսումնական հաստատության տեսչի օգնական՝ նաև ստանձնելով «Նոր Կտակարան» առարկայի դասավանդման պարտականությունը։ 1972 թվականի հոկտեմբերի 15-ին Գեաշնորհ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և ի պատիվ Ավարայրի ճակատամարտին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ[2]։ Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ 1975 թվականին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով Բոննի համալսարանում։

1979 թվականին Գերմանիայից տեղափոխվել է Ռուսաստան և իր ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նշանակվել Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական[3], իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության[4]։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ Կաթողիկոսի։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին Գարեգին Ա Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ[5], իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։

Գործունեությունը

1989 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը: 1990 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։ Այն ներկայումս ընդգրկում է ավելի քան 56 հանրակրթական դպրոց։ 1992 թ. նախաձեռնությամբ Երևանում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից և դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։ Հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թ.),

Կաթողիկոսական գործունեությունը

Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության ընթացքում կառուցվել են 100-ից ավել եկեղեցիներ, վերանորոգվել ավելի քան 40: Մեծածավալ շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի Մայր Աթոռում։ Եկեղեցահպատակ քաղաքացիները երբեմն նրան անվանում են Գարեգին շինարար։

Քննադատություն

Նոր եկեղեցիների կառուցում

Գարեգին Բ կաթողիկոսի եկեղեցաշինական գործունեությունը հաճախ սուր քննադատության է ենթարկվում հայաստանյան հասարակության և հայկական սփյուռքի առանձին ներկայացուցիչների կողմից, որոնք կաթողիկոսին մեղադրում են վերանորոգման կարիք ունեցող բազմադարյան եկեղեցիները վերականգնելու փոխարեն միանգամայն նոր եկեղեցիներ կառուցելու, Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայաստանյան «օլիգարխների», ինչպես նաև եկեղեցու բարերարների ֆինանսական միջոցները եկեղեցիների կառուցմանն ուղղելու համար։ Գարեգին Բ կաթողիկոսը այս առիթով Հայկական ճարտարապետական հուշարձանները ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի հարց-խնդրանքին, իբր, պատասխանել է հետևյալ կերպ.

Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ[6]

:

Մայր Աթոռը հերքել է Սամվել Կարապետյանի կողմից Գարեգին Բ-ին վերագրվող հայտարարությունը։ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը նշել է

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սրտացավության, բայց մեղադրել Ամենայն Հայոց կաթողիկոսին պակաս սրտացավության մեջ, քան որեւէ այլ ոք, չեմ կարծում, որ պատշաճ է:[7]

Հրաժարականի պահանջ

2018 թվականի հունիսին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության կողմից մեկնարկել են բողոքի գործողություններ Գարեգին Բ-ի կաթողիկոսի պաշտոնից հրաժարականի պահանջով[8]: Նախաձեռնության անդամները պնդում են, որ Գարեգին Բ-ն «իրականությունից կտրվել է, որպես հոգևոր առաջնորդ նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից»[8]:

2018 թվականի հունիսի 7-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները փակ հանդիպում են ունեցել Էջմիածնում Գարեգին Բ-ի հետ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ[8]:

Սուրբ Գեղարդը վաճառելու և/կամ վնասելու մեղադրանքներ

Սուրբ Գեղարդը

2018 թվականի հուլիսի 6-ին ակտիվիստները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատուն, պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը: Մինչ այդ, ինչպես նաև անմիջապես Դիվանատանը, Կորյուն աբեղա Առաքելյանը և ցուցարարները իրազեկել էին հանրությանն այն բանի մասին, որ Գարեգին Բ-ն վաճառել է գանձատան թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որին հակադարձել է Արշակ Սրբազանը, ասելով, որ «Գեղարդը չի վաճառվել, նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի»[9]:

Քիչ անց, նույն օրը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել Սուրբ Գեղարդը, հաղորդելով հետևյալը.

Սուրբ Գեղարդն ամբողջական է, որևէ խաթարում, որևէ պակաս այն չունի։ 2004 թվականին Ռուսաց եկեղեցու երջանկահիշատակ պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում, ցանկացողները կարող են գնալ և տեսնել։ Այդ հատվածը հանվել է սուրբ Գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ Գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում[10]

Ընտանիք

Համաձայն ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների, Գարեգին Բ-ն ունի մեկ դուստր՝ Խաթուն Կտրիճի Գրիգորյան, ով բնակվում է Երևանում[11]:

Կոչումներ, շքանշաններ

Գարեգին Բ կաթողիկոսը ստացել է հետևյալ կոչումները՝

Գարեգին Բ կաթողիկոսը պարգևատրվել է հետևյալ շքանշաններով և մեդալներով՝

Ծանոթագրություններ

  1. Սուրբ Ստեփանոսի տոնը և սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում, «Էջմիածին», 12(1970), էջ 27-29
  2. Սամվել սրկ. Պետրոսյան, Ձեռնադրություն Մայր Տաճարում, «Էջմիածին», 10(1972), էջ 43-45
  3. Հոգևոր պաշտոնյաների նոր նշանակումներ, «Էջմիածին», 2-3(1970), էջ 15
  4. Եպիսկոպոսական ձեռնադրություն, «Էջմիածին», 9-10(1983), էջ 79-83
  5. Հայրապետական տնօրինութիւն, «Էջմիածին», 10-11(1998), էջ 3
  6. «Ես գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ». Կաթողիկոսի սենսացիոն հայտարարությունը Սանահինի խայտառակ վիճակի վերաբերյալ:
  7. Մայր Աթոռը հերքում է Գարեգին Բ-ին վերագրվող հայտարարությունը
  8. 8,0 8,1 8,2 «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները
  9. Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը չի վաճառվել, այլ մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետի. հոգևորականի պարզաբանումը՝ ցուցարարներին (ուղիղ)
  10. Սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք նվիրաբերվել է Ալեքսի Երկրորդ պատրիարքին. Տեր Ասողիկ
  11. Ազգուտակով՝ պաշտոնյա. Գարեգին Բ
  12. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
  13. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 15-ամյակը


Նախորդող՝
Գարեգին Ա
Կաթողիկոս
1999-
Հաջորդող՝
---