«Հոնիական կղզիներ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:1987 հիմնադրված պետություններ և տարածքներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 96. | Տող 96. | ||
[[Կատեգորիա:Միջերկրական ծովի կղզիներ]] |
[[Կատեգորիա:Միջերկրական ծովի կղզիներ]] |
||
[[Կատեգորիա:Հունաստանի կղզիներ]] |
[[Կատեգորիա:Հունաստանի կղզիներ]] |
||
[[Կատեգորիա:1987 հիմնադրված պետություններ և տարածքներ]] |
06:44, 6 Հուլիսի 2018-ի տարբերակ
'
| ||
Կոորդինատներ | 38°41′00″ հս․. լ. 20°42′04″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Հունաստան | |
Ամենամեծ կղզին | Կեֆալոնիա | |
Ընդհանուր մակերեսը | 2,306.94 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 1628 մ | |
Ջրատարածություն | Հոնիական ծով | |
Բնակչություն (2011) | 207․855 մարդ | |
Բնակչության խտությունը | 90 մարդ/կմ2 | |
Զինանշան
| ||
Հոնիական կղզիներ (հուն․՝ Περιφέρεια Ιονίων Νήσων), կղզիախումբ Հոնիական ծովում, Բալկանյան թերակղզու արևմտյան ափերի մոտ։
Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 2, 2հզ. կմ2է։ Կազմված է 5 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից։ Ռելիեֆը լեռնային է։
Բուսածածկույթում տիրապետում է մակվիսը։ Բնակչությունն զբաղվում է ձիթենու և ցիտրուսայինների մշակությամբ, այգեգործությամբ, ոչխարաբուծությամբ և ձկնորսությամբ։ Հոնիական կղզիներում են Կերկիրա, Արգոստոլիոն, Զակինթոս քաղաքները։
Կղզին իր անվանումը ստացել է նույնանուն ծովից, որը ողողում է կղզու արևելյան ափը: Այս կղզիները հաճախ անվանում են «Յոթ կղզիներ» (հուն․՝ Επτάνησα), բացի այդ յոթ կղզիներից այդտեղ կան նաև բազմաթիվ փոքր կղզիներ: Հիմնական կղզիների ցանկի մեջ մտնում են (հյուսիսից հարավ).
- Կերկիրա
- Պաքսոս
- Լեֆկադա
- Իթակե
- Կեֆալոնիա
- Զակինթոս
- Կիտիրա (գտնվում է Պելոպոնեսի հարավում)
Հոնիական կղզիները միակ տեղն է Հունաստանում, որը երբեք չի եղել Օսմանյան կայսրության տիրապետության տակ:
ԲԵՀԲ-ը Հոնիական կղզիների մասին
Հոնիական կզիներ (թվով 7)՝ գտնվում են Հոնիական ծովում, մերձ Հունաստանի արևմտյան ափին. Կորֆու (հնում՝ Կերկիրա, ամենահյուսիսային), Պաքսոս, Լեֆկադա (Սանտա-Մաուրա, հնում՝ Լեուկա), Ֆիակի (հնում՝ Իթակե), Կեֆալոնիա (մակերեսով ամենամեծը), Կիտիրա կամ Կիտերա (Ցերիգո): Մակերևույթը՝ 2296 կմ²: Կեֆալոնիայում կան հոյակապ ձիթենիներ, ընդհանուր առմամբ կղզիները ծառազուրկ են: Գլխավոր արտադրանքը՝ գինի, յուղ, հարավային մրգեր[1]:
Բնակչության մասին
Հոնիական կղզիները ազատվեցին թուրքական տիրապետությունից և XIX դարում գտնվում էին բրիտանացիների ղեկավարության տակ: Չնայած դրան նրան բնակչության բարեկեցությունը ավելի բարձր էր, քան մնացած Հունաստանում: 1964 թվականին, երբ կղզիները միացան Հունաստանին՝ նրանց վրա տարածվեցին հունական օրենքները, մինչև հիմա միայն պահպանվում է անկախ քաղաքացիական օրենսգիրքը[1]:
Բնակչություն. հույներ (1889 թվականին 235 122 մարդ), իտալացիներ (1100 մարդ), անգլիացիներ (1500 մարդ): Յուրաքանչյուր կղզում կա մեկ ճեմարան, իսկ Կորֆու կղզում՝ քոլեջ և համալսարան, 1823 թվականից:
Հին պատմություն
Հոնիական կղզիների հին պատմությունը կապված է Հին Հունաստանի պատմության հետ: Կղզիները բնակեցված էին դորիացիներով: Կերկիրան Կորնթոսի գաղութն էր, բայց շուտով առանձնանում են և անընդհատ կռվել է նրա հետ: Պերիանդրա բռնակալի դեմ պայքարի ժամանակ վերջինս ծառայել է որպես ապաստան: Այն տեղիք տվեց, որ սկսվի Պելոպոնեսյան պատերազմը: Հռոմեկան կռիվների ժամանակ կղզիները բաժանեցին Հունաստանից և մտավ Աքայիայի՝ հռոմեական նահանգի մեջ[1]:
Դրամական համակարգի մասին
Մինչև 1876 թվականը դրամական համակարգը մի պարզ արծաթ էր: Դրամական միավոր ընդունվեց Մեքսիկայի դոլարը: Այն պարունակում էր 23,4 գ մաքուր արծաթ, որը բաժանեցին 104 ցենտի:
Գրականություն
- Unger, «Wissenschaftliche Ergebnisse einer Reise in Griechenland u. in die J.» (B., 1862),
- Bory de St. Vincent, «Hist. et description des î les J.» (П., 1823),
- Davy, «The J. under British Protection» (Л., 1851),
- Davy, «Storia delle isole J. sotto il reggimento dei republicain francesi» (Лондон, 1860),
- Fr. Lenormant, «Le gouvernement des iles J.» (Париж, 1861),
- Lunsi, «Della condizione politica delle is o le J. sotto il dominio veneto» (Вен., 1858); «Della republica settinsulare» (Болонья, 1863): Pauthier, «Les îles J. pendant l’occupation franç aise et le protectorat angl.» (т. же, 1863),
- Ansted. «The J. I.» (Л., 1863); Riemann (Recherches arch éologiques sur les î les J." (П., 1879—1880),
- Μαυροιάννις, « Ίστορία των ΄ισνίων νήσων. 1797—1815» (1889):
- Греческие острова. Ле Пти Фюте, Michel Strogoff&Ass, 1998, ISBN 2-86273-618-X
- Ионийские острова // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907:
Արտաքին հղումներ
- Онлайн-путеводитель по островам (անգլ.)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 В. Водовозов, (1890–1907). «Ионийские острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 545)։ |