«Ցունամի»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: tt փոփոխում է․: fa, hu, nl |
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: ky:Цунами |
||
Տող 80. | Տող 80. | ||
[[ko:지진 해일]] |
[[ko:지진 해일]] |
||
[[ku:Tsunamî]] |
[[ku:Tsunamî]] |
||
[[ky:Цунами]] |
|||
[[la:Megacyma]] |
[[la:Megacyma]] |
||
[[lb:Tsunami]] |
[[lb:Tsunami]] |
03:05, 8 Նոյեմբերի 2011-ի տարբերակ
Ցունամին՝ հսկայական չափերի հասնող ջրային ալիքներ են։ «Ցունամի» բառը ճապոնական է՝ «ցու» նշանակում է «ծովախորշ», իսկ «նամի»՝ «ալիք» (այսինքն «ցունամի» նշանակում է «ծովախորշը ողողող ալիք»)։ Ցունամիները հաճախակի երևույթ են Ճապոնիայում։ Ցունամիները կարող են պատճառել մեծ ավերածություններ, ինչպես նաև մարդկային զոհեր (ցունամիի ալիքները տարածվում են ավելի մեծ արագությամբ, քան մարդկանց վազելու արագությունը)։
Ցունամիները հիմնականում առաջանում են ստորջրյա ուժեղ երկրաշարժերի հետևանքով։ Ցունամի կարող է առաջանալ նաև հրաբուխներից, գետնի սողանքից և ստորջրյա պայթյուններից։
Երկրաշարժի կենտրոնից բոլոր կողմերի վրա, ջրի մեջ նետած քարից հեռացող շրջանագծերի նման, տարածվում են ցունամիի ալիքները։ Բաց ծովում ցունամիի ալիքները նավերի համար գրեթե աննկատելի են։ Բայց երբ ցունամիի ալիքներն իրենց ճանապարհին հանդիպում են մայրցամաքի կամ կղզու, ապա հասնում են 10 մ, իսկ երբեմն է՛լ ավելի մեծ բարձրության, իսկ ծովախորշ մտնելիս հասնում են 20 մ բարձրության։
Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ (մեկ ժամում 800 կմ)։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (1960 թվականին է եղել, առ այսօր աշխարհի ամենաուժգին երկրաշարժն է համարվում) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազ կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներին։
Աղբյուր
- Ն․ Ա․ Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ․, «Լույս» հրատարակչություն