«Այլասիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Այլասիրություն''' ('''ալտրուիզմ''', altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին: ...
(Տարբերություն չկա)

12:18, 4 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Այլասիրություն (ալտրուիզմ, altruism), հոգատարություն այլ անձանց բարեկեցության կամ շահերի մասին: Եսասիրության հետ հասարակ հակադրությունը բացահայտում է այսլասիրության ըմբռնման որոշ տարբերություններ՝ կապված հակվածության, նկատառումների և վարվելակերպի հետ: Այլասերը կարող է ուրիշներին օգուտ տալու նպատակ ունեանալ, սակայն այդ նպատակն իրականացնելլիս չհասնել հաջողության: Այլասիրությունը երբեմն հասկանում են որպես ավելի մեծ հոգատարություն որիշների, քան սեփական անձի նկատմամբ, իսկ երբեմն՝ հավասար ուշադրություն սեփական անձին և այլոց: Քանի որ «ուրիշները» սովորաբար ավելի շատ են, քան որոշում կայացնողը, այս տարբերակումը գործնական նշանակություն չունի, սակայն կարող է կարևոր լինել երկու անձի առկայության դեպքում: Խաղի տեսության վրա հիմնված քննարկումներում հակադրվում են փոխադարձ այլասիրությունը և համընդհանուր այլասիրությունը: Փոխադարձ այլասերը ուրիշի հանդեպ նույն վարքագիծն ունի, ինչ նա ունի, կամ ակնկալում է, որ կունենա իր հանդեպ: Համընդհանուր այլասիրությունը, որ հաճախ համարվում է քրիստոնեության հիմնական բարոյական ոահանջը, անվերապահ է: Հասարակական կենսաբանության կիրառուլյունները ցույց են տալիս, որ անհատների և խմբերի գոյատևման հնարավորությոունները կախված են ոչ միայն եսասիրության և այլասիրության ազդեցության ոլորտներից, այլև խնդրո առարկա այլասիրության տեսակից:

Կաղապար:Link GA