«Զաքար Ումիկով»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 10. | Տող 10. | ||
== Պարգևներ == |
== Պարգևներ == |
||
* [[ԽՍՀՄ Պետական մրցանակ]]ներ, |
* [[ԽՍՀՄ Պետական մրցանակ]]ներ, 1941 թ., 1949 թ. |
||
* Կարմիր աստղի շքանշան |
* Կարմիր աստղի շքանշան |
||
* [[Ստալինյան մրցանակ]]ի դափնեկիր, 1949 թ. |
* [[Ստալինյան մրցանակ]]ի դափնեկիր, 1949 թ. |
20:58, 5 Հունիսի 2018-ի տարբերակ
Զաքար Ումիկով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19 (մարտի 4), 1906 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 16, 2004 (98 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան (1932) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Հայր | Ներսես Ումիկով |
Զաքար Ներսեսի Ումիկով (փետրվարի 19 (մարտի 4), 1906, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 16, 2004, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայազգի ճարտարագետ, կոնստրուկտոր: ԽՍՀՄ-ում ռազմական գործնական հիդրոձայնագիտության հիմնադիրը:
Մանկաբույժ Ներսես Ումիկովի որդին:
Կենսագրություն
Զաքար Ումիկովը ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում: 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական տեխնիկումը, 1932 թվականին` Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը: 1933 թվականից աշխատել է Լենինգրադի ծովային սարքաշինության «Ջրատրանս-սարք» գործարանում, 1936-1941 թվականներին` «Օրիոն» ՀԿԲ-ի գլխավոր կոնստրուկտոր, 1947-1949 թվականներին՝ «Ջրատրանս-սարք» գործարանի կոնստրուկտոր, 1949-1965 թվականներին՝ Հիդրոտեղորոշման և հիդրոձայնագիտության ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1965-1992 թվականներին՝ «Ծովֆիզսարք» Կենտրոնական ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր, 1992-1996 թվականներին՝ ՌԴ ռազմական հիդրոձայնագիտության սարքերի ընդունման պետական հանձնաժողովների նախագահ[1][2]:
Զաքար Ումիկովը մշակել և ստեղծել է ԽՍՀՄ-ում առաջին անդրձայնային խորաչափերը, սուզանավերի առաջին հիդրոձայնային համալիրը, առաջին ջրային ականները, մասնակցել է առաջին հիդրոտեղորոշիչ սարքերի ստեղծման աշխատանքներին: Հիդրոձայնագիտության մեթոդների հիման վրա առաջարկել է բժշկական սարքերի ստեղծման տեխնոլոգիա: Նրա գիտական ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ նախագծվել է թրթռային զգայնությունը չափող սարք: Ավելի քան 40 գյուտերի հեղինակ է[1][3]:
Պարգևներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակներ, 1941 թ., 1949 թ.
- Կարմիր աստղի շքանշան
- Ստալինյան մրցանակի դափնեկիր, 1949 թ.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Умиков Захарий Нерсесович | Центр военно-политических исследований». www.eurasian-defence.ru (ռուսերեն). Վերցված է 2017-07-10-ին.
- ↑ Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.3.-Ер.:"Амарас", 2005, 388 с. + 78 ил., с 171-183