«Նեֆրոտիկ համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
</center>
 
===Տարբերակիչ ախտորոշում===
*
Նեֆրոտիկ համախտանիշի որոշ ախտանիշներ հանդիպում են նաև այլ հիվանդությունների ժամանակ, օրինակ պրոտեինուրիան, այտուցը։ Այդ բոլոր հիվանդությունները պետք է բացառել ճիշտ ախտորոշում կատարելու համար<ref>{{cite web |url=http://www.elizalde.gov.ar/area_medica/Normas/nuevas/nefrotico.doc |title=Diagnóstico diferencial en el síndrome nefrótico |accessdate=2008-09-14 |deadurl=bot: unknown |archiveurl=https://web.archive.org/web/20090306092804/http://www.elizalde.gov.ar/area_medica/Normas/nuevas/nefrotico.doc |archivedate=2009-03-06 |df= }}</ref>։
* Այտուց։ Նեֆրոտիկ համախտանիշից բացի կան երկու այլ [[Հիվանդություն|հիվանդություններ]], որոնք հաճախ ուղեկցվում են այտուցներով։ Դրանք են՝ սրտային և լյարդային անբավարարությունները<ref name="manual">{{cite book | last = Harold Friedman| first = H| publisher = Lippincott Williams & Wilkins| title = Problem-oriented Medical Diagnosis| edition = Seventh| year = 2001| isbn = 0-7817-2909-2| chapter = General problems | chapterurl = | pages = 3 and 4.}}</ref>։ [[Քրոնիկ սրտային անբավարարություն|Քրոնիկ սրտային անբավարարությունը (ՔՍԱ)]] կարող է բերել հեղուկի կուտակման հյուսվածքներում՝ փորոքային կծկումների ուժի նվազման հետևանքով։ Հեղուկի կուտակումը սկզբնական շրջանում լինում է [[Սրունք|սրունքներում]], այնուհետև դառնում է համակարգային և կոչվում է անասարկա<ref name="cepvi">{{cite web|url = http://www.cepvi.com/medicina/enfermedades/insuficiencia_cardiaca.shtml|title = El edema en la insuficiencia cardíaca|accessdate = 2008-09-14}}</ref>։ ՔՍԱ-ՈՎ հիվանդների մոտ առկա է նաև ոչ նորմալ սրտի մեծացում, որը կոչվում է [[կարդիոմեգալիա]]։ Այս ախտանիշը օգնում է ճիշտ ախտորոշելուն։ [[Լծային երակներ|Լծային երակներում]] ճնշումը կարող է մեծացած լինել, հնարավոր է նաև լսել [[սրտային աղմուկներ]]։ Էլեկտրասրտագրությունը հայտնաբերում է այս ախտանշանները։ Լյարդային անբավարարությունը, որը առաջացել է [[Ցիրոզ|ցիրոզի]], [[Հեպատիտ|հեպատիտի]], [[Ալկոհոլիզմ|ալկոհոլիզմի]], ներերակային դեղերի կիրառման կամ որոշ [[Ժառանգական հիվանդություններ|ժառանգական հիվանդությունների]] պատճառով, կարող է ուղեկցվել ստորին վերջույթներում և որովայնի խոռոչում հեղուկի կուտակմամբ։Այլ ախտանիշներից են դեղնությունը, հարպորտային երակների լայնացումը (մեդուզայի գլուխ), [[Փայծաղ|փայծաղի]] մեծացումը, [[Էնցեֆալոպաթիա|էնցեֆալոպաթիան]], կապտուկները, հանգուցավոր լյարդը և լյարդի ֆունկցիոնալ մարկերների մակարդակի շեղումը, մաշկի վրա քորածի հետքերը՝ արտահայտված քորի պատճառով,որը կոչվում է [[պրուրիտուս]] և մաշկային անոթային աստղիկները՝ [[Տելեանգիոէկտազիաներ|տելեանգիոէկտազիաները]]<ref name="cardiología">{{cite book | last = Goldman| first = Lee|author2=Braunwald, Eugene| publisher = Harcourt| title = Cardiología en atención primaria| year = 2000| isbn = 8481744328| chapter = Edemas| pages = 114–117.}}</ref>։Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ոչ հաճախ որոշ ախտանիշների առկայությունը կարող է կապված լինել մի շարք դեղերի ընդունման հետ։ Դրանք են ՝ [[Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր|ոչ ստերոիդ հակաբորբոքային]] , որոշ հակագերճնշումային դեղերը, կորտիկոստերոիդները և [[Սեռական հորմոններ|սեռական հորմոնները]]<ref name="cardiología" />, որոնք նպաստում են հեղուկի պահմանը վերջույթներում։
 
Սուր հեղուկի կուտակում կարող է լինել երիկամային անբավարարության ժամանակ։ Այս հիվանդները ունեն երիկամային անբավարարության պատմություն, օգտագործել են մեծ քանակությամբ ալկոհոլ կամ բաց են թողել դիալիզի հերթական կուրսը։ Ուռուցքի դեպի [[թոքեր]] կամ [[Որովայնի խոռոչ|որովայն]] [[Մետաստազներ|մետաստազների]] դեպքում առաջանում է հեղուկի կուտակում՝ այտուց, [[Լիմֆատիկ անոթներ|լիմֆատիկ անոթների]] և երակների խցանման, ճնշման հետևանքով։
* Սպիտամիզություն։ Նախքան հիվանդի մոտ նեֆրոտիկ համախտանիշ ախտորոշելը անհրաժեշտ է բացառել մի շարք ինֆեկցիոն գործոնների առկայությունը, որոնք կարող են առաջացնել սպիտամիզություն։ Բազմակի միելոմային հիվանդությունը կարող է պատճառ լինել պրոտեինուրիայի, որը չի ուղեկցվում հիպոալբումինեմիայով և այս փաստը կարևոր է տարբերակիչ ախտորոշում կատարելիս<ref>{{cite web|url = http://webcache.googleusercontent.com/search?q=cache:MKktIJ4-hrQJ:www.revistanefrologia.com/mostrarfile.asp%3FID%3D672|title = La proteinuria en el mieloma múltiple|accessdate = 2008-09-14|author = Rivera, F |author2= Egea, J.J|author3= Jiménez del Cerro, L.A|author4= Olivares, J }}</ref>։Այլ պատճառներից է [[Աստենիա|ասթենիան]], քաշի կորուստը, [[Ոսկոր|ոսկրի]] ցավը։ Դիաբետիկների մոտ կա կորելյացիոն կապ [[Գլիկոլիզացված հեմոգլոբին|գլիկոլիզացված հեմոգլոբինի]] մակարդակի և պրոտեինուրիայի միջև<ref>{{cite web|url = http://www.bvs.sld.cu/revistas/end/vol9_2_98/end05298.htm|title = Relación de la proteinuria con el nivel de hemoglobina glicosilada en los diabéticos|accessdate = 2008-09-14 |author = Bustillo Solano, Emilio}}</ref> ։Մեկ այլ պատճառ է ամիլոիդոզը և որոշ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդություններ։
 
== Բարդություններ ==

Նավարկման ցանկ