«Աղձնիք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35. Տող 35.


{{Հայաստանի պատմական նահանգներ}}
{{Հայաստանի պատմական նահանգներ}}
{{Մեծ Հայքի վարչական բաժանում}}

[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի նահանգները]]
[[Կատեգորիա:Պատմական Հայաստանի նահանգները]]



18:34, 9 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Աղձնիքը, ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։

Պատկեր:Mets Hayq - Nahangner - Aghdzniq.jpg
Աղձնիք նահանգն ըստ Ս.Երեմյանի: Ըստ Բ.Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների նահանգի սահմաններն արևմուտքում տարածվում էին մինչև Եփրատ և գավառացանկից բացակայում է Քաղ(=Քղիմար) գավառը՝ նույնանալով Անգեղ Տուն գավառին։ Տարբերություններ կան նաև լեռնային գավառների տեղադրություններում:

Աշխարհագրություն և Երկրաբանություն

Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև, մոտ 18 000 կմ2 տարածությամբ և ուներ 10 գավառ:

Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղ-Տուն (Քաղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն) գավառները, իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնոձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»:

Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես Անգեղ-Տուն և Ազնվաց ձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը:

Պատմություն

Պատկեր:Provinces.JPG
Մեծ Հայքն ըստ «Աշխարհացոյց»-ի
Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի: Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան

Վաղ միջնադար

Մծբինի 40-ամյա դաշնագրի (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը (Անգեղ-Տուն, Նփրկերտ, Աղձն) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ Աղձն գավառի, անջատվելով Հայքից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք (Սոփանենե) անունով, իսկ Աղձնը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց Սասանյան Իրանին։ Սասանյանների ավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս (Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ) բերդաքաղաքը, որը Աքբա, Ափում և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը Սասանյանների ներխուժումից։ Մեծ Հայքի 591-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ Բյուզանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները:

Արաբական տիրապետության շրջան

Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական Դիար-ռաբիա ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները:

Գրականություն

  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վեն., 1907
  • Երեմյան Ս.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963
  • Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968
  • Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։